«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՍՆՈՒՄ Է 1 ՄԻԼԻԱՐԴ 700 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ (4.2 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ)
«ՀՀ կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է»։
Ռոման Խուդոլիյ, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի ֆինանսական մասնակցությունը ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սուբվենցիոն ծրագրերին համագործակցության շրջանակներում հասնում է 1 միլիարդ 700 միլիոն դրամի։ Ծրագրերն իրականացվել են հանրապետության Սյունիքի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում, որտեղ գտնվում են «ԳեոՊրոՄայնինգի» ակտիվները:
ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել են պետական սուբվենցիոն ծրագրեր՝ բոլոր շահագրգիռ կողմերին տարածաշրջանային զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը ներգրավելու նպատակով։ Մասնավորապես, բոլոր ծրագրերը ֆինանսավորվում են երեք աղբյուրներից՝ պետական բյուջեից, համայնքային բյուջեներից և մասնավոր հատվածի դրամաշնորհներից: Ծրագրերի իրականացումն արդյունավետորեն ազդում է համայնքային ենթակառուցվածքների զարգացման վրա։
Այսպիսով, 2021-2022 թվականներին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասնակցութամբ Սյունիքի մարզում՝ Կապան և Քաջարան համայնքներում իրականացվել են հետևյալ ծրագրերը․
• Խմելու ջրի մատակարարման համակարգի, ջրամբարների կառուցում և նորոգում
• Գյուղերի և քաղաքների ոռոգման ջրամատակարարման համակարգերի վերակառուցում
• Բազմաբնակարան բնակելի շենքերի ապաստարանների համար նախատեսված նկուղների և տանիքների վերանորոգում
• Բնակելի շենքերի վերանորոգում և ջերմամեկուսացում և դրանց ճակատային լուսավորության տեղադրում
• Նրբանցքների և բակերի հիմնանորոգում, փողոցների և մայթերի ասֆալտապատում
• Հանգստի գոտիների կազմակերպում (այգիներ, շատրվաններ, մարզահրապարակներ)
• Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգում, տարածքի բարեկարգում
• Կոմունալ ծառայությունների սպասարկման սարքավորումների գնում
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը («ԳեոՊրոՄայնինգ» խմբիի մեկ այլ դուստր ձեռնարկություն) մասնակցել է Գեղարքունիքի և Արարատի մարզերի սուբվենցիոն ծրագրերին: Միջոցներն ուղղվել են Վարդենիս և Գեղամասար և Արարատ խոշորացված համայնքներում ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման
• Ոռոգման և խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցում
• Համայնքների գազաֆիկացում
• Համայնքային փողոցների լուսավորություն
• Բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգում
• Ճանապարհների հիմնանորոգում և ասֆալտապատում
• Մշակույթի տան վերակառուցում, հարակից պուրակի կանաչապատում
• Արարատ համայնքի պոլիկլինիկայի կապիտալ վերանորոգում
Ռոման Խուդոլի, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի նախագահ. «Հայաստանի կառավարության նախաձեռնած սուբվենցիոն քաղաքականությունը պետության, տեղական ինքնակառավարման մարմինների և բիզնեսի միջև փոխգործակցության լավագույն ձևաչափերից մեկն է»:
«ԳեոՊրոՄայնինգ»-ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, մեծ նշանակություն է տալիս իր ներկայության մարզերում սոցիալ-տնտեսական կենսամակարդակի բարելավմանը միտված ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմանը: Սոցիալական խնդիրները այն համայնքներում, որտեղ մենք գործում ենք, մշտապես գտնվում են Ընկերության ուշադրության կենտրոնում:
Ուստի, երբ ՀՀ կառավարությունն առաջարկեց սուբվենցիոն ծրագրերի գաղափարը՝ մասամբ համընկնելով մեր սոցիալական աջակցության քաղաքականության հետ, «ԳեոՊրոՄայնինգը» ներգրավվեց ակտիվ մասնակցությամբ։ Հաշվի առնելով այս ծրագրերի շրջանակներում համագործակցության զգալի փորձը՝ ցանկանում եմ նշել դրանց բարձր արդյունավետությունն ու հասցեականությունը։ Ընկերությունը պատրաստ է հետագայում ևս նպաստել տարածաշրջանային զարգացմանը և բարելավել իր քաղաքացիների կենսամակարդակը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 09:13
Артем Саркисович Саркисян родился в селе Чартар (Мартунинский район НКАО) в 1926 году. С отличием окончил среднюю школу в 1944 г., а потом в 1950 - физико-математический факультет Азербайджанского государственного университета. Далее последовал рывок в научной карьере.
-
2025-06-07 08:44
«Продолжается опасная эскалация в конфликте вокруг Украины. Мир ждет, каким будет ответ России на нападение на ее стратегические аэропорты, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - После своего разговора с Путиным, Трамп заявил, что ответ будет жестким. Снова взорваны железнодорожные пути на территории России. Ведущий эксперт по международным отношениям Джон Миршаймер вчера заявил, что он видит растущую угрозу ядерной войны.
-
2025-06-05 18:29
Однажды будет обнародовано, «дипломаты» каких стран готовили 1 марта, затем эвакуировали с места событий «стрелков» и визжащего из-за убийств на улице Никола, написал на своей странице в ФБ бывший депутат НС, кандидат исторических наук Мигран АКОПЯН. Он уверен, что выяснится также, почему то, что не сработало в 2008 году, получилось в 2018 году… Публикацию полностью приводим ниже.
-
2025-06-05 16:10
Со 2 июня по 2 сентября Ардшинбанк проводит акцию «Cashback всем держателям Mastercard» отмечая лето еще одним приятным и полезным сотрудничеством.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-12-19 11:42
Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել և կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։
-
2023-07-14 19:03
ԳեոՊրոՄայնինգ-ի նախագահի շնորհավորական ուղերձը ԶՊՄԿ հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և հանքարդյունաբերության աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ Հարգելի գործընկերներ, ընկերներ, կոմբինատի աշխատակիցներ և այս հիասքանչ տարածաշրջանի բնակիչներ, 70 տարի առաջ՝ հեռավոր 1952 թվականին Հայաստանի Խորհրդային Հանրապետության տնտեսության զարգացման համար հուսալի հիմք դրվեց։ Ձեր հայրենակիցները կառուցեցին արդյունաբերական հսկան՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը երկար տարիներ դարձավ երկրի արդյունաբերության ու տնտեսության հիմքը և դրական ազդեցություն ունեցավ երկրի զարգացման ու բազմաթիվ սերունդների կյանքի վրա։
-
ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄՐՑԱՇԱՐԻՆ ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ2022-12-23 15:56
2022 թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվեց բռնցքամարտի հերթական ամենամյա պատանեկան մրցաշարը՝ օլիմպիական չեմպիոն Գենադի Շատկովի մրցանակի համար, որին մասնակցեցին նաև Հայաստանի բռնցքամարտիկները։
-
2022-12-20 15:48
Դեկտեմբերի 16-ը Արարատի՝ Ղազարոս Սարյանի անվան միջնակարգ մասնագիտացված դպրոցի համար պատմական էր: ԳեոՊրոմայնինգ Գոլդ ընկերության հովանավորությամբ այսուհետ համագործակցություն է ծավալվելու դպրոցի և Երևանի՝ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի միջև: Քոլեջի տնօրեն, ՀՀ վաստակավոր արտիստ Վարազդատ Խաչումյանի գլխավորությամբ Արարատ այցելած պատվիրակության կազմում էին երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը, կոմպոզիտոր, դաշնակահար և դիրիժոր Գևորգ Մանասյանը, իրենց երկարամյա աշխատանքային վաստակով քոլեջի պատմությունը հարստացրած արվեստագետ-մանկարավարժներ: