Հայաստանը վավերացրեց ԱՄՀ–ից 71 մլն դոլար ստանալու վարկային համաձայնագիրը
ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) 71 մլն դոլարի վարկ ստանալու վերաբերյալ համաձայնագիրը։
Ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, նախագիծը ներկայացնելիս, ասաց, որ Հայաստանի և ԱՄՀ–ի միջև համաձայնագիրը ստորագրվել է դեռ հունվարին։ Փաստաթղթի համաձայն` ԱՄՀ–ն Հայաստանին նախկինում ստորագրած ծրագրի շրջանակում 51,43 մլն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) կհատկացնի։
«Հայաստանին 180 մլն ՀՓԻ փոխանցելու եռամյա ծրագիրը հաստատվել էր դեռ 2019 թվականի մայիսին»,– ասաց Հովհաննիսյանը։
Ի սկզբանե նախագիծն ուղղված էր կառուցվածքային բարեփոխումների անցկացմանը, սակայն կորոնավիրուսի պատճառով որոշվել էր երեք տրանշերից առաջինն ուղղել համավարակի հետևանքների հաղթահարմանը, ինչպես նաև 128 մլն ՀՓԻ–ի չափով լրացուցիչ միջոցներ ներգրավել։
Բյուջեի դեֆիցիտի հետ կապված որոշվել է միջոցների մի մասն ուղղել պակասուրդը ծածկելուն։
Փոխնախարարը նշեց, որ Հայաստանը ևս 25 մլն ՀՓԻ պետք է ստանա նախագծի 7-րդ վերանայումից հետո։
Ներկայիս փոխարժեքով 1 ՀՓԻ–ն մոտավորապես 1.38 դոլար է, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։
Նշենք, որ 2022 թվականի բյուջեի դեֆիցիտը շուրջ 490 մլն դոլար է կազմում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 18:14
За первый квартал 2025 года зафиксировано 56 случаев различных нарушений прав журналистов и средств массовой информации. Из них 2 – физическое насилие, 25 – другие формы давления и 29 – нарушения права на получение и распространение информации. Такие данные опубликовал Комитет по защите свободы слова.
-
2025-04-23 18:13
В рамках проводимых Союзом армян России мероприятий, приуроченных к 110-й годовщине Геноцида армян в Османской империи, по всей Москве установлены тематические баннеры, напоминающие об одном из самых жестоких преступлений XX века.
-
2025-04-23 18:10
В Ереване в пятый раз прошла международная акция "Сад памяти". В рамках мероприятия на Аллее пограничной славы в Парке Победы высаживаются деревья в честь Победы в Великой Отечественной войне.
-
2025-04-23 18:09
Министр иностранных дел Аббас Аракчи заявил, что он везет китайским лидерам послание от президента Ирана Масуда Пезешкиана, сообщает Mehr.