Последние новости

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՊԱՐՏՔ

Ահա և եկավ մայիսի 9-ը՝ եռատոնը։ Հաղթանակի օրը Հայրենական մեծ պատերազմում, որից չեն վերադարձել Հայկական ԽՍՀ-ի շուրջ 300 000 ներկայացուցիչներ։ Այդ Մեծ Հաղթանակի գրքում հայ ժողովրդի զավակները բազում էջեր են գրել, և գլխավորներից մեկը գրվել է արցախահայերի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի զորավարներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Իսակովի, Խանփերյանցի, Խորհրդային Միության կրկնակի հերոս օդաչու Նելսոն Ստեփանյանի և շատ ուրիշների կողմից:

Մայիսի 9-ին մենք նշում ենք Շուշիի ազատագրման օրը, լեգենդար «Հարսանիք լեռներում» ռազմական գործողության, որը նախապատրաստել և նվազագույն կորուստներով իրականացրել է լուսահոգի Արկադի Տեր-Թադևոսյանը: Եվ նույն օրն էլ մենք նշում ենք սեփական հողի վրա ազատ ապրելու իրավունքի համար արցախահայության պայքարի արդյունքում ծնված Արցախի Պաշտպանության բանակի ստեղծման օրը:

Նշում ենք և նշելու ենք, թեև շատ բան է փոխվել։ Փոխվել է դեպի վատը։ Արժանապատիվ Հայաստանը քչերին էր ձեռնտու, և 2018-ին Հայաստանի թշնամիների ու չարակամների համակարգված գործողությունների և նախկին իշխանության սխալների արդյունքում հանրապետությունում կարողացան իշխանության բերել մանկուրտների թիմին, որոնք ժխտում են իրենց երկրի պատմությունը, նրա նվաճումներն ու հաղթանակները։

Թիմ՝ մի պակասավոր արարածի գլխավորությամբ, որը ինքնասիրահարվածության էքստազի մեջ շուտով հասավ այն աստիճանի, որ սկսեց համեմատել իրեն Քրիստոսի հետ։ «Փրկիչը» սիրում էր բարձրագոչ խոսքեր ասել և հասցրել է նույնիսկ լուսանկարվել Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետին զարմանքով նայող Մելանյա Թրամփի հետ։ Այդ լուսանկարն այսօր հավանաբար զարդարում է Փաշինյանների ընտանեկան ալբոմը, բայց Հայաստանի համար ամեն ինչ վատ ավարտվեց։ Ի խրատ այլ երկրների և ժողովուրդների։

Այո, այսօր մենք, ինչպես միշտ, կհիշենք Մեծ Հաղթանակն ու կհպարտանանք նրանցով, ովքեր ազատագրել են աշխարհը ֆաշիզմից։ Անասելի թանկ գնով, բայց ազատագրել են։ Այսօր մենք կրկին կհպարտանանք «Հարսանիք լեռներում» գործողությունն իրականացրած և Շուշին ազատագրած սպաներով ու շարքայիններով։ Կհպարտանանք... մեղքի զգացումով, որովհետև դավաճանեցինք այդ հաղթանակին 2018-ին։ Այսօր մենք կրկին կհպարտանանք 90-ականների սկզբին հայրենի հողն ու ազատությունը պաշտպանած Արցախի Պաշտպանության բանակի մարտիկներով: Կհպարտանանք... ամոթի զգացումով, որ ուրացել ենք նրանց հաղթանակը, և այսօր Հայաստանում վախենում են նույնիսկ տոնել հանրապետության զինված ուժերի, այն բանակի ստեղծման օրը, որի ակունքներում կանգնած էին Ղարաբաղյան առաջին ազատամարտի հերոսները։

Նիկոլը չի հասկանում, թե ինչու պետք է հեռանա։ Ձևացնում է, թե չի հասկանում։ Ինչպեսև իր թիմը։ Իրենց համար այնքա՜ն բաղձալի իշխանությունը պահելու համար նրանք դիմում են ցանկացած ստորության. 2018-ին իրենց հանրահավաքներին բերում էին զոհված հերոսների կեղծ «պապիկների», այսօր իրենց պիկետներին բերում են կեղծ «մայրերի», որոնց որդիներն, իբր, գերության մեջ են։

Անամոթ մարդկանց թիմը ձևացնում է, թե չի հասկանում՝ ինչու պիտի հեռանա։ Թեև ամեն ինչ պարզից էլ պարզ է. միայն այդ ինքնասիրահարված ստախոսների հեռացումը թույլ կտա սկսել Հայաստանի և Արցախի վերածննդի գործընթացը, հարություն առնելու հնարավորության հույս կտա։ Այլապես մեղքի և ամոթի զգացումը հավերժական է լինելու։

Այսօր հազարավոր մարդիկ կրկին դուրս են գալու հրապարակ, որպեսզի պահանջեն մանկուրտների թիմի հրաժարականը։ Ապատիան անցնում է, և օրեցօր աճում է նրանց թիվը, ովքեր հասկանում են. մենք մեծ պարտք ունենք Վազգեն Սարգսյանի, Արկադի Տեր-Թադևոսյանի և կյանքից վաղ հեռացած հազարավորների՝ լավագույններից լավագույնների առջև։ Եվ միայն հեռացնելով այս իշխանությանը՝ մենք հնարավորություն կստանանք վերադարձնել այդ հավերժական պարտքի գոնե մի փոքր մասը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ