Последние новости

ԵՌԱԿՈՂՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Ըստ տեղեկատվության՝ կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական եռակողմ հանդիպումը։ Ցուցանշական է, որ ավելի վաղ ենթադրվում էր, թե Փաշինյանի և Ալիևի բանակցությունների հերթական փուլը տեղի է ունենալու մոտավորապես նույն այդ ժամանակ, բայց Բրյուսելում։ Սակայն, ըստ երևույթին, Պուտինը խաթարել է այդ ծրագրերը, և կարելի է ենթադրել, որ շուտով մենք ականատես կլինենք Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրների ողջ համալիրի շուրջ հերթական եռակողմ հայտարարությանը։ Հայտարարություն, որում կնշմարվեն նաև խաղաղության ապագա համաձայնագրի ուրվագծերը։

Կարելի է ենթադրել, որ առաջիկա գագաթնաժողովի քննարկումների հիմնական թեման լինելու է տխրահռչակ «միջանցքը», որը դարձել է տարածաշրջանային բոլոր դերակատարների գլխավոր կռվախնձորը։ Ալիևն ասում է, որ Նախիջևան տանող ճանապարհ ինքն այսպես թե այնպես կստանա Իրանի տարածքով։ Իբր, դրա համար Հայաստանը իրեն պետք չէ։ Այլ հարց է, եթե Հայաստանն Ադրբեջանին արտատարածքային միջանցք տրամադրի իր տարածքով... Հասկանալի է, որ Իրանի հետ խոսելիս արտատարածքային ճանապարհի մասին Ալիևը ծպտուն անգամ չի հանում։ Այնտեղ ուղղակի կուղարկեն ուր որ հարկն է։ Փաշինյանի հետ կարելի է։

Երևանը, հնարավոր ամեն հարցում պոչ խաղացնելու փաշինյանական մարտավարության ոգով, առաջարկում է ինչ-որ միջանկյալ տարբերակ ՝ ադրբեջանցիների կողմից մաքսային փաստաթղթերի էլեկտրոնային լրացմամբ և Հայաստանի տարածքով անցնելու համար էլեկտրոնային մաքսավճարներով։ Իբր` որպեսզի ադրբեջանցիները հոգեկան անհարմարավետության զգացում չունենան հայ մաքսավորների հետ անձնական շփումից։ Բայց Հայաստանի տարածքով տարանցման այդպիսի մեղմ տարբերակը նույնպես չի գոհացնում Ալիևին։ Քանզի մեծ հաշվով նրա նպատակը Հայաստանին տարանցումային որևէ եկամուտից զրկելը չէ, թեև դա էլ անկարևոր չէ։ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը Հայաստանի մասնատումն է, իսկ «միջանցքը» կարևոր քայլ է այդ ճանապարհին։

Ինչպիսի՞ն է Ռուսաստանի դիրքորոշումը, որի վրա է այժմ փորձում բարդել իր բոլոր մեղքերը Փաշինյանի քարոզչությունը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միանշանակ գրված է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը կապահովեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը։ Ըստ էության, Մոսկվայի համար սկզբունքային հարց չէ, թե մաքսավճար կվերցնի արդյոք Երևանը տարանցման համար, թե կհրաժարվի այդ արտոնությունից՝ հօգուտ Ալիևի և Էրդողանի հավակնությունների։ Ամեն դեպքում տարանցման վերահսկողությունն իրականացնելու են ռուսական սահմանապահ զորքերը։ Ուստի Մոսկվան ընդգծում է, որ հարցի լուծումը բացառապես Երևանի վճռելիքն է, ոչ ոք ոտնձգություն չի կատարում նրա ինքնիշխանության դեմ, իր գործն է, բայց, ինչպես վերջերս նկատեց Ալեքսեյ Օվերչուկը, այն ճանապարհի մասին, որը մոտ ժամանակներս կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ Իրանի տարածքով, չարժե մոռանալ…

Իհարկե, Ռուսաստանին ձեռնտու է, որ Բաքուն Նախիջևանի հետ կապվի հենց Հայաստանի տարածքով՝ Մոսկվայի վերահսկողությամբ, այլ ոչ թե Իրանի։ Բացի այդ, Մոսկվան կցանկանար հնարավորինս արագ դնել վերջակետերն այդ հարցում, որպեսզի թույլ չտա Արևմուտքին ճանկել նախաձեռնությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Ուստի ծրագրվող եռակողմ հանդիպումը պետք է լինի արգասաբեր և որոշակի արդյունքներով։

Իրանի դիրքորոշման պարագայում ամեն ինչ քիչ այլ է։ Թեհրանին, բնականաբար, ավելի ձեռնտու է, որ Ադրբեջան-Նախիջևան տարանցումն իրականացվի Իրանի տարածքով։ Եվ, ինչպես բազմիցս հայտարարել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, Թեհրանը դեմ է աշխարհաքաղաքական որևէ դասավորության փոփոխությանը իր հյուսիսային սահմանների մոտ։ Դասավորություն, որը մեծացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավորությունները տարածաշրջանում։

Ի՞նչ է ուզում հավաքական Արևմուտքը: Նա իր խաղաքարն ունի. սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Ուստի Արևմուտքը կողմ է, որ Արցախը Ադրբեջանին հանձնվի գոնե ինչ-որ կերպ ինքնավարություն հիշեցնող ցանկացած կարգավիճակով, որպեսզի անիմաստ դառնա ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայությունը տարածաշրջանում։ Եվ Արևմուտքը դեմ է Ադրբեջանին, իսկ դե ֆակտո Թուրքիային «միջանցքի» տեսքով հավելյալ արտոնություններ տրամադրելուն, որոնց նկատմամբ վերահսկողություն կունենա միայն Մոսկվան։ Որքան էլ անսպասելի է թվում, բայց դե ֆակտո Արևմուտքի և Իրանի դիրքորոշումները «միջանցքի» հարցում համընկնում են։

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՇԱՀԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՄԻՋԱՆՑՔԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅՍ ԿԱՄ ԱՅՆ ՈՐՈՇՈՒՄԻՑ։ Ամեն դեպքում՝ ոչինչ, և դա օրինաչափ է, հաշվի առնելով 44-օրյա պատերազմի արդյունքները և Փաշինյանի թիմի ձախողված արտաքին քաղաքականությունը՝ սկսած 2018 թվականից։ Դիվանագիտության մեջ պետք է բացառվի պոպուլիզմը, այլապես հարկ է լինում հատուցել։

Հայաստանի հակառուսական ուժերը իրավիճակը ներկայացնում են համակցված ձևով. Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի արևմտյան նախագծի այլընտրանքը, որի դեպքում Արցախը ճանաչվում է Ադրբեջանի մաս, բայց «միջանցք» Բաքուն չի ստանում, ռուսական առաջարկներն են (Արցախի կարգավիճակի վերաբերյալ որոշումները հետաձգվում են մինչև ավելի կայուն ժամանակներ, բայց Երևանն ամբողջությամբ կամ մասնակիորեն համաձայնում է «միջանցքի» վերաբերյալ ադրբեջանական պայմաններին)։

Այսինքն՝ ինչպես հեքիաթում. Արևմուտքի ճամփով գնաս՝ Արցախը կկորցնես։ Հյուսիս գնաս՝ կկորցնես ինքնիշխանությունը քո տարածքով տարանցման նկատմամբ։ Կանգնած է կտրիճ Փաշինյանն այդ ճամփաբաժանին ու հասկանում է. ի վերջո, որ ճամփով էլ գնաս, գլխիցդ զրկվելու ես։ Հենց այդ պատճառով էլ շատերը համարում են, որ Փաշինյանը ոչինչ չի ստորագրի, հնարավորինս հետաձգելով որոշումը։ Բայց բանն այն է, որ այդ մոտեցման դեպքում նույնպես գլուխդ չես պահպանի

Ի՜նչ արած, թույլին միշտ էլ պարտադրում են ընտրություն կատարել երկու վատ լուծումների միջև: Ընդ որում բնավ փաստ չէ, թե Փաշինյանը չի հաջողացնի տարածաշրջանային այնպիսի քաոս ստեղծել, որ կկորցնի ինչպես Արցախը, այնպես էլ վերահսկողությունը Հայաստանի տարածքով տարանցման նկատմամբ. չափազանց մեծ է Անկարայի և Բաքվի ցանկությունը՝ վերջնականապես ոչնչացնելու Հայաստանը, քանի դեռ երկրում իշխանության ղեկին հենց այս մարդն է։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ