Սոչիում բացվել է մարշալ Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի նախօրեին Սոչիում հանդիսավոր կերպով բացվել է Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Խորհրդային Միության կրկնակի հերոս, Լենինի յոթ շքանշանների ասպետ, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրու բացումը տեղի է ունեցել Սոչիում Ռուսաստանի հայերի միության տեղի բաժանմունքի նախաձեռնությամբ:
Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին Սոչիի քաղաքային ժողովի նախագահ Վիկտոր Ֆիլոնովը, Սոչիի Լազարյան շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Բուրլևը, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տեղական բաժանմունքի ղեկավար Իլարիոն Վարվաշտյանը, «Պահեստազորի սպաների միություն» հասարակական բարեգործական կազմակերպության երկրամասային նախագահ Հակոբ Կոչկոնյանը: ⠀
Բացման արարողության պատվավոր հյուրերն էին Խորհրդային Միության մարշալների թոռները՝ Խորհրդային Միության կրկնակի հերոս Վասիլի Չույկովի թոռը և Խորհրդային Միության կրկնակի հերոս Հովհաննես Բաղրամյանի թոռները՝ Հովհաննես Բաղրամյանը և Կարինա Նաջարովը:
Իր խոսքում մարշալ Բաղրամյանի թոռները կարևորեցին հայ և ռուս ժողովուրդների պատմական հիշողության պահպանումը, քանի որ Մարշալը դարձավ հաղթանակի, ռազմական փառքի և ազգամիջյան միասնության խորհրդանիշ:
Armenia today
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 15:51
Отказ от исков в международных судебных инстанциях не вытекает из интересов Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.
-
2025-04-22 15:50
Национальное Собрание Армении окончательно приняло законопроект о продлении срока предоставления декларации о доходах физических лиц до 1 ноября, сообщает агентство экономической информации АРКА.
-
2025-04-22 15:47
Москва обеспокоена стремлением Еревана в ЕС; Армения рискует потерять выгоды ЕАЭС, если Запад втянет ее в свои геополитические игры, заявил журналистам замглавы МИД РФ Александр Грушко.
-
2025-04-22 15:44
Импичмент – один из способов добиться отстранения власти. Об этом сегодня, 22 апреля, в беседе с журналистами в Национальном Собрании заявил депутат от фракции «Армения» Ишхан Сагателян.