ՈՉ ԹԵ ՎԵՐՍԿՍՈՒՄ, ԱՅԼ ՎԵՐԱՁԵՎԱՉԱՓՈՒՄ
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը ուրբաթ օրը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Վերածննդի օրվա նախաշեմին, կոչ անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին վերսկսել Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Տոնը նշվում է փետրվարի 20-ին, 1988 թվականի հենց այդ օրը ԼՂԻՄ մարզային խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանի հետ վերամիավորման մասին, հաղորդում Է Sputnik Արմենիան:
Իր հայտարարության մեջ խորհրդարանը հրավիրում է միջազգային կառույցների և առաջին հերթին Մինսկի խմբի ուշադրությունն այն հանգամանքի վրա, որ դարեր ի վեր Լեռնային Ղարաբաղի հայերը պայքարել են իրենց ազգային ինքնության և ինքնօրինակության պահպանման համար, ստեղծել են մշակութային և նյութական երևելի արժեքներ: Դրանք բոլորը, ինչպես նշվում Է փաստաթղթում, այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մի մասի բռնազավթման արդյունքում։ «Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում։ Արցախի Հանրապետությունն այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը…»,- ասվում է փաստաթղթում ։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ամեն ինչ ճիշտ է, ամեն ինչ՝ արդիական ու հրատապ։ Իրոք, վաղուց ժամանակն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հիշի իր անմիջական գործառույթի մասին և զբաղվի, ինչպես ասում են, գործով։ Սակայն կան նրբություններ, որոնք անհնար է անուշադրության մատնել տվյալ համատեքստում։ Ահավասիկ արցախցի պատգամավորները կոչ են անում համանախագահներին վերսկսել բանակցային գործընթացը։ Եվ այստեղ միանգամից հարց է ծագում. ո՞վ է տվյալ գործընթացում ներկայացնելու Ստեփանակերտի դիրքորոշումը։ Եթե նախկինում դա անում էր Երևանը, ապա ներկայումս Հայաստանի իշխանությունները փաստացի ոչ մի կերպ չեն արտահայտում Արցախի տեսակետը առանցքային հարցերի վերաբերյալ։ Դատեք ինքներդ։
Ահա, օրինակ, Արցախն արձանագրում է, որ իր տարածքի մի մասն այսօր բռնազավթված է Ադրբեջանի կողմից, և համապատասխան օրենք է ընդունում։ Պաշտոնական Երևանը դրան արձագանքում է մեռյալ լռությամբ՝ փաստորեն հենց նույն ԵԱՀԿ ՄԽ-ին ցույց տալով իր անհամաձայնությունը Ստեփանակերտի հայտարարությունների և գործողությունների հետ։ Կամ՝ մեկ այլ օրինակ. պատերազմից հետո, եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Հայաստանի պաշտոնատար անձանցից ոչ մեկը պաշտոնապես չի այցելել Արցախ։ Վերջապես՝ ամենից առանցքային պահերից մեկը. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի ողջ ընթացքում հայկական կողմի դիրքորոշումը հիմնվել է այն սկզբունքի վրա, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Մինչդեռ այսօր պաշտոնական Երևանը Փաշինյանի շուրթերով հայտարարում է, թե մինչև 2018 թվականն ընթացած բանակցությունների բովանդակությունը զրկել է Ղարաբաղին Ադրբեջանի կազմում չլինելու հնարավորությունից։ Փաստորեն այդպիսով Երևանն իր համար փակում է Ադրբեջանի կազմում Արցախի լինելու անընդունելիության և անհնարինության թեման։
Հաշվի առնելով թվարկված և չթվարկված բազմաթիվ տեսանկյունները՝ առնվազն տարօրինակ է թվում Արցախի խորհրդարանի կոչը համանախագահներին՝ վերսկսելու բանակցային գործընթացն առկա պայմաններում։ Այն պայմաններում, երբ Բաքուն խնդիրը համարում է լուծված և բացառում Ադրբեջանի կազմում Արցախի չլինելու հնարավորությունը, երբ Երևանը նույնպես համարում է, թե Արցախը զրկված է այդ հնարավորությունից (չլինելու Ադրբեջանի կազմում), ինչի՞ շուրջ առհասարակ կարող են ընթանալ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Այդ ձևաչափը տասնամյակներ շարունակ սկզբունքորեն գոյություն ունի կողմերի դիրքորոշումների մերձեցման ուղիներ որոնելու համար։ Իսկ այս պարագայում դրանք ոչ միայն մերձեցած, այլև գործնականում նույնն են ամենագլխավոր՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Գումարած այն, որ պաշտոնական Երևանը բացահայտ անջրպետվում է բուն գործընթացից։
Իհարկե, ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է բանակցային միակ հարթակ, իհարկե, համանախագահների ակտիվացումն անհրաժեշտ է։ Սակայն ակնհայտ է, որ խոսքը կարող է վերաբերել բանակցային գործընթացի ոչ թե վերսկսմանը, այլ դրա վերաձևաչափմանը՝ հաշվի առնելով ներկա իրողությունները։ Այն իրողությունները, երբ Երևանի դիրքորոշումն ավելի մոտ է Բաքվի դիրքորոշմանը, քան Ստեփանակերտի։ Այն իրողությունները, որոնց պարագայում Ստեփանակերտի ձայնը կարող է լսվել միայն մեկ պայմանով. նա պետք է իր տեղը զբաղեցնի բանակցային սեղանի շուրջ, քանի որ Երևանն արդեն չի հեռարձակում նրա դիրքորոշումը։ Այլապես նույն ԵԱՀԿ ՄԽ-ի դերը պատկերանում է արդեն բացարձակ ձևական, իսկ առաքելությունը՝ սկզբունքորեն սպառված։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 09:36
В Армении люди живут лучше, учитывая инфляцию, их уровень жизни вырос примерно на 50%, — заявил премьер-министр Никол Пашинян в парламенте, передает Aysor.am. «Однако это, конечно, не значит, что люди довольны своей жизнью в Армении», — отметил он. По словам Пашиняна, люди хотят жить лучше, потому что видят, что в сегодняшней Армении это возможно. «Это очень важный факт, но мы считаем, что улучшения пока недостаточно, чтобы быть полностью удовлетворёнными уровнем жизни, поэтому наша задача — обеспечить удовлетворённость, что является масштабной проблемой», — сказал он. Также премьер-министр подчеркнул, что удовлетворённость жизнью тесно связана с государственным бюджетом.
-
2025-06-05 10:04
Ужесточенные санкции в отношении России, в том числе за счет применения рестрикций против третьих стран, готовы, необходимо лишь утвердить соответствующий законопроект в Конгрессе США и получить одобрение президента Дональда Трампа. Об этом заявил спецпосланник американского лидера по Украине Кит Келлог, передает ТАСС.
-
2025-06-04 10:09
Благодаря бдительности инспекторов отдела пограничного контроля Гогаван-Привольное Инспекционного органа безопасности продуктов питания на пограничном пункте пропуска Гогаван был выявлен и приостановлен ввоз в Армению живых животных неизвестного происхождения, сообщает пресс-служба регулятора, передает АРКА. Проверка сопроводительных документов партии перевозимых животных, в частности ветеринарных сертификатов, вызвала подозрения в том, что они фальшивые. Россельхознадзор подтвердил, что никаких документов на данную партию телят (205 голов) структура не предоставляла. В ведомстве указали, что непосредственной функцией регулятора является проверка сопроводительных документов всех импортируемых и экспортируемых животных: животные неизвестного происхождения подлежат возврату или уничтожению. Особенно с учетом официально подтвержденных фактов вспышки ящура SAT2 в соседних странах ввоз любой партии животных неизвестного происхождения в Армению будет приостановлен.
-
2025-05-31 09:46
В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.