ԵԹԵ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՎ «ՊԱՆՑԻՐ»
Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։
Նախապատմություն. 90%-ով հայաբնակ մարզը, որտեղ պահպանված են հայ քրիստոնեական մշակույթի հնադարյան բազմաթիվ հուշարձաններ, սուբյեկտիվ որոշումներով ընդգրկվել էր Խորհրդային Ադրբեջանի՝ մինչև 20-ական թվականների սկիզբն աշխարհի քարտեզի վրա գոյություն չունեցած պետության կազմում: ԽՍՀՄ-ի պատմության առաջին շրջանում մարզն անմիջականորեն սահմանակից էր Հայաստանին, հետո հայկական պետությունը տարանջատելու համար ստեղծվեց այսպես կոչված Կարմիր Քուրդիստանի ինքնավարությունը Հայաստանի և Արցախի միջև։ Ինքնավարությունն ավելի ուշ վերացրեցին, բայց իր առաքելությունն այն կատարեց. Արցախը փաստացի զատված մնաց Հայաստանից։
ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ բնակչության թվաքանակի հարաբերակցությունը հետևյալն էր. հայ բնակչությունը՝ 75%, ադրբեջանականը՝ 25%։ Ինչպես ավելի ուշ կխոստովանի Հեյդար Ալիևը ադրբեջանական թերթերի խմբագիրների հետ զրույցում, ադրբեջանական բնակչության կշիռն ավելացնելու համար՝ ինքը, լինելով Խորհրդային Ադրբեջանի ղեկավար, հատուկ քաղաքականություն էր վարում, որը նպաստում էր մերձակա շրջաններից ադրբեջանցիների վերաբնակեցմանը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում:
1988 թվականից Արցախում սկսվում է Հայաստանի հետ վերամիավորման շարժումը։ Ադրբեջանում պատասխանում են հայերի ջարդերով՝ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում։ Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հիմնում է հատուկ կառավարման կոմիտե. մարզը փաստացի ուղղակիորեն ենթարկվում է Մոսկվային, իրավաբանորեն մնալով Ադրբեջանի կազմում։ 1991-ի դեկտեմբերին ԽՍՀՄ-ը փլուզվում է, նույն ամսին, դրանից քիչ առաջ, Արցախը հանրաքվե է անցկացնում և հայտարարում իր անկախության մասին։ Ադրբեջանը ԼՂՀ անկախությունը չի ճանաչում, սանձազերծում է ռազմական գործողություններ, որոնց ընթացքում կորցնում է Արցախի շուրջ իր վերահսկողության տակ գտնվող յոթ շրջանները։ Ռազմական գործողություններն ավարտվում են 1994-ի մայիսին։ Բաքվում իշխանության ղեկին կրկին Հեյդար Ալիևն է, որը, հասկանալով, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը չի լուծի խնդիրը, շեշտը դնում է իշխանության ուղղաձիգի ամրապնդման, դա իր որդուն փոխանցելու և Ադրբեջանի տնտեսական հզորացման վրա՝ համաշխարհային առաջատար, առաջին հերթին բրիտանական ընկերությունների հետ նավթային պայմանագրերի ստորագրման միջոցով:
Հակամարտության կարգավորման համար 90 - ականների սկզբին ստեղծվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ներառելով 15 երկրների, քիչ ավելի ուշ հակամարտության կարգավորումը փոխանցվում է Մինսկի խմբի համանախագահությանը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի։ Հեղինակավոր միջնորդները տարիներ շարունակ զբաղվում են կարգավորման մոդելների մշակմամբ, հռչակվում են կարգավորման հիմնական սկզբունքները։ Դրանք երեքն են. խաղաղ կարգավորման սկզբունք, ուժի և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով հարցի լուծման բացառում, պետությունների տարածքային ամբողջականության սկզբունք, ժողովուրդների ինքնորոշման սկզբունք։ Այն մասին, որ միայն այդ երեք սկզբունքների հիման վրա է հնարավոր հակամարտության կարգավորումը, բազմիցս հայտարարում է համանախագահ երկրների քաղաքական ղեկավարությունը, ընդունվում են ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթեր, Բաքուն, Երևանն ու Ստեփանակերտը նույնպես պարտավորվում են հետևել այդ սկզբունքներին։ ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթերը ստորագրում են Ադրբեջանն ու Հայաստանը։
Միջնորդները կարգավորման զանազան տարբերակներ են առաջարկում այդ սկզբունքների հիման վրա, որոնց էությունն այն է, որ հայկական կողմը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նրան հանձնում վերահսկողությունը տխրահռչակ 7 շրջանների նկատմամբ, իսկ Բաքուն ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Վերջին տարբերակներից մեկով առաջարկվեց առաջին փուլում Բաքվի վերահսկողությանը հանձնել հինգ շրջան, փոխարենը Արցախն անվտանգության երաշխիքներ է ստանում միջազգային հանրությունից, տարածաշրջան են մտցվում խաղաղապահ ուժեր և այլն... Երկրորդ փուլում Ադրբեջանին է հանձնվում ևս երկու շրջան, բայց արդեն կապակցելով Արցախի վերջնական կարգավիճակի որոշման հետ՝ նրա տարածքում հանրաքվեի միջոցով: Այդպես կամ մոտավորապես այդ կերպ է առաջարկվում կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ այլ տեսանկյունների հստակեցմամբ, սակայն 1997-ից ի վեր Բաքուն, ձևականորեն ճանաչելով կարգավորման հիմնական սկզբունքները, փաստացի խուսափում է առաջարկվող մոդելներից, լինի դա «Ընդհանուր պետության» նախագիծ, բանակցություններ Քի Վեսթում, թե 2011-ի Կազանի փաստաթուղթ, որը փաստացի հավանության էր արժանացել, բայց վերջին պահին Իլհամ Ալիևը նոր պայմաններ ներկայացրեց…
Այսպիսին էր իրավիճակը 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ։ Այդ ժամանակ Հայաստանի իշխանության ղեկին արդեն Նիկոլ Փաշինյանն էր, իսկ Ադրբեջանի բանակը սպառազինվում էր «Բայրաքթարներով». հզոր զենքով, եթե չունես հակազդեցության համապատասխան միջոցներ։ Դժվար է ասել, թե այդ երկու գործոններից որն ավելի էական դեր խաղաց։ Ըստ էության, այն, որ Հայաստանում իշխանության ղեկին Փաշինյանն էր և Հայաստանի ու Ադրբեջանի միջև այլևս չկար ռազմական հավասարություն, փոխկապակցված գործոններ են. վերջինը բխում է առաջինից։
Իլհամ Ալիևը ռազմական գործողություններ է սկսում։ Դաժան կորուստներ երկու կողմերից. Ադրբեջանը զբաղեցնում է յոթ շրջաններից չորսը, ինչպես նաև բուն Լեռնային Ղարաբաղի քաղաքները՝ Շուշին ու Հադրութը։ Ի վերջո ռուսական կողմի միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվում են, Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում ևս 3 շրջաններ, իսկ Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի միջև շփման գծում ռուսական խաղաղապահ զորակազմ Է մտցվում։
Այսինքն Բաքուն ժամանակ էր ձգում ու ձգում, բայց վերջապես, որսալով պահը, երբ ռազմական հավասարակշռությունը խաթարվեց հօգուտ Բաքվի՝ Հայաստանում ռազմական գործից, միջազգային քաղաքականությունից հեռու և պետական կառավարման ոլորտից անտեղյակ պոպուլիստի իշխանության գալու արդյունքում, որսալով այն պահը, երբ նույն գործոնների պատճառով Հայաստանի հեղինակությունը միջազգային ասպարեզում ու Երևանի դաշնակիցների շրջանում թուլացավ, որսալով բարենպաստ պահը, Ալիևը խախտեց խաղաղ կարգավորման իր ստանձնած պարտավորությունը և սանձազերծեց պատերազմ, որը հանգեցրեց Ադրբեջանի համար հաղթական արդյունքի։ Թուրքիայի աջակցությամբ, իհարկե։
Ինչպե՞ս արձագանքեց միջազգային հանրությունը Բաքվի կողմից իր պարտավորությունների խախտմանը: Ըստ էության՝ ոչ մի կերպ։ Այո, Ռուսաստանը, որպես համանախագահ, վճռորոշ դեր խաղաց մարտական գործողությունների դադարեցման գործում, Ֆրանսիայի ներկայացուցիչների պալատն ու Սենատը բանաձևեր ընդունեցին, կոչ անելով ֆրանսիական կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց այդքանով, ըստ էության, բանն ավարտվեց։
Ամերիկան գործնականում լռեց, եթե չհաշվենք Թրամփի խոսքերը, որ «հայերը կռվում են՝ ինչպես դժոխքում»։ Հավանաբար, նկատի ունենալով, թե ինչպես են հայերը զոհվում թուրքական գրոհային ԱԹՕՍ-ների հարվածների «դժոխքում»։ Բրիտանիան ընդհանրապես շատ ուրախ էր. նրա միակ մտահոգությունն այն էր, որ հանկարծ չտուժեն էներգակիրների խողովակաշարերը: Ինչն էլ ապահովվեց՝ Հայաստանում բրիտանական գործակալների ազդեցության շնորհիվ։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Արևմուտքն աչք փակեց հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու Ադրբեջանի միջազգային պարտավորության խախտման վրա։
ՆՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՆԱԵՎ ԴՈՆԲԱՍՈՒՄ։ Երկու ռուսաբնակ շրջանները սուբյեկտիվ որոշումներով ընդգրկվել են Խորհրդային Ուկրաինայի կազմում. մի պետության, որը մինչ այդ գոյություն չուներ աշխարհի քարտեզի վրա։ ԽՍՀՄ փլուզումից հետո երկու մարզերն էլ հայտնվեցին արդեն անկախ Ուկրաինայի կազմում։ Սկզբնական շրջանում ամեն ինչ նորմալ էր, բայց որոշ ժամանակ անց Արևմուտքում սկսեցին դիտարկել Ուկրաինան որպես միջազգային ասպարեզում Մոսկվայի ուժգնացող ազդեցությանը հակազդելու գործիք։ Բարձրակետը դարձավ 2014-ի իշխանափոխությունն Ուկրաինայում, երբ Կիևում ղեկին կանգնեցին ուժեր, որոնք աստիճանաբար սկսեցին ռուսատյաց քաղաքականություն վարել, որի գագաթնակետը, հավանաբար, կարելի է համարել ռուսամետ ակտիվիստների այրումը Օդեսայի Արհմիությունների տանը, ինչն այդպես էլ մնաց անպատիժ։
Դոնեցկն ու Լուգանսկը հայտարարեցին իրենց ինքնիշխանության մասին։ Կիևը հրաժարվում էր ճանաչել այդ ինքնիշխանությունը։ Կարգավորման համար ընդգրկվեցին միջնորդներ։ Մշակվեցին «Մինսկի համաձայնագրերը», որոնք ենթադրում էին երկու շրջանների առկայություն Ուկրաինայի կազմում, բայց ինքնավարության բավական լայն իրավունքներով: Կիևը համաձայնագրերը ստորագրեց, բայց կատարել մտադիր չէր և, ինչպեսև Բաքուն, սպառազինություն էր կուտակում հակամարտության ուժային լուծման համար, պարբերաբար ահագնացնելով իրավիճակը Դոնբասի շուրջ։ Այդպես շարունակվեց 7 տարի՝ 2015 թվականից ի վեր։ Դոնբասում սպանվել է ավելի քան 14 հազար մարդ, հարյուրից ավելի երեխաներ, որոնց հիշատակին Դոնեցկում բացվել է«Հրեշտակների ծառուղին»…
... Վերադառնանք Արցախին։ Ո՞րն է տարբերությունը Երևանի և Մոսկվայի վարքագծի միջև: Հայաստանը փոքր երկիր է և բարեխղճորեն կատարում էր հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորությունները։ Ի՞նչ ստացավ ի վերջո։ Երբ տեսնում ես, թե հատկապես և անվանապես ինչ ստացար արդյունքում, որ խաղի միջազգային կանոններին հետևելը ոչ մի լավ բանի չհանգեցրեց այն պարզ պատճառով, որ ոչ մի կանոն էլ չկա, այլ կա միայն ուժի իրավունք, տրամաբանական չի՞ թվում արդյոք այն միտքը, որ եթե Հայաստանը ռեսուրսներ ունենար, ապա իրավունք կունենար կանխելու իր մեծ կորուստները, առաջինը կհարվածեր՝ Արցախի անվտանգությունն ապահովելու, Ադրբեջանի ռազմական ենթակառուցվածքը վերացնելու և պատասխանատվության ենթարկելու համար Ադրբեջանում հերոս հռչակված ոճրագործներին, ինչպիսին Ռամիլ Սաֆարովն է, որ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացներում գիշերով կտրեց իր քնած համակուրսեցու գլուխը ազգությամբ հայ լինելու համար:
Ո՞ւմ լեզուն կպտտվեր՝ կշտամբելու Հայաստանին։ Ասենք, եթե նույնիսկ կշտամբեին։ Ո՞ր ավելի կարևոր. կշտամբանքները, պատժամիջոցները, թե՞ մարդկանց կյանքը։ Ի վերջո, իր քաղաքացիների անվտանգության ապահովումը ցանկացած պետության գլխավոր գործառույթն է։
Բայց նախ՝ Հայաստանը ռեսուրսներ չուներ, և երկրորդ՝ ղեկին Փաշինյանն էր... Ուստի Երևանը համբերատար հավատում էր խաղի միջազգային կանոնների հաղթանակին և, ի վերջո, հասավ ներկայիս վիճակին։
Դոնբասի վերաբերյալ «Մինսկի համաձայնագրերի» իրագործմանը յոթ տարի սպասելուց հետո Պուտինի համար այլևս անհնար է դարձավ համբերելը։ Եվ, հնարավոր է, նկատի առնելով նաև 44-օրյա պատերազմն Արցախում, նա հասկանում էր, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Կիևը կձեռնարկի «Դոնբասի խնդրի» ուժային լուծում, իսկ «համաշխարհային հանրությունը» լավագույն դեպքում պարզապես կլռի, եթե չողջունի ծափահարություններով։ Եվ այդժամ Մոսկվան, Դոնբասի բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, արեց առաջին քայլը, նկատի ունենալով բացի ամենից նաև այն, որ ռուս զինվորականները թուրքական «Բայրաքթարների» դեմ ունեն հուսալի «Պանցիր»-ներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 09:08
Действующему президенту США Джозефу Байдену сегодня исполнилось 82. Редкий пример политического долголетия как свидетельство общего повышения уровня жизни и ее продолжительности. Однако запомнится Байден, некогда тоже любитель велопрогулок, не столько этим, сколько своим вкладом в противостояние Запада и России.
-
2024-11-20 12:53
Хокку Овик складывает мандат. Плакала ипотека Овика, роняю и я скупую мужскую слезу…
-
2024-11-18 12:45
Две новости взбудоражили армянскую общественность в последние часы минувшего уикенда. Одна новость - про парад отставок, уже состоявшихся и еще грядущих, в команде чиновников Пашиняна. Другая новость - про то, что уходящая администрация Байдена дала Зеленскому отмашку на удары американскими дальнобойными ракетами ATACMS вглубь российской территории. Позже добавилась информация, что Франция и Британия также «дали зеленый свет» на нанесение ударов вглубь РФ ракетами SCALP/Storm Shadow. Первую новость, про отставки в команде Пашиняна, пока оставим в покое, как менее существенную, тем более, что процесс отставок еще продолжается.
-
2024-11-16 13:53
Сергей Лавров говорит, что Москва ждет предложений Дональда Трампа. Последний пока Путину не позвонил, это понятно: избранный президент Америки еще не вступил в должность, находится на стадии формирования своего правительства. Но вот круги от его заявлений о намерении побыстрее завершить войну на Украине расходятся достаточно быстро: Владимиру Путину уже позвонил Олаф Шольц.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։