Последние новости

ՓԼՈՒԶԵԼՈՎ ՍԵՓԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքական բանակը և էլի 7 երկրների զինվորականներ համատեղ զորավարժություններ են անցկացնում Կարսում՝ Հայաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Ձմեռ-2023» զորավարժություններն անցկացվում են թուրքական բանակի 14-րդ մոտոհրաձգային բրիգադի բազայի վրա՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության ղեկավարությամբ։ Զորավարժությունների մասնակիցների թվում են ադրբեջանցի զինծառայողներ։ Զորավարժություններն անցկացվելու են մինչև 2023 թվականի փետրվարի 2-ը, դրանց խնդիրը համակարգվածության մակարդակի բարձրացումն է, կրակային հնարավորությունների սինքրոնացումը, զորքերի պատրաստականությունը հիմնական հարցերում ինչպիսիք են ծավալումը, սնունդը, մատակարարումն ու հանդերձավորումը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այն, որ լայնածավալ համատեղ զորավարժություններն անցկացվում են բառացիորեն Հայաստանի քթի տակ, իհարկե, տագնապահարույց փաստ է։ Բացի այդ, ուշադրություն է գրավում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները վերջին շրջանում ակնհայտորեն ակտիվացել են զորավարժությունների առումով։ Այսպես, անցած տարեվերջին համատեղ զորավարժություններ են անցկացրել Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։ Բառացիորեն օրերս Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը զորավարժություններ անցկացրեցին Պարսից ծոցում՝ թևավոր հրթիռների փորձարկմամբ։ Ուղիղն ասենք, տարածաշրջանը եռում է, երկրները մոբիլիզացնում են իրենց ռազմական ներուժը, բարձրացնում զինված ուժերի պատրաստականության մակարդակը։ Իսկ հաշվի առնելով աշխարհաքաղաքական դասավորությունները, հաշվի առնելով մեծ հավանականությունը, որ ամենամոտ ապագայում տարածաշրջանը կդառնա լայնածավալ ռազմական բախումների հարթակ, ռազմական վարժանքներն առանձնակի արդիականություն են ձեռք բերում բոլորի համար... Բայց, ավաղ, միայն ոչ Հայաստանի։

Այս համատեքստում դժվար է անուշադրության մատնել Երևանի դիրքորոշումը, որ վերջերս հնչեցրեց Փաշինյանը։ Նախ, խոսքը ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկման մասին է։ Այո, Հայաստանի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների առնչությամբ ՀԱՊԿ-ի արձագանքն արժանի է կշտամբանքի։ Բայց դա բնավ առիթ չէ կազմակերպության շրջանակներում համատեղ միջոցառումներից հրաժարվելու համար, որոնք կոչված են, բացի ամենից, ամրապնդել Հայաստանի անվտանգությունը։ Երևանի դեմարշն ընդհանրապես ինքնասպան բնույթ է ստանում այն պայմաններում, երբ Թուրքիան, Ադրբեջանը և մի շարք այլ երկրներ ցուցադրում են ռազմական համագործակցություն, իսկ Հայաստանը հրաժարվում է նման համագործակցությունից։ Դա պարզապես արտառոց է:

Երկրորդ, այս իրավիճակում առանձնահատուկ նշանակություն է ստանում Փաշինյանի հայտարարությունը Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին։ Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության ղեկավարը վերջերս կայացած ասուլիսում նշեց. «Վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետևյալ կերպ, ասում է՝ մենք մտավախություններ ունենք, որ Հայաստանը և Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, և մենք ահա (ադրբեջանցիները), կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում: Մենք բոլորս գիտենք, որ դա աբսուրդ է, բայց Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում, և Ադրբեջանը հենց այդ նպատակով էլ այդ խոսույթն է զարգացնում: Մենք Ռուսաստանի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ իրենց չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»,- հայտարարեց Փաշինյանը։

Թե ինչու պիտի Երևանը հաշվի նստի Բաքվի անհեթեթ հայտարարությունների հետ, Փաշինյանը չմանրամասնեց։ Ավելին, կշտամբելով Մոսկվային լռության համար՝ նա չբացատրեց, թե ինչու է մշտապես լռում Երևանը, երբ Բաքուն հրահանգներ է տալիս նրան, թե ում հետ պետք է լուծել Հայաստանի անվտանգության հարցերը։ Եվ գլխավորը. ինչո՞ւ է հիմա լռում Երևանը, ինչո՞ւ չի աղաղակում երկրի անվտանգությանը սպառնացող վտանգի մասին, որը բխում է Թուրքիայի տարածքում՝ հայկական սահմանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա անցկացվող համատեղ զորավարժություններից։ Ինչ է, մի՞թե դա պետք է ավելի քիչ մտահոգի ու անհանգստացնի մեզ, քան Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և ՀԱՊԿ զորավարժությունները մեր տարածքում։

Տարածաշրջանը եռում է։ Տարածաշրջանի երկրները պատրաստվում են հավանական լայնածավալ ռազմական բախումների՝ մոբիլիզացնելով իրենց ռազմական ներուժը և ամրապնդելով ռազմական փոխգործակցությունը գործընկերների ու դաշնակիցների հետ: Եվ միայն Հայաստանն է գնում հակառակ ուղղությամբ, փլուզելով նույն այդ փոխգործակցությունը, հրաժարվելով սեփական անվտանգության առկա համակարգից, ընդ որում՝ չունենալով ոչ մի այլընտրանք

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕДНОСТЬ: НЕ БЕДА, А ВИНА
      2025-01-11 10:24

      Премьер-министр Армении Никол Пашинян на заседании правительства выразил свою позицию по вопросам борьбы с бедностью, подчеркнув, что ее преодоление невозможно только за счет социальных выплат. Ключ к решению этой проблемы премьер видит в стимулировании трудовой активности и создании условий для работы, а не ожидании помощи государства.

    • БЕЗ ПРИГЛАСИТЕЛЬНОГО БИЛЕТА
      2025-01-10 09:37

      Правительство РА на заседании 9 января одобрило проект закона РА «О начале процесса вступления Республики Армения в Европейский Союз», передает News.am.

    • ХРОНИЧЕСКИ ПРОГРЕССИРУЮЩЕЕ «НОВОЕ КАЧЕСТВО»
      2025-01-09 09:35

      Министр финансов Армении Ваге Ованнисян в ходе пресс-конференции по итогам 2024 года заявил, что неисполняемость капитальных расходов связана с тем, что бюджет недосчитался 200 млрд драмов по линии налоговых поступлений, передает АРКА. "В связи с этим мы постарались урезать расходы, чтобы не было дополнительных проблем", - сказал он. Министр добавил при этом, что уровень сбора налогов соответствует показателям роста экономики. Он пояснил, что финансирование некоторых проектов осуществлялось за счет резервного фонда. "У нас было, если не ошибаюсь, 130 млрд драмов резервного фонда. Этот фонд в основном был потрачен по двум направлениям: решение жилищных вопросов наших соотечественников насильственно перемещенных из Нагорного Карабаха и более 50 млрд драмов в качестве фискального буфера. На данный момент остаток примерно 30 млрд драмов", - сказал Ованнисян.

    • ЭТО ВЫЗОВ НЕ ТОЛЬКО АРМЕНИИ
      2025-01-09 09:13

      То, что последние агрессивные заявления президента Азербайджана в адрес Армении не вызвали адекватной реакции со стороны армянской власти, ничуть не удивляет. Да, Пашинян дал интервью, представлено оно было в качестве ответа Алиеву, но, как всегда, откровенные угрозы президента Азербайджана встретили даже не возражения, а просто констатацию желания жить в мире любой ценой. Скажем прямо, ничего нового. В данном случае, пожалуй, особого внимания заслуживает вовсе не предсказуемая реакция Пашиняна, а весьма странное отсутствие какой-либо реакции на слова Алиева за пределами Армении. И прежде всего со стороны ее (Армении) союзников.

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ