Последние новости

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ` TECH WEEK VANADZOR-Ի ՖԻՆԹԵՔ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։

«Նման նախաձեռնություններին մասնակցությունը նախեվառաջ կարևոր է երիտասարդների համար, քանի որ նրանք տեսնում, հավատում և հասկանում են, որ կրթությամբ ու ստեղծագործ մոտեցմամբ կարող են կերտել իրենց պայծառ ապագան։ Եվ երկրորդը՝ Հայաստանի համար շատ կարևոր խնդիր է մարզերի համաչափ զարգացումը, և ես ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումները հենց մարզերում են անցկացվում»,- նշեց Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը, որը Tech Week-ի շրջանակում մասնակցեց «Ֆինանսների ապագան Հայաստանում բանկեր, ֆինթեք և web3՝ հակամարտությո՞ւն, թե՞ համատեղում» խորագրով քննարկմանը։

Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցն էլ մասնակցեց «Ինչու՞ և ինչպե՞ս է փոխվում տեխնոլոգիական կարիերայի ուղին Հայաստանում գլոբալ փոփոխությունների պայմաններում» խորագրով պանելային քննարկմանը՝ նշելով, որ տեխնոլոգիան մտել է մեր կյանք և արդեն իսկ դրա անբաժան մասն է «Արդյունքում՝ աշխատաշուկայում պահանջված հմտությունները շատ արագ են փոխվում։ Միևնույն ժամանակ, անկախ տեխնոլոգիական հմտություններից, շփման, հաղորդակցման և համագործակցության հմտությունների կարևորությունը ևս չի կարելի թերագնահատել։ Փորձի փոխանակումը, մեր կարծիքների, տեսլականի ներկայացումը, հուսով ենք, կօգնի բոլոր սկսնակներին ավելի հարթ սկսել իրենց կարիերան, իսկ փորձառուներին՝ ձգտել նոր բարձունքների»։

Ամերիաբանկի դուստր ձեռնարկության՝ «Դիննո» ՓԲԸ տնօրեն Արտյոմ Շամցյանն էլ Tech Week-ի շրջանակում կիսվեց ընկերության հաջողության պատմությամբ՝ «DINNO-ի առաջին միլիարդը հաջողության ճանապարհի 7 սկզբունքը» խորագրով ելույթում։

Նշենք, որ Tech Week հարթակը հնարավորություն է տալիս ծանոթանալու հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություններին, նրանց անցած ճանապարհին, հաջողության պատմություններին և հանդիպած մարտահրավերներին, ինչպես նաև կրկնելու և գերազանցելու այդ փորձը։

Tech Week Armenia 2026-ը կկայանա Գորիսում։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Галерея (4 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • АРМЯНСКОЕ НАГОРЬЕ – ОДИН ИЗ ДРЕВНЕЙШИХ АГРАРНЫХ ЦЕНТРОВ ЕВРАЗИИ
    2025-07-08 10:28

    Раскопки конца XX - начала XXI вв. показали, что переход к земледелию начался здесь еще в позднем мезолите и оформился в неолите. Теплое лето, умеренно-влажная весна и богатые вулканические почвы - идеальные условия для первобытных охотников-собирателей, пробовавших выращивать злаки.

  • Андрей ТКАЧЕВ: «ПОДКОП ПОД ЦЕРКОВЬ – ЭТО ПОЛЗУЧИЙ ГЕНОЦИД»
    2025-07-08 10:17

    "Наезд Пашиняна на Армянскую Апостольскую Церковь не остался незамеченным в общей повестке новостей, - пишет на своей странице в соцсети "ВКонтакте" протоиерей Андрей Ткачёв. - Пашинян называет Церковь "сундуком с рухлядью", обвиняет епископов в организации госпереворота..., а эксперты говорят о кардинальной перекройке идентичности. Ибо что такое армянский народ без Армянской Церкви? Если к бесконечной череде исторических армянских унижений добавить еще и подкоп под ААЦ, то можно всерьез рассуждать о ползучем геноциде и культурном исчезновении.

  • АМЕРИАБАНК ВЫСТУПИЛ ФИНТЕХ-ПАРТНЁРОМ TECH WEEK VANADZOR
    2025-07-08 08:37

    Одно из крупнейших технологических мероприятий года — Tech Week 2025 прошло 4-6 июля в Ванадзоре. Америабанк присоединился к трёхдневному празднику в качестве финтех-партнёра.

  • ИРАН - ИЗРАИЛЬ: ТОЧКА КИПЕНИЯ ПРОЙДЕНА ИЛИ ЕЩЕ НЕ ВРЕМЯ?
    2025-07-07 09:53

    На фоне скрытой паузы в вооруженном конфликте между Ираном и Израилем можно поразмышлять о последствиях в случае победы одной из сторон. Осознание того, что данное противостояние переросло рамки дипломатической напряженности и угроз и всё больше напоминает конфликт потенциально глобального масштаба, лишь удручает и не вызывает какого-либо оптимизма. Мы не можем игнорировать событие такого размаха, в котором участвуют не только Израиль с Ираном, но и их крупные союзники: Россия со стороны Ирана; США, Турция и Азербайджан - на стороне Израиля. Для Южного Кавказа, особенно Армении, этот конфликт может стать судьбоносным, поэтому давайте рассмотрим 2 возможных сценария развития событий.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ