Последние новости

Ադրբեջանական զորքերը Մարտակերտի մոտ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր

Մարտակերտում շփման գիծը խախտած ադրբեջանական զորքերը համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը Մարտակերտի շրջանում խախտել է շփման գիծը։

«Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից ձեռնարկված բանակցությունների արդյունքում ադրբեջանական զորքերը քիչ առաջ համաձայնել են վերադառնալ ելման դիրքեր»,-ասվում է տեղեկատվական շտաբի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Ադրբեջանի ԶՈւ-ն այսօր Մարտակերտի շրջանի Սեյսուլան (Արծվաշեն) բնակավայրի մոտակայքում շփման գծի միջդիրքային տարածքի չեզոք գոտու հատվածում է խախտումը կատարել, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ