Freedom House-ը մտահոգված է Հայաստանում պետծառայողներին վիրավորելը քրեականացնելու փաստով
Freedom House-ին մտահոգել են Հայաստանում պետծառայողներին վիրավորելու համար հարուցված 260 քրեական գործերը։ Իրավապաշտպան կազմակերպությունը ՀՀ խորհրդարանին կոչ է արել չեղարկել օրենսդրական այդ նորմը։
Այսօր տարածած հաղորդագրության մեջ Freedom House–ը հիշատակում է փետրվարի սկզբին դատարանի կայացրած վճիռը` վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանին վիրավորելու համար ՀՀ քաղաքացուն 1000 դոլարով տուգանելու վերաբերյալ։
«Մեծ մտահոգությամբ ենք նշում ՀՀ քաղաքացու առաջին դատվածությունը` Քրեական օրենսգրքի նոր հոդվածով, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում պետծառայողներին վիրավորելու համար։ Միայն 2022 թվականին այս դրույթի կիրառումը, որի արդյունքում հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիայի և խոսքի ազատության նկատմամբ սպառնալիքի մասին»,- ասվում է հայտարարության մեջ։
Freedom House-ը Հայաստանի խորհրդարանին կոչ է անում չեղարկել հիշյալ հոդվածը` որպես ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքները, ԵԱՀԿ-ի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունները ոտնահարող դրույթ, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.