Ուկրաինան հայտարարել է Բելառուսում С-300 հրթիռի անկման հետաքննությանը մասնակցելու պատրաստակամության մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելառուսում С-300 հրթիռի անկման հետ կապված միջադեպի հետաքննությանը մասնակցելու պատրաստակամության մասին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Ուկրաինական կողմը, սեփական երկնքի պաշտպանության և պահպանության անպայման իրավունք վերապահելով իրեն, միաժամանակ, պատրաստ է Ուկրաինայում օբյեկտիվ հետաքննել միջադեպը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին Բելառուսի երկնքում՝ ՌԴ-ի կողմից զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով։ Ուկրաինան պատրաստ է հրավիրել հեղինակավոր փորձագետների այն պետություններից, որոնք կապված չեն Ռուսաստանի որևէ ձևով աջակցության հետ»,- ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մեկնաբանության մեջ:
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Բրեստի շրջանի Իվանովո քաղաքի մոտ С-300 հրթիռի անկման մասին։
BelTA-ի փոխանցմամբ՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում Բելառուսի տարածքում գրանցվել է ուկրաինական С-300 հրթիռի անկում։ Դեպքի մասին անմիջապես տեղեկացվել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Գործակալության տվյալներով՝ քննարկվում է տեղի ունեցածի երկու վարկած՝ Բելառուսի տարածքում հրթիռի հայտնվելը, որը նման է վերջերս Լեհաստանում տեղի ունեցած միջադեպին, և այն, որ հրթիռը խոցվել է հանրապետության հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.