Последние новости

ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ-ԱՆԿԱՐԱ. ԽԱՂ՝ ԻՐԱՐ ՊԱՍ ՏԱԼՈՎ

Գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության տեսագրությունը դիտելուց հետո որևէ այլ բանի մասին գրելը դժվար է։ Բայց այդ մասին գրելը նույնպես դժվար է։ Քանզի տեսանյութն ունի նաև քաղաքական ենթատեքստ։ Կոնկրետ քաղաքական ենթատեքստ, կոնկրետ քաղաքական նպատակ, որ հետապնդում է պաշտոնական Բաքուն։

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՂՄՈՒԿ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ։ Հասարակությունը աղմուկ կբարձրացնի։ Կլինեն եվրոպական, և ոչ միայն եվրոպական առանձին քաղաքական գործիչների, միջազգային կառույցների ներկայացուցիչների, գուցե նաև հենց կառույցների դատապարտիչ հայտարարություններ... Բայց Բաքուն տակից դուրս կգա։ Ինչպես որ նախկինում է արել։ Գազով, նավթով, բայց «կպլստա»։ Իսկ Հայաստանի իշխանություններն աստիճանաբար ի չիք կդարձնեն դատապարտման նաև այդ արշավը։ Կզրոյացնեն, ինչպես որ նախկինում են արել բազմաթիվ այլ առիթներով։

Ի՞նչ կմնա չոր նստվածքում: Ադրբեջանի նպատակն է՝ դատապարտվածության զգացում ներշնչել հայ հասարակությանը։ Զգացում, որն անհրաժեշտ է, որպեսզի Փաշինյանը կարողանա ստորագրել Բաքվի պարտադրած «խաղաղությունը»՝ չվախենալով Հայաստանում հասարակական վրդովմունքի պայթյունից։

Փաստ է, որ Ադրբեջանի պես տոտալիտար երկրում տեսանյութի արտահոսքը չէր կարող տեղի ունենալ «ակամայից»։ Ասենք, ի՞նչ արտահոսք։ Բուն տեսանյութը չէր նկարահանվի, եթե վերևից ցուցում չլիներ։ Եվ գերիների գնդակահարություն էլ չէր լինի, եթե չլիներ հրահանգը վերևից։ Իսկ հրահանգ հաստատ եղել է, քանի որ կա նաև նպատակ. բարոյալքել հայ հասարակությանը, իսկ հայկական բանակը եթե անգամ չոչնչացնել, ապա վերածել հեզ ճագարների՝ նիկոլավարի «ինքնիշխանության» անտուրաժի։ Դրա համար պետք է զորակոչիկների ծնողներին ներշնչել միայն մեկ ցանկություն. Փաշինյանը պետք է ամեն գնով ստորագրի խաղաղության պայմանագիրը, միայն թե իրենց որդիները չհայտնվեն այդպիսի վիճակում։ Որպեսզի մնացած ամեն ինչ դառնա անկարևոր և երկրորդ պլան մղվի։

Նիկոլն օժանդակում է այդ խաղին ինչպես կարող է։ Մենք չունե՞նք վերջին խոսքով հանդերձավորված հատուկ ստորաբաժանումներ։ Չունե՞նք ժամանակակից սպառազինություն։ Չե՞նք կարող ամրապնդել առաջավոր դիրքերը։ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսո՞վ։

Ամեն ինչ էլ ունենք, ամեն ինչ կարող ենք, և ինչը որ պետք է՝ պայթում է։ Եթե միայն խնդիր դրվի դիմադրել և վերջ տալ դիվերսիաներ, սադրանքներ և հրապարակային մահապատիժներ կազմակերպելու թշնամու ցանկությանը։ Բայց ոչ, ադրբեջանական հատուկջոկատայիններին պետք է դիմակայեն անփորձ երիտասարդները։ Որպեսզի զոհերն ավելի շա՞տ լինեն։ Իսկ հատուկջոկատայիններին պետք է խնայել։ Դրանք պետք են Փաշինյանին՝ սեփական թիկունքը պաշտպանելու համար։

Իր առաջնորդի մոտեցումները լիովին կիսում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ինչպեսև պատասխանատվությունը երիտասարդ զինվորների մահվան համար՝ որպես Հայաստանի և Արցախի շահերի հետևողական հանձնման քաղաքականության արդյունքի։ Հանձնում «լավ» ձևով, եթե հասարակությունը լռում է։ Կամ «վատ» ձևով՝ դյուրըմբռնելի ցույց տալով, թե ինչ վտանգ է մշտապես կախված լինելու մեր գլխավերևում, եթե չստորագրենք «խաղաղությունը»։ Ստորագրենք ամեն գնով ու արագ։

Հենց սրանք են մեր իրողությունները։ Իշխող մանկուրտների նպատակը մեկն է. հանձնել Հայաստանի շահերը՝ ընդ որում պահպանելով իշխանությունը, որն էլ իրենց անվտանգության ու անպատժելիության միակ երաշխիքն է։ Եվ այդժամ վատ զինված ու վատ հանդերձավորված զինակոչիկները կուղարկվեն առաջնագիծ՝ դիմակայելու ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայիններին։ Եվ հատուկջոկատայինների կողմից նորակոչիկների գնդակահարության տեսանյութը կտարածվի հենց այն ժամանակ, երբ Բայրամովը կջանա Միրզոյանից համաձայնություն պոկել Ադրբեջանի պայմաններին։ Չէ՞ որ Միրզոյանի համար կարևոր է իմանալ, որ հասարակությունը պատրաստ է ամեն ինչի, որպեսզի նման կադրեր այլևս չտեսնի։ Հանուն այդ նպատակի Բաքուն պատրաստ է և՛ տեսանյութի արտահոսք կազմակերպել, և՛ մի քիչ համբերել, մինչև որ միջազգային հանրության ուշադրությունը շեղվի։

Իսկ Էրդողանը նույնիսկ պատրաստ է հանդիպել Փաշինյանի հետ՝ տվյալ փուլում ցուցաբերած ջանասիրության համար նրան գովաբանելու նպատակով։ Ընդամենը տվյալ փուլում։ Քանի որ հանձնելու բան դեռ շատ կա: Ուստի ոչինչ չի ավարտվել, քանի դեռ Հայաստանն այս իշխանության ձեռքում է։ Որքան էլ ցանկանանք սխալվել մեր եզրահանգումներում...

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ТО, ЧТО ТЫ ПОРОДИЛ, ТЕБЯ И УБИВАЕТ
    2025-06-06 16:06

    Хокку Нет виллы, нет покоя. Не плачь, премьер.  Нет и любви без разлуки. Премьер-министр Никол Пашинян сильно обиделся на публикацию французского информационного ресурса о том, что его семья приобрела виллу в Марселе. Задело Пашиняна. «Это все «дашнаки-машнаки», - плакался он на заседании кабмина. Откроют, дескать, какой-то сайт сроком на три дня и распространяют небылицы, мол, мы такие же хапуги, как бывшие власти. Сплетни все это.

  • «ПРИВЕРЖЕНЕЦ» ААЦ
    2025-06-06 09:24

    Неожиданно ставший большим приверженцем Армянской апостольской церкви (ААЦ) Никол Пашинян написал очередной статус, в котором говорит: «Я не могу поверить, что из уст Католикоса всех армян может исходить что-то, кроме истины». Ах, какой молодец! Но тогда почему не следуешь отеческому увещеванию Католикоса и не уходишь в отставку окончательно и бесповоротно?

  • ПАШИНЯН СЫГРАЛ НА ОПЕРЕЖЕНИЕ
    2025-06-05 10:01

    Встречи с гражданами четы Пашинян-Акопян по программе «модного образования» все более напоминают собрания сект. Проходят закрыто, скудная информация обнародуется после цензуры. Оно и понятно, ведь в ходе этих полусектантских сборищ премьер часто срывается на крик, чтобы не сказать на ритуальные завывания.  Судя по всему, мало чем отличалась от предыдущих встреч премьера и его встреча со студентами Ереванского государственного университета. Повторяемые тезисы озвучивались премьером уже не один раз.

  • МЕТОД, ОПРОБОВАННЫЙ ЕЩЕ В ОППОЗИЦИОННУЮ БЫТНОСТЬ
    2025-06-03 13:07

    Трудно не согласиться с утверждением, что борьба Пашиняна направлена не против отдельных священнослужителей: она направлена на дискредитацию всей Церкви. Понятно также, чем вызван последний всплеск агрессивной риторики сожителей Пашинян - Акопян и обслуживающего их персонала. 

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ