Последние новости

ՏՂԱՆ ՈՒԶՈՒՄ Է ԳՆԱԼ ՓԱՐԻԶ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՊԱԿԱՍ ՊԱՏՄԱԲԱՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ՈՒ ԴԻՋԵՅ ԷԴՈՆ ԴԱՍԱՏՈՒ ՄԱԿՈՒՆՑԻՑ

Օրերս քաղաքագետ-ամերիկագետ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքում հրապարակել էր մի կարճ, բայց բավական ուշագրավ գրառում՝ անդրադառնալով Բերձորի միջանցքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքին։ Նրա խոսքերով, 120 000 մարդու շրջափակման աղաղակող փաստի նկատմամբ պասիվ վերաբերմունքի պատճառներից մեկը Վաշինգտոնում իր զրուցակիցները բացատրել են հետևյալ կերպ. «Ձեր դեսպանը ստեղ ընդամենը մեկումեջ հանդիպում «բրիֆ» է անում իրավիճակի վերաբերյալ, որն իրենից լավ գիտենք: Մեզնից ի՞նչ եք ուզում»։

Անհեթեթ է հնչում, իհարկե, բայց դժվար թե հայկական հասարակական-քաղաքական միջավայրում դա զարմացրեց որևէ մեկին։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ անհեթեթությունները սովորական երևույթ են դարձել փաշինյանական Հայաստանում։ Պարզապես «ԱՄՆ-ում մեր դեսպանը» Լիլիթ Մակունցն է, որն այդ պատասխանատու պաշտոնում անցկացրած մեկուկես տարվա ընթացքում աչքի է ընկել բացառապես սկանդալներով։ Չենք խոսում արդեն այն մասին, որ նշանակվել է միայն այն բանի շնորհիվ, որ ժամանակին անգլերեն է սովորեցրել Նիկոլին (արդյունքն, ի դեպ, ակնհայտ է) և նրա հետ քայլել որոշակի քանակությամբ կիլոմետրեր։ Հետո համբերատար կերպով մի կարճ ժամանակ անցկացրել Հայաստանի խորհրդարանում՝ հոգու խորքում փայփայելով դեսպան դառնալու և հնարավորինս շուտ ԱՄՆ թռչելու նվիրական երազանքը, չունենալով ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ գիտելիքներ, ո՛չ էլ չնչին իսկ փորձ։

Թեպետ, այս նշանակման անհեթեթության, ինչպես նաև Վաշինգտոնում ՀՀ դեսպանության ղեկավարի պաշտոնում սույն տիկնոջ հետագա ողջ գործունեության մասին բավական շատ է գրվել, այդ թվում նաև՝ մեր թերթում։ Այլ հարց է, որ հենց Մակունցի նշանակումը նշանավորեց ՀՀ ԱԳՆ-ում կադրային նոր քաղաքականության մեկնարկը, որը լիովին համապատասխանում է պետական բոլոր կառույցների միտումնավոր փլուզման իշխանությունների ուղեգծին։ Այդ թվում՝ իբր «քաղաքական նշանակումների» հաշվին, իսկ իրականում՝ անտեղյակ, ապիկար ու անգրագետ դիլետանտների, որոնք ընդհանրապես կապ չունեն, կամ լավագույն դեպքում թեթևակի առնչվել են դիվանագիտության հետ, բայց երբեք չեն աշխատել ԱԳՆ-ում։

Այդ նշանակումները դարձան ոչ միայն արտաքին քաղաքական գերատեսչության՝ որպես պրոֆեսիոնալ և պատասխանատու կառույցի, փլուզման միջոց, այլև Փաշինյանի կողմից իր ուսապարկերի շռայլ պարգևատրում՝ անձամբ իրեն նվիրվածության և այն ամենը կատարելու պատրաստակամության համար, ինչը կարող է վնաս հասցնել Հայաստանին և Արցախին, բայց փոխարենը՝ ծառայել Բաքվի և Անկարայի շահերին։ Բնականաբար, նրանք գրեթե բոլորը «հեղափոխական» կադրային պահունակից են, որոնք, ամենայն հավանականությամբ, նախապես և կանխամտածված ներառվել են դրա շարքերում Արցախի օտարման և Հայաստանի թուրքացման աղետալի սցենարի հեղինակների կողմից։

Այս շարքում պետք է առաջին հերթին հիշատակել Վաղարշակ Հարությունյանին, որը, հիշեցնենք, ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստացավ հայկական տարածքների ապօրինի հանձնման մասին փաստաթղթի տակ ստորագրելու համար, իշխող կուսակցության նախկին պատգամավորներ Սոս Ավետիսյանին, Վլադիմիր Ենգիբարյանին, Հովհաննես Իգիթյանին (ՀՀ դեսպանները՝ համապատասխանաբար Իսպանիայում, Գերմանիայում և Բալթյան երկրներում)։ Նրանցից ոչ մեկը ՀՀ ԱԳՆ-ում մեկ օր անգամ չի աշխատել և չունի դեսպան աշխատելու համար անհրաժեշտ փորձը, այն էլ Հայաստանի և Արցախի համար այսչափ բարդ ժամանակներում։ Նրանց նշանակումը թելադրված չէր պետության կարիքներով ու շահերով։ Ինչն էլ, ըստ էության, ցույց տվեց դեսպանների պաշտոններում նշյալ անձանց հետագա գործունեությունը, որի լավագույն բնութագիրը այդ երկրներից Հայաստանի հետ կապված որևէ նշանակալի նորությունների իսպառ բացակայությունն է։ Բացառություն կարելի է համարել Հարությունյանին, ով հաջողությամբ օգնում է իր շեֆին հետևողականորեն փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և լիովին զրոյացնել դրանց դաշնակցային բնույթը։

Դատելով ամենից, ուսապարկերի «քաղաքական նշանակումների» շարանը, որոնք 5 տարում այդպես էլ չկարողացան դառնալ քաղաքական գործիչներ, շուտով շարունակվելու է։ Այդ բույլը կհամալրեն նոր դիլետանտներ, որոնք ցանկանում են դիվանագետ դառնալ։ Խոսքը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մասին է, որը հայտնի է որպես «դիջեյ Էդո», և դեռևս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, որն այդ պատասխանատու պաշտոնում ավելի շատ հիշեցնում է զինվորականի ծաղրապատկեր։

Դեռ հունվարի վերջին ԶԼՄ-ները հայտնեցին, որ դիջեյը «հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան՝ եվրոպական որևէ երկիր»: «Ասում են, նրա երազանքի երկիրը Ֆրանսիան է, որտեղ սովորել է, և որտեղ նրա ընտանիքը սեփականություն ունի, սակայն այս երազանքը վերևից դեռ հավանության չի արժանացել», – գրել է թերթերից մեկը: Մի քանի օր անց Աղաջանյանն իսկապես հրաժարական տվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Եվս մի քանի օր անց լրատվամիջոցները հաղորդեցին, որ Նիկոլի մյուս մտերիմ թիմակիցը նույնպես անցնելու է դիվանագիտական ծառայության. իբր՝ «վարչապետի» և Սուրեն Պապիկյանի միջև արդեն պայմանավորվածություն կա վերջինիս հրաժարականի մասին։ «Դրանով Նիկոլը խփում է երկու նապաստակ: Նախ, կատարում է իր տերերի հանձնարարականը` Պապիկյանից ազատվելու վերաբերյալ, և երկրորդ` 15 զինվորի մահը դուրս է գրում Պապիկյանի վրա, բաց թողնելով գոլորշին»,- ասվում էր մամուլում։

Պապիկյանը դեռևս հրաժարական չի տվել, բայց հաղորդագրությունը բավական ճշմարտանման է։ Մանավանդ եթե հիշենք, որ ավելի վաղ հաղորդվել էր այս երկուսի լարված հարաբերությունների մասին, իբր՝ Նիկոլը հանձին Սուրոյի սպառնալիք է տեսնում իր իշխանությանը։ Խորամուխ լինել իշխանավոր տականքների փոխհարաբերություններին վերաբերող ամենի նողկալի աստառի մեջ մենք մտադիր չենք. խնդիրն այն է, որ պատմության ուսուցիչ Պապիկյանի, ինչպեսև դիջեյ Աղաջանյանի նշանակումը եվրոպական «հեղինակավոր» երկրներում դիվանագիտական պաշտոնների միանգամայն իրական է։ Ավելին, դա լիովին տեղավորվում է ԱԳՆ կադրային քաղաքականության մեջ, ինչի ամենախոսուն վկայությունը գերատեսչության ղեկավարի՝ նույնպես խիստ կասկածելի քաղաքական անցյալ ունեցող պատմաբան Արարատ Միրզոյանի անձն է։

Եվ մի՞թե որևէ մեկը կզարմանա, եթե շատ շուտով Ֆրանսիայում ՀՀ դեսպանին, որի աշխատանքի մասին բազմաթիվ դրական արձագանքներ ենք լսել, փոխարինեն «դիջեյ Էդոյով»։ Տղան ուզում է գնալ Փարիզ, ուրեմն ինչո՞ւ ընկերոջը չուղարկել այնտեղ, որտեղ բոլորը նրան հանգիստ կթողնեն և կանհանգստացնեն միայն իշխող ընտանիքի անդամների այցելության օրերին։

Ճիշտ ժամանակն է հիշել, որ ոչ վաղ, քան անցած տարվա հունիսին Միրզոյանն ինքը բացահայտ խոստովանեց, որ ԱԳՆ-ում կադրային քաղաքականության գլխավոր սկզբունքը հավատարմությունն է քաղաքական թիմին. ոչ թե համապատասխան կրթությունը, գիտելիքները, կարողությունները, փորձն ու պրոֆեսիոնալիզմը, այլ հենց և միայն պատկանելությունը «հեղափոխական» ոհմակին։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Արաբատ-Օմեգան պնդում էր, որ նախարարությունը, ինչպեսև պետական ողջ ապարատը, կարիք ունի «կադրերի էական և շարունակական թարմացման», և որ «թարմացումն» իրականացվելու է ոչ թե պրոֆեսիոնալների, այլ «քաղաքական գործիչների» հաշվին։ Արդարացնելով նախարարի պաշտոնում իր նշանակվելը, ինչպես նաև դեսպանների նշանակումները, սույն «քաղաքական գործիչը» և համատեղության կարգով «դիվանագետը» հայտարարեց, թե դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, և որ ռեժիմի կողմից նշանակված դեսպանները «լավագույններից են»։

Ամենաուշագրավն այն է, որ Միրզոյանն իր տեսանկյունից միանգամայն իրավացի է։ Եվ ոչ միայն այն պատճառով, որ պետք է գովաբանի իր նմաններին, դիվանագիտության ոլորտում թերուսներին ու ստահակներին։ Հարցը պետք է դիտարկել ավելի ընդգրկուն, համակարգված և հեռատեսորեն։

Միայն «Քաղաքացիական պայմանագրի» զավթիչ ռեժիմի կողմից նշանակված դեսպաններն ու արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները կարող են և կհամաձայնեն իրականացնել հակահայկական նպատակներ հետապնդող օրակարգը և իրականացնել հայկական պետության ոչնչացմանը նպաստող քաղաքականություն։ Այդ իսկ պատճառով ԱԳՆ-ում, ինչպեսև մյուս բոլոր պետական կառույցներում ու ինստիտուտներում, շատ շուտով չի մնա նշանակալի պաշտոն զբաղեցնող ոչ մի փորձառու պրոֆեսիոնալ և ոչ մի աշխատակից, որը համաձայն չէ այդ օրակարգին և չի տեղավորվում այդ քաղաքականության մեջ։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «С АРМЯНСКОЙ КРОВЬЮ НА РУКАХ»: ПОЧЕМУ НИКОЛ С МАКУНЦ ВЫБРАЛИ ИМЕННО MERCURY?
    2025-05-15 09:18

    На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.

  • ПОЗОР БЕРКЛИ: ОДИН ИЗ КРУПНЕЙШИХ УНИВЕРСИТЕТОВ США ПОДДАЕТСЯ ШАНТАЖУ БАКИНСКИХ ХУЛИГАНОВ
    2025-05-12 09:50

    Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал  29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.

  • «ВСЕГО ОДИН ЗВОНОК – ВСЕ, ЧЕГО ОН ХОЧЕТ»: ГОЛОДОВКА, О КОТОРОЙ НИКТО НЕ ЗНАЛ
    2025-05-10 09:29

    «Викен Эулджекчян, армянский пленный, содержащийся в Азербайджане с 2020 года, решился на молчаливый, но крайне болезненный протест - голодовку, которая длится уже более 15 дней. Его требование до боли простое: телефонный звонок жене Линде. Всего один звонок, простая человеческая связь – это все, чего он хочет», – говорится в письме филиала «Общества помощи армянским сиротам» (SOAR) в Буэнос-Айресе, адресованном Международному комитету Красного Креста.

  • ШУШИ – ГОРОД, КОТОРЫЙ ВСЕГДА С НАМИ: ВОЗВРАЩЕНИЮ – БЫТЬ!
    2025-05-09 09:16

    Пятый раз настает 8-9 мая без Шуши, второй – без Арцаха. И с каждым годом заметно меняются настроения и тональность сакрального дня. Если 4 года назад, спустя всего несколько месяцев после катастрофического «9.11.2020», люди были в скорби, шоке и растерянности, не зная – отмечать или нет былой тройной праздник (знаменитый армянский Եռատոն), то сегодня в общественной атмосфере чувствуется совсем другое. Лозунг «Возвращению – быть!», потрясший многих 24 апреля на Факельном шествии, постепенно воспринимается как императив, которому нет альтернативы.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ