Կալյուրանդը Եղոյանի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արման Եղոյանը և Մարինա Կալյուրանդը հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերաբերյալ հարցեր։
Այս մասին համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արման Եղոյանը, որը նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է։
«Քննարկել ենք Հայաստանում բարեփոխումների և տարածաշրջանում անվտանգության և կայունության վերաբերյալ հարցեր, բնականաբար, ԼՂ հակամարտության կոնտեքստում»,– ասաց պատգամավորը և հավելեց, որ առաջիկայում հնարավոր կլինի ծանոթանալ նաև հանդիպման ամբողջական տեսաձայնագրությանը։
Եղոյանը շնորհակալություն հայտնեց Կալյուրանդին` տարածաշրջանի և Հայաստանի համար կարևոր հարցերում հստակ ու անկողմնակալ դիրքորոշում հայտնելու համար։
Եղոյանը հայտնեց, որ կոմիտեի հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականին` հայկական կողմը կհյուրընկալվի Բրյուսելում, սակայն մինչ այդ աշխատանքները կշարունակվեն առցանց կամ այլ ձևաչափերում։
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Մարինա Կալյուրանդը շնորհակալություն հայտնեց հերթական անգամ ջերմ ընդունելության համար։ Նա հիշեց, որ վերջին անգամ Հայաստան է այցելել մոտ 40 տարի առաջ։
«Կարևոր էր այսօր նման հանդիպում ունենալ, քանի որ, համավարակով պայմանավորված, երկար ժամանակ չենք ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի հանդիպումներ։ Մենք խոսել ենք ԼՂ իրավիճակի մասին և կարող եմ ասել, որ պատերազմը երբեք լուծում չէ և անկախ նրանից, թե ինչ կասի Ադրբեջանը։ Հարցի լուծումը պետք է լինի բանակցությունների արդյունքում` ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո»,– նշեց Կալյուրանդը։
Նա շեշտեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանից հայ ռազմագերիների, ինչպես նաև այնտեղ կալանավայրերում գտնվողների վերադարձի հարցը։ Կալյուրանդը վստահեցրեց, որ իրենք պատրաստվում են կրկնել այդ ամենն այնքան, մինչև վերջին հայը չվերադարձվի Հայաստան։ Խոսել են նաև Արցախի մշակութային ժառանգության մասին, և Կալյուրանդը հույս է հայտնել, որ ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելությունը կկարողանա մեկնել տարածաշրջան` հարցին լուծում տալու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.