Կադրի Սիմսոնը կայցելի Ադրբեջան և ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ում գազի մատակարարման հարցը
Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Կադրի Սիմսոնը կայցելի Ադրբեջան և ԱՄՆ՝ քննարկելու ԵՄ-ում գազի մատակարարման հարցը։ Փետրվարի 4-ին նա կմեկնի Ադրբեջան, իսկ փետրվարի 7-ին՝ ԱՄՆ։ Այս մասին երեքշաբթի Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Թիմ Մաքֆին։
«Գազի մատակարարման շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Եվրահանձնակատար Սիմսոնը փետրվարի 4-ին կմեկնի Ադրբեջան, որտեղ կմասնակցի Հարավային գազային միջանցքի մասնակից երկրների նախարարական հանդիպմանը։ Փետրվարի 7-ին նա և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կմեկնեն ԱՄՆ՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ էներգետիկայի հարցերով խորհրդի նիստին»,- նշել է նա, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 17:02
Госдеп США официально объявляет Сюник «спорной территорией» при пособничестве (премьер-министра Армении Никола - ред.) Пашиняна. Для ясности выделю несколько ключевых моментов:
-
2025-07-15 16:41
Премьер-министр Армении Никол Пашинян ищет кандидатуру нового католикоса вместо Гарегина II, заявил РИА Новости председатель Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-15 16:38
До 85% выросла на российском рынке доля армянских коньяков, не соответствующих Гостам и законодательству РФ. Об этом сообщают Союз производителей коньяка, спирта и алкогольной продукции ("Союзконьяк") и Международная ассоциации "Антиконтрафакт".
-
2025-07-15 16:36
Армения и Россия достигли договоренности об усилении фитосанитарного контроля за экспортом армянских цветов. Об этом сообщил журналистам глава Инспекционного органа по безопасности пищевой продукции Армении Тигран Петросян.