Последние новости

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

Ընթացիկ տարվա սկզբին, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղքատության ցուցանիշը կազմել է մոտ 27%, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

«Պետք է սպասենք պաշտոնական թվերին, որպեսզի հասկանանք, թե ինչ է լինելու տարեվերջին»,- ասել է նա Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Ընդ որում նախարարը հույս է հայտնել, թե իշխանությունների կատարած աշխատանքը արդյունավետ կլինի, և աղքատությունը, չնայած առկա դժվարություններին, կկրճատվի։ «Մեր աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի տնտեսության աճի հավասարաչափ բաշխումը բնակչության տարբեր շերտերի միջև»,- պարզաբանել է նա:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԱՅՆ, ԻՆՉԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ, ԴԵՌ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ԴԱ ԿԱ: Այո, տնտեսական «բումի» պտուղների հավասարաչափ բաշխումը, ըստ էության, պարզապես պարտավոր էր ազդել բնակչության բոլոր շերտերի կյանքի որակի վրա։ Սակայն, նույնիսկ առանց աղքատության մակարդակի վերաբերյալ նոր (2022 թվականի արդյունքներով) տվյալների ուսումնասիրության, ակնհայտ է, որ ընթացիկ տարում երկրի քաղաքացիներն ավելի լավ ապրել չեն սկսել։ Իհարկե, խոսքը նրանց մասին չէ, ում այս իշխանությունը նստեցրել է բոնուսների և պարգևավճարների վրա։ Եվ դա ակներևաբար արտահայտվում է պաշտոնական վիճակագրության ընդամենը երկու ցուցանիշով. գների աճի դինամիկա և միջին աշխատավարձի աճի դինամիկա։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին սպառողական գներն ընդհանուր առմամբ աճել են 8,7%-ով: Սակայն սննդամթերքի և ոչ ալկոհոլային ըսպելիքների գների մասով արձանագրվել է 13,5% աճ։ Բնականաբար, քաղաքացիների սոցիալական վիճակը գնահատելիս հենց պարենամթերքի թանկացումն է որոշիչ գործոնը։ Դրա հետ մեկտեղ, երկրում աճել է նաև միջին անվանական աշխատավարձը։ Այս տարեսկզբից այդ ցուցանիշն ավելացել է 13,4%-ով։

Այսպիսով, նույնիսկ այս պաշտոնական բնութագրիչները հստակ ցույց են տալիս, որ սննդամթերքի գների աճը լիովին «խժռել է» աշխատավարձերի բարձրացումը: Եվ դա այն դեպքում, երբ երկրի տնտեսությունն այս տարի իսկապես զգալիորեն աճել է ։ ԶԵԱԲ-ի տվյալներով՝ ընթացիկ տարում տնտեսական աճը գերազանցել է 17%-ը։ Թե կոնկրետ ով է զգացել այդ դրական «աննախադպությունը», դժվար է ասել։ Բայց հաստատ ոչ բնակչության լայն շերտերը, որոնց եկամուտների աճը, կրկնեմ, զրոյացված է գնաճով։

Ինչ վերաբերում է Քերոբյանի վկայակոչած նախորդ տարվա աղքատության ցուցանիշին, ապա այստեղ նրբերանգ կա։ Նոյեմբերի 30-ին Վիճակագրական կոմիտեն հրապարակեց «աղքատության պատկերը 2010-2021 թվականներին»։ Ներկայացված տվյալների համաձայն՝ անցած տարի աղքատության միջին մակարդակը կազմել է 26,5%: Այստեղ նախարարը, հավաստելով, որ աղքատության ցուցանիշը կազմում է 27%, գրեթե իրավացի է։ Այլ հարց է, որ լռության է մատնվում շատ ավելի խոսուն ցուցանիշ։ Մասնավորապես՝ աղքատության մակարդակն ըստ վերին շեմի։ Համաձայն այդ բնութագրիչի՝ անցած տարի բնակչության 45,7%-ը գտնվել է աղքատության շեմից ցածր։ Այսինքն երկրի քաղաքացիների գրեթե կեսը ստացել է ամսական 57 հազար 744 դրամից ցածր եկամուտ (սա աղքատության վերին շեմն է)։

Ինչպես արդեն նշել ենք վերը, այս տարի բնակչության եկամուտների (միջին աշխատավարձի) աճը փաստացի զրոյացվել է բարձր գնաճով։ Ուստի պարզ է, որ աղքատության մասով պատկերը շատ չի տարբերվելու նախորդ տարվանից։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսության աննախադեպ աճի արդյունքի հավասարաչափ բաշխումը, ինչի մասին խոսում է Քերոբյանը, ոչ ավելին է, քան հերթական առասպել։ Մնում է հասկանալ, թե ուր է անհետացել իրական արդյունքը։ Միգուցե դա պետք է փնտրել այս կառավարության պարգևավճարային քաղաքականության կամ թանկարժեք մեքենաների և էկզոտիկ երկրներում իշխանության ներկայացուցիչների գործուղումային շրջագայությունների վրա գանձարանի ծախսերի մե՞ջ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НА СТАРТЕ МАРАФОНСКОГО ЗАБЕГА
    2025-07-19 10:06

    Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.

  • ЦВЕТЫ И ЦВЕТОЧКИ
    2025-07-18 09:35

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.

  • ОБЕЩАНИЕ ПО ВТОРОМУ КРУГУ
    2025-07-16 11:28

    В рамках стратегии «Global Gateway» ожидается, что инвестиции ЕС в Армению достигнут 2,5 млрд евро, что будет способствовать инклюзивному росту и развитию связей, говорится в совместном заявлении по итогам трёхсторонней встречи премьер-министра РА Никола Пашиняна, председателя Европейского совета Антониу Кошты и председателя Еврокомисси Урсулы фон дер Ляйен, передает АРКА.

  • А ЭФФЕКТИВНОСТЬ РАВНА НУЛЮ
    2025-07-11 09:48

    Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ