ԱՄԵՐԻԱԲԱՆԿՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՏԱՐՎԱ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԲԱՆԿ» ՄՐՑԱՆԱԿԻՆ «GLOBAL FINANCE» ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ
«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա վարկանշային աղյուսակը, որում Ամերիաբանկը երկրորդ տարին անընդմեջ արժանացել է Հայաստանում «Տարվա ամենահուսալի բանկ» հեղինակավոր մրցանակին:
«Global Finance» ամսագրի կողմից հրապարակվող աշխարհի ամենահուսալի բանկերի ամենամյա ցանկն ավելի քան երեսուն տարի հանդիսանում է ֆինանսական ոլորտի գործընկերների հուսալիության ճանաչված և վստահելի չափանիշ: Հաղթողներն ընտրվել են Moody's, Standard & Poor's և Fitch գործակալությունների կողմից աշխարհի 1000 ամենախոշոր բանկերին տրված արտարժութային երկարաժամկետ վարկանիշների վերլուծության և գնահատումների հիման վրա:
Ամերիաբանկի Տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը մրցանակի կապակցությամբ նշել է․
«Մեծ պատիվ է «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ ճանաչվել Հայաստանի ամենահուսալի բանկը: Այս մրցանակը վերահաստատում է Հայաստանում Ամերիաբանկի հանդեպ ձևավորված վստահությունն ու համբավը: Այս ճանաչումը մեզ համար մոտիվացնող է, միաժամանակ պարտավորեցնող, որպեսզի պահպանենք մեր որդեգրած բարձր չափանիշները և մեր հաճախորդների համար մշտապես ապահովենք հուսալի և անվտանգ բանկային փորձառություն»:
Հավելենք, որ միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից այս տարի Ամերիաբանկն արդեն իսկ արժանացել է մի շարք, այդ թվում` «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին:
«Տարվա ամենահուսալի բանկ» ճանաչված բանկերի ամբողջական ցանկն` այստեղ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-21 16:15
21 ноября на перегоне Советакан-Эчмиадзин на неохраняемом переезде автомобиль марки «БМВ» в нарушение правил дорожного движения выехал на железнодорожные пути, не остановившись перед знаком «СТОП». В результате произошло столкновение автомобиля со следующим по перегону тепловозом компании «Южно-Кавказская железная дорога».
-
2024-11-20 19:12
Америабанк примет участие в форуме EngageArmenia2024, который пройдет 23 ноября в Дубае. Форум является динамичной площадкой для предложений, предусмотренных для соотечественников из диаспоры, с возможностью проведения панельных дискуссий и установления новых связей.
-
2024-11-20 10:33
Ситуация с отставками - показуха, а не попытка приведения в соответствие с требованием борьбы с коррупцией правоохранительной системы страны. Почему? Потому что с должности не снят Генеральный прокурор!
-
2024-11-19 15:56
4 года назад в этот самый день произошло 2 важных события, которые должны были стать частью нашей коллективной памяти, пишет эксперт по информационной безопасности Карен Вртанесян.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2024-11-20 19:13
Ամերիաբանկը մասնակցելու է «EngageArmenia2024» համաժողովին, որը կայանալու է 2024թ. նոյեմբերի 23-ին Դուբայում։ Համաժողովը Սփյուռքի մեր հայրենակիցների համար նախատեսված առաջարկների դինամիկ հարթակ է, ելույթների պանելային քննարկումների և նոր կապերի հաստատման հնարավորություններով։
-
2024-10-09 13:58
Ամերիաբանկը ներկայացնում է նոր առաջարկ․ բոլոր հաճախորդները, ովքեր մինչև դեկտեմբերի 24-ն օնլայն կբացեն բրոքերային հաշիվ MyInvest-ով, կմասնակցեն 1 հատ 1,000,000 և 2 հատ 500,000 ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային պորտֆելների խաղարկությանը։
-
2024-10-03 08:52
Ամերիաբանկը Mastercard վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է նոր արշավ: Մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ, պատվիրելով նոր Mastercard Ամերիաբանկից և կատարելով վճարումներ միջազգային օնլայն հարթակներում, հաճախորդները կստանան 1% հետվճար` առավելագույնն ամսական 10.000 դրամ։ Օրինակ, hաճախորդները կարող են գնումներ կատարել Sephora.com, Shein.com, Taobao.com, Ikea.com, Amazon.com, Ipsy.com, Iherb.com, Pinduoduo.com և այլ միջազգային հարթակներից, կամ ձեռք բերել ինքնաթիռի տոմսեր, ամրագրել հյուրանոց, վճարել բաժանորդագրությունների համար ու շատ ավելին:
-
2024-07-25 18:30
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականը Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «Գերազանցության մրցանակ»՝ որպես 2024 թ. լավագույն բանկը Հայաստանում։ 2011թ․ ի վեր Ամերիաբանկը 10-րդ անգամ է արժանանում այս հեղինակավոր մրցանակին։