ԱՌՆՎԱԶՆ 49 ԶՈՀ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՏԵՑՆԵԼ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Նիկոլը ելույթ ունեցավ խորհրդարանում։ Դատարկ բլբլոցի հերթական փաթեթը... Թե՛ նախկին, թե՛ նոր կորուստների գլխավոր պատասխանատուն և գլխավոր մեղավորը հանդիսացող մարդու հերթական սոլո-շոուն։
Ի՞ՆՉ ԱՍԱՑ ՆԻԿՈԼԸ, ԵԹԵ ՄԻ ԿՈՂՄ ԴՆԵՆՔ ԲԼԲԼՈՑԸ։ Այս գիշեր սահմանին 49 զոհ ունենք, և դա վերջնական թիվը չէ, հաղորդեց նա։ Նաև ասաց, թե պաշտպանունակության բարձրացման առումով շատ բան է արվում, մասնավորապես, մշակել են զինվորականների աշխատավարձերի բարձրացման ծրագիր։
Գլխավոր. Փաշինյանը թվարկեց Բաքվի հավակնությունները, որոնք առանց այդ էլ շատ լավ հայտնի են մեզ։ Դա Արցախի ճանաչումն է Ադրբեջանի կազմում, արտատարածքային միջանցքների տրամադրումը դեպի Թուրքիա, «անկլավների» հանձնումը, Արցախի Պաշտպանության բանակի և Հայաստանի ԶՈՒ-ի զինաթափումը, Լաչինի միջանցքով Արցախ այցելությունների սահմանափակումը պաշտոնական անձանց համար... Բարեխղճորեն թվարկեց Փաշինյանը Բաքվի նպատակները. դատելով ամենից՝ ճառը պատրաստելու համար բավարար ժամանակ ունեցել էր։ Ալիևի ակնհայտ նպատակները, որոնց մասին ՔՊ-ականները նախկինում ջանում էին լռել։
Բնավ փաստ չէ, որ եթե Հայաստանն ընդունի այդ բոլոր պահանջները, Ալիևը կանգ կառնի, այլ ոչ թե կպահանջի Երևանը, այնուհետ ասաց Փաշինյանը։ Բայց տեղնուտեղն էլ հավելեց. այդ ամենը չի նշանակում, թե «խաղաղության օրակարգը» ձախողվել է։ Ամենևի՛ն. հայտարարեց Փաշինյանը՝ պնդելով, թե իրավացի էր, երբ օրերս Վլադիվոստոկում ասում էր, որ «բոլորն էլ խաղաղություն են ուզում, բայց խաղաղություն ասելով՝ հասկանում են դրա մասին իրենց պատկերացումը»: Եվ ընդգծեց. պետք է շարունակել «խաղաղության օրակարգը» և «մոտեցնել պատկերացումները»։ Մոտեցնել պատկերացումները…
Միջազգային բազմաթիվ կառույցներ միջամտել են իրավիճակին՝ հետագա ահագնացումը կանխելու նպատակով։ Ռուսական կողմը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դադարեցնելու ռազմական գործողությունները, պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե «գործողությունն» ավարտված է, և Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, թեև նոր դիրքեր են գրավել սահմանամերձ գոտում ...
Գուցեև այս անգամ Բաքվին դա չհաջողվի։ Բայց Ալիևը փորձելու է կրկին ու կրկին, որսալու է հարմար պահերը։ Ինչո՞ւ: Որովհետև գիտի. Հայաստանում կառավարում է մի իշխանություն, որը միշտ հնարավորություն կգտնի արդարացնելու ադրբեջանական ագրեսիան և գնալու հերթական զիջումներին՝ «մոտեցնելով պատկերացումները»։ Որովհետև Բաքվում գիտեն, որ ՔՊ-ում կա Արսեն Թորոսյան, որն այսօր արդարացնում է Արցախի հանձնումն Ադրբեջանին, իսկ վաղը նույնքան հեշտությամբ կասի, թե հնարավորություն չկա և չի եղել «միջանցք» չտրամադրելու Ադրբեջանին։
Քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին «Քաղաքացիական պայմանագիրն» է, ոչ մի «խաղաղության դարաշրջան» չի լինի։ Ալիևը կպահանջի նորանոր զիջումներ և ուրախությամբ կշփի ափերը։ Այո, համաշխարհային հանրությունը, դրա առանձին սուբյեկտներ կնպաստեն ապաահագնացմանը, բայց ինչ-որ պահի դա կարող է բավարար չլինել։
Այնպես որ ողջամիտ և իրողությունների հարցում իրենց հաշիվ տվող մարդկանց համար ամեն ինչ պարզ է շատ վաղուց. կա՛մ Հայաստանը չունի Նիկոլ, կա՛մ չունի ապագա։ Ահա այսպիսի ոչ այնքան լայն ընտրություն...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 08:58
Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …
-
2025-07-29 10:40
Хокку Жаркий вечер. О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.
-
2025-07-29 09:39
Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…
-
2025-07-29 09:27
Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности. О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.