Последние новости

ԳԵՏԱՓՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ Է ՆՇՎԵԼ

Երկարատև սպասումից հետո, Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք է տան տեր դարձել: 27 տարի առաջ ընտանիք կազմած Հովսեփյանները միայն ամիսներ առաջ են բնակարանամուտ նշել: Սկզբում վարձակալած, ապա գնած՝ խարխուլ, քայքայված միջնապատերով ու տանիքով շինությունն էլ սեփական ձեռքերով են վերակառուցել ու տուն դարձրել: Այդ հարցում նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու արդյունքը երկար սպասեցնել չի տվել:

Հերթական շրջայցով՝ գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հյուրընկալվել են Հովսեփյանների նորակառույց տանը: Երիտասարդ ընտանիքը, հինգ ամսվա ընթացքում գործադրված ջանքերի և գործընկերների աջակցության շնորհիվ, կառուցել է տան միջնապատերը, տանիքը, ավելացրել է ննջասենյակների թիվն ու հիմնանորոգել հատակը:

‹‹Երկար տարիների երազանքը վերջապես իրականություն է դարձել. վերջապես հանգստություն ենք ձեռք բերել: Նոր տան հետ նոր երազանքներ են ծնվել... արդեն հասցրել ենք այս տանը իրական երջանկություն վայելել. տան շինարարությունը ավարտին հասցնելուց անմիջապես հետո նշել ենք և՛ տղայիս, և՛աղջկաս նշանադրությունը: Դեռ չեմ հավատում, որ ամեն ինչ անցյալում է մնացել››, - ասել է Վարդիթերը՝ ընտանիքի մայրը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, բոլոր առումներով բարդ տարիներ հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Բնակարանաշինության տասնամյա ծրագրի դրական ազդեցությունն զգացել են Հայաստանի բոլոր մարզերում ապրող մարդիկ:

«Ամեն մեկն իր անցնելիք ճանապարհն ունի, բայց կա մի հատված, որտեղ բոլորրիս ուղին խաչվում է. դա երկրի զարգացման ճանապարհն է: Սա մի ծրագիր է, որի հիմքում օգտակար լինելու ռազմավարություն կա: Մարզերում ապրող մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Երկար տարիներ առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ: Երբեմն առաջին հայացքից փոքրիկ թվացող որոշումը կարող է ամբողջովին փոխել մարդու կյանքը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տասնամյա համագործակցության արդյունքում, միայն Վայց ձորում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է 44 ընտանիք:

«Արդեն տասնամյակից ավել իրականացվող այս ծրագիրը դարձել է կենսական նշանակություն ունեցող գեղեցիկ ավանդույթ, որն ուղղված է ոչ միայն ընտանիքների բարօրությանը, այլ նաև համայնքների պահպանմանն ու զարգացմանը: Ստեղծելով բարեկեցիկ պայմաններ ընտանիքների համար՝ նրանց համար ստեղծում ենք սեփական հողում արարելու և երջանիկ ապագա կերտելու հենակետ», - ասել է ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունն անփոփոխ է: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև արդեն 400 ընտանիքի վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Այս տարիների ընթացքում, հանրապետության բոլոր մարզերում ավարտին է հասցվել բազմաթիվ կիսակառույցների շինարարություն, ապամոնտաժվել են վագոն-տնակներ, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե 1 մլրդ. ՀՀ դրամի ներդրում:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 86.5 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 1300 ընտանիքների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ http://www.fcharmenia.org կամ գրել [email protected] էլ հասցեին:

Галерея (3 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРТАК ЗАКАРЯН: ИНТЕРЕСЫ ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКОГО ТАНДЕМА – В ИСПОЛНЕНИИ ЗАГОВОРЩИКА-ПРЕМЬЕР-МИНИСТРА РА
    2025-07-17 17:38

    Армянская Церковь и ее верующие адепты должны сохранить автономию церкви так же, как Серж Саргсян сохранял армянскую идентичность Арцаха и жизненные интересы Армении, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

  • САМВЕЛ ФАРМАНЯН: НИКОЛ, НЕ ТЫ ОТСТРАНИЛ СЕРЖА САРГСЯНА!
    2025-07-17 17:00

    «Ты, Никол, не можешь изменить двух вещей: ты впечатаешься в память армянского народа как исключительный предатель, и вывести тебя из игры поспешат твои же собственные хозяева, когда ты станешь бесполезным и просроченным инструментом», - написал на своей странице в Фейсбук бывший депутат Национального собрания Самвел Фарманян. Публикацию полностью приводим ниже.

  • ТУРЕЦКО-АЗЕРБАЙДЖАНСКИЙ ТАНДЕМ. КОМУ НА САМОМ ДЕЛЕ ВЫГОДНО ВЗАИМОДЕЙСТВИЕ?
    2025-07-17 10:11

    Отношения между Турцией и Азербайджаном основываются не только на стратегических интересах, но и на глубокой историко-культурной и этнической близости. Девиз "Одна нация - два государства" (Bir millet - iki devlet), часто повторяемый лидерами обеих стран, отражает эту особую связь. Однако действителен ли он? Или это просто фикция? Для ответа на этот вопрос рассмотрим историческую хронологию. В начале XX века Османская империя продолжала волноваться ситуацией в Закавказье. В 1918 году, в период краткосрочной независимости Азербайджанской Демократической Республики (АДР), турецкие войска под командованием Нури-паши Киллигиля (да, да, того самого сводного братца небезызвестного Энвера паши) вошли в Баку. Хотя АДР просуществовала всего до апреля 1920 года, этот эпизод стал первым значительным моментом военного и политического сотрудничества между турками и азербайджанцами (кавказскими татарами). С установлением советской власти связи были прерваны, но после распада СССР начался новый виток сближения, так как у последователей Османской империи сохранились империалистские настроения в плане восстановления своей мощи в регионе.

  • АРТАК ЗАКАРЯН: ВОПРОСЫ СМИ КАК ОТРАЖЕНИЕ 7 ЛЕТ ПРАВЛЕНИЯ НИКОЛА
    2025-07-17 10:00

    Никакой конструктивной мысли, никакого позитивного посыла, никакой понятной идеи, никакого реалистичного решения, никакой здоровой среды, никаких хороших ожиданий, никакого обнадеживающего видения, так на своей странице в ФБ охарактеризовал вчерашнюю пресс-конференцию Никола Пашинян член Исполнительного органа РПА Артак Закарян. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ