Последние новости

ԻՍԿ ԱԼԻԵՎՆ ԱՅՍՕՐ Է ՈՒԶՈՒՄ

Դե ինչ, հանձնում ենք Լաչինի միջանցքը. Բերձորը, Սուսը, Աղավնոն... Սոցցանցերում հնչում են հայ մտավորականության մեծ ողբն ու զայրալից հարցերը. «Այդ ինչպե՞ս։ Ինչո՞ւ այդպես։ Ի՞նչ պատահեց»։

ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆՔ. ՊԱՏԱՀԵՑ ԲՆԱՎ ՈՉ ՀԻՄԱ, ՄԵՐ ԹԱՎՇԵ ԱՂԱՎՆՅԱԿՆԵՐ։ Պատահեց 2018-ի ապրիլ-մայիսին։ Երբ դուք «ուռա» էիք գոչում ու վեր-վեր նետում թասակները: Հենց այն ժամանակ էլ պատահեց այս ամենը. պատերազմ, մի քանի հազար մարդու մահ, անհետ կորածներ, ռազմագերիներ... Հենց այն ժամանակ պատահեց Հադրութը, Շուշին, իսկ շուտով՝ նաև Բերձորը։

Մնացած հարցերը երկրորդական են։ Բայց դրանց պատասխաններն էլ կան։ Ինչո՞ւ ենք Բերձորը հանձնում հիմա, չնայած այն բանին, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նախանշված է երեք տարի՝ միայն այլընտրանքային ճանապարհի կառուցման ծրագիրը կազմելու համար, ինչը վերջերս իր ճեպազրույցի ժամանակ հաստատեց նաև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իգոր Նեչաևը:

Նախ՝ դա Ալիևի խոսքի արժեքի հավելյալ հաստատումն է, որի հետ պատրաստվում են եղբայրանալ մեր իշխանությունները։ Ալիևն այսօր է ուզում, ուզում է հենց հիմա։

Երկրորդ՝ Ադրբեջանի առաջնորդը թուլություն ունի ամսաթվերի նկատմամբ։ Լաչինի զավթումը նա ձգտում է հարմարեցնել սեպտեմբերի 2-ին։ Ասել է թե՝ դուք պատրաստվում եք նշել ԼՂՀ անկախության հռչակման տարեդա՞րձը: Դե նշեք, իսկ մենք այդ օրը հանդիսավորությամբ կմտնենք Լաչին, մենք այդ օրը Լաչինում մեծ շուքով կփակցնենք մեր դրոշները, մինչ ձեր պատգամավորները ոտքով քարշ կգան Ստեփանակերտ՝ մասնակցելու ԼՂՀ խորհրդարանի հանդիսավոր նիստին, ուր հրավիրված են Արթուր Թովմասյանի կողմից։

Ինչու ոտքո՞վ։ Դե, չէ՞ որ Նիկոլն անում է ամեն ինչ՝ Ալիևին առավելագույնս հաճոյանալու համար։ Կարող էր չհամաձայնել ժամկետներին՝ վկայակոչելով եռակողմ հայտարարությունը։ Բայց Փաշինյանը թեև ասում է, թե նոր երթուղուն համաձայնություն չի տվել, բայց ըստ էության ստացվում է, որ միանգամայն համաձայն է... Դե, եթե համաձայն է, ապա կարող էր գոնե կառուցել ճանապարհի իր մասը։ Բայց նա դա էլ չի արել։ Այսինքն Բերձորը հանձնում ենք մեզ համար վատթարագույն, իսկ Բաքվի համար լավագույն սցենարով. հին ճանապարհից օգտվել չենք կարող, իսկ նորի մեր մասը ինքներս չենք կառուցել։ Այսինքն՝ կա՛մ ոտքով, կա՛մ քարքարոտ ճամփով, դարուփոսերով... Եվ դեռ մեր իշխանությունները սաստիկ նեղանում են, երբ ասում ենք, որ իրենք սպասարկում են Ադրբեջանի օրակարգը։ Իսկ ուրիշ ինչպե՞ս կարելի է անվանել սա։

Դե, և չմոռանանք, որ Ալիևի նպատակը Հայաստանն ու Արցախն են, բայց բնավ ոչ Նիկոլ Փաշինյանը։ Դրանք տարբեր հասկացություններ են։ Ժամանակին Ալիևը հայտարարում էր, որ օժանդակել է իշխանափոխությանը 2018-ին, իսկ հիմա նրա ՊԱԾ-ը հայտարարում է, որ թույլ չի տա հայ «ռևանշիստներին» վերաշարադրել պայմանավորվածությունները։

Ալիևը չի ցանկանում կրկնել մեր սխալը։ Նա հասկանում է, որ կարևոր է ոչ միայն հաղթել պատերազմում։ Ոչ պակաս կարևոր է մեկ այլ բան. թույլ չտալ հակառակորդին ուշքի գալ և վերականգնվել։ Իսկ դրա համար նրան դեռ շատ են պետք Փաշինյանն ու իր թիմը։

Դրա համար էլ Ալիևի ախորժակը բացվել է հենց հիմա։ Հիմա է նա պահանջում ու հասնում Հայաստանի ստորաբաժանումների դուրսբերմանն Արցախից և Լաչինի միջանցքի հանձնմանը։ Հիմա, այլ ոչ թե մի քանի ամիս առաջ, երբ իրական վտանգ կար, որ ընդդիմությունն այնուամենայնիվ կարող է հեռացնել Փաշինյանին։ Ոչ, Ալիևն ամենևին մտադիր չէր վտանգել Նիկոլին։

Ամեն ինչ պարզ է այս բարդ քաղաքական աշխարհում։ Եթե չվախենանք ընդունել իրողություններն այնպիսին, ինչպիսին որ կան, այլ ոչ թե «թավշե» շրջանակով երիզված՝ հայ մտավորականության քնքուշ հոգու համար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

  • ТЕРАКТЫ ПЕРЕД ПЕРЕГОВОРАМИ
    2025-06-02 12:28

    Сегодня в Стамбуле проходит очередной раунд переговоров между Россией и Украиной. В преддверии переговоров Киев провел на территории России массированную атаку дронами-камикадзе, а спецслужбы Украины осуществили ряд диверсионных актов.

  • ПАШИНЯН ПЕРЕДАЛ «ПОСЛАНИЕ ИСТОРИЧЕСКОЙ АРМЕНИИ»
    2025-05-30 10:19

    Пашинян не был бы Пашиняном, если бы не воспользовался праздничными мероприятиями в Сардарапате для саморекламы. Поставив по правую руку от себя президента страны, а по левую - спикера парламента, Пашинян поделился с присутствующими другими официальными лицами и представителями силовых структур своими новыми «открытиями».

  • КОГДА В МОЗГИ ПРОНИКЛА ВОДА
    2025-05-29 09:48

    После заключения мирного договора, спустя 5 минут, армяне начнут торговать с азербайджанцами. Армяне смогут жить в Баку, а азербайджанцы в Армении, как армяне в Грузии. Автор этих «гениальных» мыслей - спикер парламента РА Ален Симонян. Тот самый, которого некоторые неполиткорректные господа называют человеком из аквариума, напоминая о видеоролике, героем которого был наш спикер в дни, когда большая политика не подозревала о его существовании. Николу Пашиняну стоит обеспокоиться. У него появился достойный конкурент по части… Как бы пополиткорректней выразиться… Не получается. Пусть читатель сам даст характеристику этим мыслям спикера армянского парламента.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ