Последние новости

Բայրամով․ Հայաստանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի տարրերին

Երևանը դեռ չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնևում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Այս մասին Բայրամովը հայտարարել է ուրբաթ օրը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Զրույցի ընթացքում Բայրամովը և Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա իրավիճակի և հեռանկարների, ինչպես նաև ադրբեջանա-ամերիկյան օրակարգի տարբեր ոլորտների շուրջ»,-փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը, մասնավորապես, խոսել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր ասպեկտների, Երևանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու Բաքվի դիրքորոշման և առաջարկների մասին։ «Նախարարը նշել է, որ հայկական կողմը դեռ չի պատասխանել խաղաղության պայմանագրի այն տարրերին, որոնք տրամադրվել են Հայաստանին Ժնևում արտգործնախարարների հանդիպումից հետո»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Դոնֆրիդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ