ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ` GYUMRI TECH WEEK-Ի ԳՈՐԾԸՆԿԵՐ ՈՒ ԿԻԲԵՐԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՔԱԹՈՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հուլիսի 2-ից 4-ը Գյումրիում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2022-ը։ Լինելով հայաստանյան ֆինանսատեխնոլոգիական խոշորագույն կառույց, որը շարունակաբար ներդրումներ է կատարում նորագույն տեխնոլոգիաների ոլորտում՝ զարգանալով էկոհամակարգերի ուղղությամբ, Ամերիաբանկը միացել էր եռօրյա tech-տոնին՝ որպես գործընկեր ու Կիբերանվտանգության հաքաթոնի գլխավոր հովանավոր:
«Մենք շատ ուրախ ենք, որ Tech Week-ն անցկացվում է Գյումրիում, որը տեխնոլոգիական զարգացման յուրօրինակ խորհրդանիշ է դարձել: Դա չէր կարող մեզ չոգևորել ու չխթանել, որ մենք ևս մասնակից դառնանք այս տեխնոլոգիական տոնին»,- նշեց Ամերիաբանկի անհատական ֆինանսական ծառայությունների և քարտերի վարչության ղեկավար Էլեն Դանիելյանը:
GTW եռօրյա միջոցառումների շարքում ելույթով ներկայացավ Ամերիաբանկի թվային մարքեթինգի բաժնի ղեկավար Ժորժիկ Գրիգորյանը՝ բացահայտելով խնդիրների լուծման մարդակենտրոն եղանակը։ Նա նշեց, որ Ամերիաբանկը, լինելով մարդակենտրոն միջավայր, անցնելով թվային տրանսֆորմացիայի ճանապարհով ու ներդնելով թվային էկոհամակարգեր, չի մոռանում, որ ցանկացած տեխնոլոգիայի կամ նորարարության կենտրոնում միևնույն է մարդն է։
Ամերիաբանկի զարգացման և վերապատրաստման բաժնի ղեկավար Վահան Մելքումյանն էլ որպես բանախոս մասնակցեց «Տեխնոլոգիաները, աշխատանքի ներկան և աշխատաշուկան. բացերն ու հնարավորությունները: IT-ն միայն ծրագրավորողները չեն» խորագրով քննարկմանը՝ կիսվելով աշխատաշուկայի զարգացման գլոբալ տենդենցներով ու Ամերիայի մոտեցումներով։
«Ժամանակակից թվայնացման աշխարհում նոր հարթակներում նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս անվտանգության հետ կապված: Մենք, կարևորելով հաճախորդների տվյալների անվտանգությունը, ամենօրյա ռեժիմով հետևում և, էկոհամակարգեր ներդնելիս, նախապես բոլոր ռիսկերը կանխատեսում, գնահատում, կանխարգելում ենք»,- անդրադառնալով GTW շրջանակում Ամերիաբանկի հովանավորությամբ անցկացվող կիբերանվտանգության հաքաթոնին` ասաց Ամերիաբանկի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Գնել Ասատրյանը:
Ամերիաբանկը նաև մասնակցեց Գյումրիի Դրամատիկական թատրոնի շենքում ծավալված աշխատանքի տոնավաճառին։ Երկու օր շարունակ Tech Week-ի այցելուները հնարավորություն ունեին ամերիացիներին հղելու իրենց հետաքրքրող հարցերը թափուր աշխատատեղերի մասին կամ պարզապես համեղ խնձոր ու կոնֆետ ճաշակելու, ինչպես նաև` փորձելու ուժերը շախմատում։
Tech Week-ին Ամերիաբանկի մասնակցության մանրամասները` տեսանյութում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-08 08:39
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։