Последние новости

ՍՊԱՐԱՊԵՏՆ ՈՒ «ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐ» ՋՈԿԱՏԻ 500 ՄԱՐՏԻԿՆԵՐԸ…

Արցախյան աղբյուրի վկայակոչումով

Ադրբեջանցի «բնապահպանների» կողմից Լաչինի ճանապարհի արգելափակմանը նախորդել էին Ալիևի հայտարարություններն այն մասին, թե այդ ճանապարհով Հայաստանից զենք է մատակարարվել Արցախ։ Այնուհետ հորինեցին քարոզչական ասեկոսեն Արցախի տարածք ներթափանցած մի խումբ կասկածելի իրանցիների մասին և այլն։ Զուգահեռաբար Հայաստանում բարձրացավ ռուսատյաց հայտարարությունների հերթական ալիքը։ Դրանց հեղինակները՝ Նիկոլի ձեռքից կերակրվող արտախորհրդարանական կոալիցիայի առաջնորդների շարքից, միաբերան պնդում են, թե Կրեմլը շահագրգռված է «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցում՝ ռուս զինվորականների վերահսկողությամբ։

Այս քարոզչափչոցը կրկնում են մանտրայի պես, ինչից հետևում է, որ ռեժիմի պարագլուխը փորձում է Ռուսաստանի վրա բարդել Արցախի Հանրապետության շրջափակումը, ինչպես նաև Ալիևին Սյունիքի միջով «միջանցք» տալու մտադրությունը։ Ընդդիմությունը կասկածում է, որ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման պատճառ են դարձել ռեժիմի պարագլխի հերթական սեպարատ պայմանավորվածությունները ապշերոնյան սուլթանի հետ։

Հայկական հեղինակավոր պարբերականն օրերս առաջին էջում սկանդալային հաղորդագրություն հրապարակեց՝ իր արցախյան աղբյուրի վկայակոչումով։ Խոսքն այն մասին էր, որ Փաշինյանի հրամանով Արցախից դուրս է բերվել մեծ քանակությամբ ծանր սպառազինություն։ Պարբերականի վարկածով՝ դա արվել է Ալիևին ցույց տալու համար, որ Երևանը ոչ թե զինում, այլ հակառակը, զինաթափում է հայկական երկրորդ հանրապետությանը։ Այդ հրապարակումը ոչ ոք պաշտոնապես չհերքեց։

Կարող է կրկնվել 2020թ.-ի իրավիճակը

Երբ ճանապարհի ապաշրջափակման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները կատարելու ռուս խաղաղապահներին ուղղված կոչերը մնացին օդում կախված, ոչ ֆորմալ արտախորհրդարանական կոալիցիայի առաջնորդները օգտվեցին սեփական հորինվածքի ռուսատյաց զարհուրիկների հերթական չափաբաժնով ժողովրդին հեղեղելու հնարավորությունից։ Օրինակ, Եվրոպական կուսակցության առաջնորդ Տիգրան Խզմալյանը հայտարարեց. «Ռուսները փող են վերցրել Արցախի համար, 10 մլրդ դոլարի մասին է խոսքը. այսօր ականատես ենք այդ գործարքի հետևանքներին»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ավելի հեռուն գնաց և դեկտեմբերի 14-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց. «Ռուսաստանն ուզում է մեզ ներքաշել պատերազմի մեջ։ Բոլորիս աչքի առաջ ռուս խաղաղապահները մինչև ատամները զինված նայում էին՝ ոնց են մի քանի բաշիբոզուկ վրաններ տեղադրում: Դուք տեսա՞ք՝ մի խաղաղապահ մոտեցա՞վ, ասեր՝ ճանապարհը մի՛ փակեք: Ուղղակի պետք է պահանջել Ռուսաստանից, որ կամ թող իր խոսքը հարգի, կամ դիմի օգնության, եթե դրա կարիքն ունի»։ Ճանապարհի արգելափակմանը հասցեական արձագանք է հաջորդել ԱՄՆ Պետդեպարտամենտից, Ֆրանսիայից, ԵՄ-ից, Կանադայից, Նիդեռլանդներից և այլ երկրներից։

Արձագանքը բոլորովին նույնը չէր, ինչ մարտին, երբ Ալիևը երկու անգամ փակեց գազի մատակարարումն Արցախ։ Այսօր արևմտյան հանրությունը շահագրգռված է Ռուսաստանին ներկայացնել որպես իր պարտավորությունները կատարելու անընդունակ երկիր։ Շրջափակմանը ուշացումով արձագանքեց Փաշինյանը։ Ռեժիմի պարագլուխը հարյուրերորդ անգամ հիշեցրեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հիշատակում չկա «Զանգեզուրի միջանցքի» մասին, և «տգետ» ու «անհեթեթ» անվանեց այն պնդումները, որ ինքը Ալիևին միջանցք տրամադրելու բանավոր խոստում է տվել։

Ալիևի հետ Փաշինյանի բանավոր պայմանավորվածություններին այնքան հրապարակումներ են նվիրված, որ կրկնելն իմաստ չունի։ Նրանց մտավախությունները, ովքեր այս օրերին խոսում ու գրում են այն մասին, որ կարող է կրկնվել 2020 թվականի իրավիճակը, երբ Փաշինյանը հայտարարեց, թե կապիտուլյացիայի հայտարարության տակ իր ստորագրությունը 30 հազար մարդու կյանք է փրկել, միանգամայն հիմնավորված են թվում։ Ո՞վ կասկածի տակ կառնի այն կանխատեսումների հավանականությունը, որ Փաշինյանը պատրաստվում է հանձնել «միջանցքը», իսկ հետո հայտարարել, թե 120 հազար արցախահայի կյանք է փրկել։

Հարակցեց Հոնկոնգը

Զանգվածային գիտակցության վրա ազդելու փորձարկված մեթոդաբանությունն է. խորհրդարանի ամբիոնից ՔՊ խմբակցության պատգամավորների ռուսատյաց ելույթներին ձայնակցում են ռուսատյաց արտախորհրդարանական կոալիցիայի առաջնորդները։ Իսկ որպեսզի «միջանցքի» թեման միակը չլինի, պարոնայք դրան գումարել են նաև կարգավիճակի խնդիրը, որպեսզի ցույց տան, թե առանց ռուսական գործոնի առկայության այդ խնդիրը կլուծվեր շատ ավելի արագ և հօգուտ արցախահայության։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը փաշինյանական հեռուստաալիքներից մեկի եթերում ասաց, թե Արցախի կարգավիճակը բնավ պարտադիր չի ենթադրում նրա անկախություն Ադրբեջանից։ «Հոնկոնգը կարգավիճակ ունի Չինաստանի կազմում, այդուհանդերձ նրա անկախությանը կարող են նախանձել նույնիսկ Հայաստանն ու Վրաստանը։ Տարածաշրջանում ամրապնդվելու Ռուսաստանի միակ հնարավորությունը վերահսկողությունն է Սյունիքով անցնող ճանապարհի նկատմամբ, ընդ որում Արցախի կարգավիճակի մասին խոսում է ոչ միայն Ռուսաստանը, այլև ԱՄՆ-ն ու Ֆրանսիան»,- հայտարարեց նախկին վարչապետը, որի տեսանկյունից Չինաստանի կազմում Հոնկոնգի օրինակն արդարացնում է Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում։

Արամ Զավենիչի խոսքերով, ժամանակն է, որ Հայաստանը գնա արմատական քայլերի, չէ՞ որ Ալիևի պահվածքը խոսում է ցեղասպանության սպառնալիքի մասին։ «Հայաստանի իշխանությունները պետք է պարբերաբար հրավիրեն միջազգային հանրության ուշադրությունը Ալիևի ապակառուցողական քայլերի վրա, սակայն այդ ջանքերը հայ ժողովրդի օգտին կլինեն միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, որը սահմանափակում է երկրի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հզոր բանակի ստեղծումը»,- ընդգծեց նախկին վարչապետը:

Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու արմատական քայլերի անհրաժեշտության մասին են խոսում ռեժիմի վերահսկողության տակ գտնվող բոլոր գործիչներն ու լրատվամիջոցները։ Այս ամենը ներկայացվում է Փաշինյանին հասցեագրված քննադատության սոուսի տակ՝ այն բանի համար, որ նա իբր հավատարիմ է ՌԴ-ի հետ համագործակցության ուղեգծին, մինչդեռ Պուտինը նույն խաղն է խաղում, ինչ Ալիևը, փորձելով ներքաշել Արցախին ու Հայաստանին նոր պատերազմի մեջ։

Այս քարոզչական հիստերիային ուշադիր հետևում են ԱՄՆ դեսպանատնից։ Հավաքական Արևմուտքը դրդում է Երևանին խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ փոխարենը չառաջարկելով ոչ մի կոնկրետ բան, բացի Ալիևի քաղաքականությունը դատապարտող բանավոր հայտարարություններից և պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքներից։ Արևմուտքն ի վիճակի չէ պաշտպանել Հունաստանը Էրդողանի ոտնձգություններից, թեև Հունաստանում կան ՆԱՏՕ-ի մի քանի ռազմաբազաներ։ Ոչ ոք չի պաշտպանի Արցախն ու Հայաստանը Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պայմաններում, ինչն ակնհայտորեն ցույց տվեց սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Ալիևին կարող են կասեցնել միայն Հայաստանի ղեկավարության արմատական փոփոխությունները, հակառակ դեպքում պայմանավորվածությունների մասին այդ «տգետ» ու «անհեթեթ» հայտարարությունները կարող են կոնկրետ մարմնավորում ստանալ գործնականում, ընդ որում՝ ամենամոտ ժամանակներս։

Ալիևը շտապում է պոկել հնարավորինս ավելին, քանի դեռ Փաշինյանը կառավարման ղեկին է։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց շատ չմտահոգվել շրջափակման մասին, իբր՝ առաջին անգամը չէ։ Նմանատիպ կոչեր այս օրերին հնչում էին Նիկոլի շրջապատի բազմաթիվ գործիչների շուրթերից։ Պարոնայք հիշեցնում էին, որ Արցախի ժողովուրդը վերապրել է և՛ «Կոլցո» գործողությունը, և պատերազմը 20-րդ դարում, և՛ 2 պատերազմները 21-րդ դարում, և Գորիս-Ստեփանակերտ մայրուղին էլ բազմիցս արգելափակել են։ Միայն թե ժամանակին լուսահոգի Սպարապետ Վազգեն Սարգսյանը և «Արծիվ-մահապարտներ» անվանումով ջոկատի 500 մարտիկները պարզապես գնացին ու ազատագրեցին ճանապարհը։ Եվ այդ փաստը դարձավ նրա անվտանգության ամենաերկարատև երաշխիքը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПАШИНЯН НА НИЗКОМ СТАРТЕ И ГОТОВ НА ЛЮБЫЕ ПРЕСТУПЛЕНИЯ, ЕГО ЦЕЛЬ – ОСТАТЬСЯ У ВЛАСТИ ЛЮБОЙ ЦЕНОЙ
      2024-11-21 10:09

      19-20 ноября 2018 г. город Мартуни отмечал 190-летний юбилей. Выступая с трибуны одного из торжественных мероприятий, Пашинян заявил: "Организовавшая революцию политическая команда выполнила все обязательства перед народом. Мы говорили: выразите свою волю на улицах и площадях, и мы превратим эту волю в реальность. Мы это сделали! Сказали, что будем вести непримиримую борьбу с коррупцией, сегодня это обязательство в полной мере выполнено!"

    • ЧТО ПОДРАЗУМЕВАЕТ ПАШИНЯН ПОД "СТРАТЕГИЧЕСКОЙ СДЕЛКОЙ С АЗЕРБАЙДЖАНОМ"?
      2024-11-19 09:23

      Главный инструмент массового оболванивания – это подмена основополагающих понятий. С первого дня травли командира легендарной 5-й бригады генерала Манвела Григоряна (19 ноября исполнится 4-я годовщина его смерти) по надуманному обвинению в краже солдатского пайка "Голос" предупреждал о том, что первыми врагами Пашиняна являются генералы Победы.

    • КОНСЕНСУС НАРУШЕН: ВОСПРОИЗВОДСТВО ПАШИНЯНА У ВЛАСТИ НУЖНО ТОЛЬКО ЗАПАДУ…
      2024-11-18 09:11

      Позиция РФ на предстоящих (внеочередных или очередных) парламентских выборах в РА будет отличаться от позиции 2018 г. и 2021 г. К такому выводу военного эксперта Давида Джамаляна привело недавнее заявление Службы внешней разведки РФ, которое, по его словам, было адресовано не властям, а армянскому обществу. Заявление, напомню, содержало предупреждение о том, что США ведут армянский народ к самоубийству. Если Кремль снова пойдет по пути сохранения марионеточного режима в РА, то, по оценке эксперта, это станет наивысшим проявлением недальновидности российской политики!

    • ПРЕСТУПЛЕНИЯ БЕЗ НАКАЗАНИЯ
      2024-11-16 09:47

      Спустя считанные дни после жестокого подавления последней акции движения "Сопротивление" (3 июня 2022 г. на улице Прошяна), по личному распоряжению Пашиняна, полицейские, применившие неправомочное насилие по отношению к участникам уличных протестов, были представлены к наградам. Им вручили медали и денежные премии, а еще поощрили повышением по службе. На видеокадрах многие видели сцену удушения малиновым беретом участника акции.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ