Ո՞ՒՐ ԵՆ ԱՅԴՉԱՓ ՇՏԱՊՈՒՄ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑՈՒՄ. ՄԻ՞ԹԵ ՀԻՄԱ 2025 ԹՎԱԿԱՆՆ Է
«Աջուձախ ընկնելու փոխարեն՝ պետք է վերստեղծել հայկական բանակը, ուժային կառույցները, համախմբել ժողովրդին. Փաշինյանն ի վիճակի չէ դա անել»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում նշում է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների հետազոտական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Սեմյոն ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ։
-Ի՞նչ կասեք Հայաստանի ներսում և ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: Ըստ ձեզ՝ ո՞ր գործընթացներն են առավել նշանակալի։
-Հայաստանի ներսում տեսնում եմ այն, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո շատ բան է արվել հայկական բանակի թուլացման համար, ինչի հետևանքները մենք տեսանք Լեռնային Ղարաբաղում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Հիմա, իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են առավելագույնս վերցնել այն ամենը, ինչ հնարավոր է վերցնել։ Հիմնական շեշտադրումը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքն է։ Ես, ճիշտ է, հաճախ չեմ կարողանում հասկանալ, թե ինչով է տարբերվում Զանգեզուրի միջանցքը այն ճանապարհից, որ կառուցում է այնտեղ Փաշինյանը, ճիշտ ինչպեսև նրա բացատրություններն այդ առնչությամբ։ Եթե այդ միջանցքը, ճանապարհը. անվանեք՝ ինչպես կամենաք, կառուցվի, ապա հետագայում դրա երկայնքով կարող են անցնել նավթամուղներ, գազատարներ և այլն։ Դրանում շահագրգռված է նախևառաջ Թուրքիան։ Ածխաջրածինները Կենտրոնական Ասիայից՝ Ղազախստանից (և թուրքերն արդեն մշակում են այդ հարցը) կառաքվեն այդ միջանցքով։
Ի՞նչ է դա նշանակում։ Այն, որ Թուրքիան դառնում է առհասարակ ածխաջրածնային հումքի շատ կարևոր հանգույց։ Նա այդպիսին է նաև ներկայումս, իսկ հետագայում ավելի կուժեղանա։ Թե ինչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, ես չեմ հասկանում։ Համարում եմ, որ դա հակառուսական նախագիծ է, քանի որ ուղղված է ի վնաս Ռուսաստանի Դաշնության շահերի։ Այն իրականացնելուց հետո Կենտրոնական Ասիայի բազմաթիվ պետություններ, ներառյալ այսօր բնավ ոչ միանշանակ դիրքորոշում ունեցող Ղազախստանը, ընդհանրապես ձեռքը թափ կտան մեզ վրա, քանի որ մենք իսպառ կդադարենք հետաքրքրել նրանց։ Բավական է նշել, որ այժմ ղազախական նավթը մեր Նովոռոսիյսկ նավահանգստով առաքվում է հենց նույն Եվրոպա։ Կրկնեմ, վերոնշյալ նախագիծը հակասում է ՌԴ շահերին, դրա իրականացումը նշանակում է Ռուսաստանի դուրսմղում Հարավային Կովկասից, այդ թվում՝ Հայաստանից, միաժամանակ ուժեղացնելով Թուրքիայի դերը տարածաշրջանում։ Դա կհանգեցնի Հայաստանի կործանման, հայկական պետության իսպառ ոչնչացման։ Սկզբի համար կսկսվի, ասենք այսպես՝ «բաթումացում». այսօր այնտեղ ամեն ինչ թուրքերի ձեռքում է։ Թուրքերն ամբողջությամբ կլանում են Վրաստանը, մնում է կուլ տալ Հայաստանը, միայն թե ավելի կոշտ ձևով, քանի որ հայերի նկատմամբ թուրքական ղեկավարությունը տրամադրված է բնավ ոչ այնքան դրական, որքան, օրինակ, աջարացիների։ Այսպիսով, Ռուսաստանը կկորցնի Հարավային Կովկասը, կկորցնի կարևորագույն ուղիների նկատմամբ տրանսպորտային վերահսկողության զգալի մասը, և արդյունքում սպառնալիքներ կստեղծի իր հարավային սահմաններին։
-Այդ դեպքում ինչո՞ւ է Ռուսաստանն այդքան համառորեն օժանդակում Թուրքիային և Ադրբեջանին:
-Լավ հարց է, բայց դա հասցեագրված է ոչ թե ինձ, այլ նրանց, ովքեր պատասխանատու են այդ ուղղության համար։ Ես բացահայտ արել եմ վերոնշյալ հարցադրումները, պատասխաններ չկան, միայն դատարկախոսություն: Իսկ հիմա, ուկրաինական իրադարձությունների խորապատկերին, Ռուսաստանի հոգսը հետխորհրդային տարածքի մյուս տարածաշրջաններով զբաղվելը չէ։ Կարծում եմ, որ այս իրավիճակից առավելագույնը կորզելու է Թուրքիան։
-Իսկ ի՞նչ է կատարվում սիրիական ուղղությամբ: Էրդողանը գործնականում ոչ երկիմաստ ու լկտիաբար հայտարարեց, որ ներխուժելու է Սիրիա։
-Կրկին իսկ. Էրդողանը տեսնում է, որ մենք խորացած ենք ուկրաինական հարցերի մեջ, ռազմական գործողությունների ընթացքի, համապատասխանաբար՝ նա կարծում է, թե Ռուսաստանը չի կարողանա, ինչպես 2020 թվականին, արժանի պատասխան տալ։ Չեմ զարմանա, եթե հաշվի առնելով Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը, 2023 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Էրդողանը վճռական նետում կատարի դեպի Հալեպ։ Թուրքիայի ներսում բազմաթիվ խնդիրներ կան, տնտեսությունը բացարձակ փլուզված է, շատ են իշխանությունից դժգոհ մարդիկ, այդ թվում՝ չափազանց ազդեցիկ մարդիկ։ Թուրքերը կայսերական հավակնություններ ունեն, իսկ Հալեպը Օսմանյան կայսրության երկրորդ քաղաքն էր Կոստանդնուպոլիսից հետո։ Այնպես որ Էրդողանի ցատկը դեպի Հալեպ միանգամայն հնարավոր է։
-Կփորձի զավթե՞լ Հալեպը:
-Իսկ ինչո՞ւ ոչ: Եթե Ուկրաինայում իրադարձությունները շարունակվեն, մենք կհայտնվենք բավական բարդ իրավիճակում, և նման բան միանգամայն կարող է տեղի ունենալ։
-Ի՞նչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացների և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության մասին, որը ոչ այն է կա, ոչ այն է չկա։
-44-օրյա պատերազմից հետո Մինսկի խումբը ոչ մի դեր չի խաղացել։ Իսկ ինչ վերաբերում է Արցախին, ապա ավելի քան քառորդ դար սառեցվել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ինչի՞ համար է ներկայիս շտապողականությունը։ Ռուս խաղաղապահները Ղարաբաղում իրենց ներկայությունը կպահպանեն մինչև 2025 թվական։ Ինչ է, հիմա 2025 թվակա՞նն է։ Ոչ, դեռ երեք տարի կա, ինչ-որ մեկը ինչ-որ տե՞ղ է շտապում։ Խնդրի էությունն այն է, որ բոլորն օգտվում են Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, համարելով, թե այժմ Ռուսաստանն այլ հոգսով է զբաղված, և ուրեմն պետք է առաջ հրել իրավիճակը, քանի դեռ կա նման հնարավորություն։
Այսօր շատ բան է կախված հենց Հայաստանից, հայկական ղեկավարությունից։ Աջուձախ ընկնելու փոխարեն պետք է վերստեղծել հայոց բանակը, ուժային կառույցները, համախմբել ժողովրդին։ Փաշինյանը դա անել ի վիճակի չէ. ավելին, նա ամեն ինչ հակառակն է անում։ Ես լիովին համոզված եմ, որ Փաշինյանի կողմից ինչ համաձայնագրեր էլ ստորագրվեն, այլ մարդկանց գալու դեպքում չեղարկվելու են, որովհետև դրանք հակահայկական համաձայնագրեր են, ասենք՝ նաև հակառուսական։ Նույնը վերաբերում է նաև հայ-թուրքական վեկտորին։ Ինչպե՞ս կարելի է բանակցություններ վարել Թուրքիայի հետ, եթե հայկական կողմից բանակցողը Ռուբեն Ռուբինյանն է. մի կերպար, որը ուսուցում է անցել Թուրքիայի Սաբանջի համալսարանում, որտեղ թուրքական գործակալներ են պատրաստում այլ պետություններում աշխատելու համար, և որն օգնել է Փաշինյանին իշխանության գալ 2018 թվականին: Ախր չի՛ կարելի այդ աստիճան նսեմանալ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 09:19
«Шаги, которые делает Пашинян, он делает как руководитель хунты», - говорит в интервью «ГА» военно-политический аналитик Айк НАГАПЕТЯН.
-
2025-07-02 09:50
Комментируя последние внутриполитические события в Армении, глава МИД РФ Сергей Лавров заявил что Церковь всегда была одной из основных опор армянского общества, и Россия не хотела бы, чтобы она подвергалась нападкам. "Понятно, что это внутреннее дело наших соседей, но, безусловно, нападки на каноническую тысячелетнюю Армянскую Апостольскую церковь вызывают серьезнейшую озабоченность", - сказал Лавров.
-
2025-07-01 09:25
В Екатеринбурге прошли полицейские рейды, в ходе которых были задержаны участники азербайджанской банды, подозреваемой в убийствах 10-летней давности. На фоне этого Азербайджан отменил все культурные мероприятия по линии России, а еще парламентская делегация Баку отменила визит в Москву. Ненависть к России на страницах азербайджанских СМИ просто захлестывает через край. Первая реакция – недоумение. Казалось бы, власти Азербайджана должны быть благодарны российским правоохранительным органам за поимку преступников. С чего вдруг такая истерика?
-
2025-06-27 09:36
Не собираюсь комментировать публичное предложение премьера Пашиняна «показать главе Армянской церкви свой пенис» – не позволяет природная брезгливость. Достаточно уже, что «новость» облетела мировые СМИ, и это вселенский стыд и позор. Между тем определенная параллельность событий, происходящих в Армении, Азербайджане и Турции, заслуживает того, чтобы хотя бы обратить на эти параллели внимание. Алиев в Баку судит бизнесмена, миллиардера, благотворителя Рубена Варданяна, Пашинян арестовывает бизнесмена, миллиардера, благотворителя Самвела Карапетяна в Ереване.