Արթուր Վանեցյան․ Չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության
Հայաստանում գործող իշխանությունը բռնաբարում է իրավական դաշտն ու արդարադատությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որն, ի աջակցություն դատավոր Բորիս Բախշիյանի, եկել է դատարանի բակ:
Նա նշեց, թե պետք է այս հարցի շուրջ հասարակությունն ընդվզի ու հստակ գնահատական տա ստեղծված իրավիճակին:
«Մենք այստեղ չենք եկել պաշտպանելու կոնկրետ մի դատավորի, մենք եկել ենք պաշտպանելու արդարադատությունը, ուստի, մեր բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն նրան, որ թույլ չտանք Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանությունները հստակ քայլերով մեր երկիրը տանում են դեպի բռնապետություն»,-նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։
Արթուր Վանեցյանի խոսքով՝ իշխանությունը ողջ պետական համակարգը բաժանել է «ցանկալիների» ու «ոչ ցանկալիների»:
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն ասաց, որ Հայաստանն այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում. կան չլուծված անվտանգային բազմաթիվ խնդիրներ, լուծված չէ գերիների վերադարձի հարցը, բայց իշխանության քայլերը միայն սեփական պաշտոնավարումը երկարաձգելուն են ուղղված, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:07
На площади Республики в Ереване стартовало традиционное Факельное шествие, организованное Молодежным союзом и Студенческим союзом «Никол Агбалян» АРФД Армении, приуроченное к 110-й годовщине Геноцида армян.
-
2025-04-23 18:50
Массовый исход армянского населения из Нагорного Карабаха стал продолжением Геноцида армян 1915 года. Об этом говорится в заявлении первого заместителя председателя комитета Госдумы по делам СНГ Константина Затулина, опубликованном в его Telegram-канале.
-
2025-04-23 18:45
24 апреля отмечается годовщина массовых репрессий, осуществленных Османской империей против полутора миллионов невинных армян. Об этом говорится в заявлении, распространенном депутатом парламента Болгарии Десиславом Тасковым от имени Социалистической партии, в связи со 110-ой годовщиной Геноцида армян.
-
2025-04-23 18:45
Всеармянский совет дипломатов выступил с заявлением. В нем отмечается: