ՎՈՎԱԵՎԻՉԸ ՆՈՐԻՑ ԿԱՏԱՂԵԼ Է
Ապրիլին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ պահանջների նշաձողը։ Իբր՝ դրան են մեզ դրդում միջազգային ասպարեզում մեր գործընկերները։
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍԵՑ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ։ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ» ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԻՐ ՈՒԺԸ։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս Երևանի և այլ քաղաքների ու գյուղերի փողոցներ և հրապարակներ՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։ «Դիմադրությունը» փաստացի համազգային հանրահավաքներ ու երթեր կազմակերպեց Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի նախաշեմին և Առաջին Հանրապետության կազմավորման տարեդարձի օրը։
Տեսնելով այդ ակցիաների մասշտաբները, որոնց գլխավոր կարգախոսը Փաշինյանի աշխատակազմի հրաժարականի պահանջն էր, իշխանությունը նահանջեց։ Իշխանության խոսնակները սկսեցին համոզել, թե Նիկոլին կրկին սխալ են հասկացել։ Իբր՝ նա չի ասել, թե Հայաստանը «իջեցնում է նշաձողը», նա ասել է, թե Երևանին դրդում են դրան... Իրականում, իբր, երբ Նիկոլը հայտարարում է արցախցիների իրավունքների և անվտանգության մասին, ի վերջո դա օրակարգ է վերադարձնելու կարգավիճակի խնդիրը... Դե, և այդպես շարունակ։
Ավելին, մայիս-հունիսին իշխանության ներկայացուցիչները միջազգային հանդիպումներում սկսեցին թեթևակի հնչեցնել Արցախի խնդիրը։ Նույնիսկ Նիկոլը ՀԱՊԿ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսեց Արցախի կարգավիճակի մասին՝ որպես առանցքային խնդրի... Այդ ամենն այնքան ակնհայտ էր, որ հիասթափություն առաջացրեց Ադրբեջանում։ Այնտեղից սկսեցին հայտարարություններ ստացվել, թե ահա, իբր, Հայաստանը նորից շեղվել է իր՝ Ալիևի ըմբռնմամբ ճիշտ ուղուց։
Սակայն, հիշեցնելով Փաշինյանին Ալիևի դիրքորոշումը, թե «հակամարտությունն ավարտված է», Բաքվում փոքր-ինչ ձեռնպահ էին մնում նախկին ագրեսիվ հռետորաբանությունից ու նոր պատերազմի սպառնալիքներից։ Համարելով, ըստ երևույթին, թե Փաշինյանին ներկայացվող չափազանց բարձր պահանջները կարող են միայն ուժգնացնել բողոքի ակցիաները, ավելի մեծ մասշտաբ հաղորդել դրանց և, ի վերջո, հանգեցնել ադրբեջանցի ժողովրդի հավատարիմ բարեկամի հրաժարականին։
Եվ ահա «Դիմադրությունը» որոշեց հավաքել Ֆրանսիայի հրապարակի վրանային ավանը։ Իշխանության ճամբարում հորթի հրճվանք է տիրում։ Այնտեղ սխալ եզրահանգում են արել, թե ընդդիմությունը դադարեցնում է պայքարը։ Չհասկանալով մի պարզ բան. վրանները հանեցին, բայց մարդիկ, որոնք այդ վրանները տեղադրել էին, ոչ մի տեղ չեն անհետացել, ինչպեսև գործն ավարտին հասցնելու նրանց վճռականությունը։ Ավելին, այդ մարդկանց թիվն ավելացել է, ինչի մասին վկայում են նաև հասարակական կարծիքի հարցումները։ Այլ հարց է, որ «Դիմադրությունը» առաջնահերթություն համարեց շարժման հետագա կազմակառուցման խնդիրը, դրան ավելի դյուրաշարժ և ամուր կազմակերպչական ձև տալով։
Այս ամենը իշխանությունը չհասկացավ, և Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կողմից վրանների հավաքումից անմիջապես հետո Փաշինյանը նետվեց ներողություն խնդրելու Բաքվից նախորդ ամիսների զսպվածության համար և բացատրելու, թե ինչու պիտի Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ընդ որում՝ կրկին վախեցնելով աշխարհաքաղաքական մարտահրավերներով, հնարավոր ահագնացմամբ, Հայաստանի պետականության կորստով։
Ողջ այդ «սարսափը», ըստ Փաշինյանի, հնարավոր է, եթե Հայաստանը Արցախի հարցում չառաջնորդվի իր՝ Փաշինյանի «խաղաղ օրակարգով»։ Իսկ իր խաղաղ օրակարգը, ինչպես ևս մեկ անգամ պարզաբանեց վարչապետը, այն է, որ հայկական կողմի համար պետք է ընդունելի լինի Արցախի ցանկացած կարգավիճակ, որը երաշխավորում է արցախցիների իրավունքները, անվտանգությունն ու ազատությունները։
Այլ կերպ ասած, եթե վաղը Ալիևն ասի, իսկ նա դա կասի, թե երաշխավորված են արցախցիների, ինչպեսև Ադրբեջանի մյուս բոլոր բնակիչների անվտանգությունը, համամարդկային իրավունքներն ու ազատությունները, և որպես ապացույց ընդունի ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին որևէ օրենք, ապա... Երևանը պետք է համաձայնի և ընդունի, թե Լեռնային Ղարաբաղ՝ որպես քաղաքական միավոր, չկա, այլ կան Ադրբեջանի առանձին հայաբնակ քաղաքներ ու գյուղեր։ Ինչը, ըստ էության, լիովին համահունչ է Ալիևի այն հայտարարություններին, թե չկա Լեռնային Ղարաբաղ, առավելևս՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, ինքն արգելում է օգտագործել այդ ձևակերպումները, այլ կա միայն մի ինչ-որ Արևելյան Զանգեզուրի տնտեսական գոտի, որի կազմում առկա են Ադրբեջանի հայաբնակ որոշ քաղաքներ ու գյուղեր։
Փաշինյանի «խաղաղ օրակարգը», ինչպես տեսնում ենք, վերադարձավ ի շրջանս յուր... Դա նշանակում է, որ Փաշինյան-Ալիև դուետը ամենամոտ ժամանակներս կհաճախակիացնի երկկողմ շփումները՝ հուսալով համաձայնության գալ տարբեր ուղղություններով։ Եվ այդ ծրագրերը հեռանկար ունեն, եթե մոռանանք, իհարկե, որ, այո, վրանները հավաքել են, բայց մարդիկ մնացել են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-15 10:12
Недавно на Общественном телевидении была очередная дискуссия, в ходе которой обласканные Николом горе-аналитики снова пытались уверить всех, что Арцах сдал Азербайджану не Пашинян, а Путин… Главным спикером был один забавный персонаж, который до того, как стать придворным аналитиком Пашиняна, работал курьером в Саратове. И уже одно это, безусловно, говорит о его недюжинных способностях.
-
2025-01-14 09:36
Встреча Путина и Трампа готовится, а телефонный разговор между двумя лидерами может состояться в ближайшее время. Об этом заявил советник Дональда Трампа по национальной безопасности Майкл Уолтц. Он также отметил, что полное вытеснение РФ с территорий, на которые хотела бы претендовать Украина, включая Крым, является нереалистичной задачей, но, в любом случае без диалога невозможно решение той или иной проблемы.
-
2025-01-10 10:36
Приятно видеть, когда люди растут, работают над собой. Вот, например, наш Арарат Мирзоян, имя которого не очень, правда, вписывается в разработанную гением Пашиняна концепцию «Реальной Армении», ну да это мелочи поправимые. Важно не это, а то, что на своей последней пресс-конференции Арарат всем показал, как вырос его интеллектуальный потенциал. Он заявил, что после своего последнего разговора с главой МИД Турции, бывшим главой турецкой разведки Хаканом Фиданом, понял, что Турция не собирается нормализовать отношения с Арменией до тех пор, пока не будут урегулированы армяно-азербайджанские…
-
2025-01-09 09:07
Алиев разразился очередными угрозами в адрес Армении и напомнил о своих претензиях. Ничего экстраординарного или неожиданного, все предсказуемо. По Алиеву, Армения – «фашистское государство», и потому либо Пашинян должен уничтожить «фашизм», либо, если Пашинян промедлит, это сделает Азербайджан. По Алиеву, «Зангезурский коридор» будет открыт, хочет этого Армения или не хочет, потому что Армения не должна быть «географическим препятствием» между Турцией и Азербайджаном.