Մոսկվայում մեկնարկել են բանակցությունները Թուրքիա-ՌԴ-Իրան ձևաչափով
ՌԴ ԱԳՆ-ի Ընդունելությունների տանը մեկնարկել են ՌԴ-ի, Թուրքիայի և Իանի պատվիրակությունների բանակցությունները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։
Երեքշաբթի առավոտյան մինչև ժամը 10-ը առանձնատանն են մոտեցել ռուս դիվանագետների ավտոմեքենաները, այդ թվում՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի ավտոմեքենան։ Այնուհետև շենքին են մոտեցել իրանցի դիվանագետների և դեսպանության մամուլի ծառայության աշխատակիցների մեքենաները, Իրանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳՆ-ի քաղաքական հարցերի գծով խորհրդական Ալի Ասղար Հաջին։ Այնուհետև ժամանել է Թուրքիայի պատվիրակությունը։ Մոսկվայի բանակցություններում այն գլխավորում է փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Նախօրեին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել էր, որ ապրիլի 3-4-ին Մոսկվայում նախատեսվում են ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի և Սիրիայի ԱԳ փոխնախարարների բանակցությունները։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոսկվայում տեղի է ունենում խորհրդակցությունների շարք՝ ՌԴ-ի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստման շրջանակում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 12:22
Премьер-министр Индии Нарендра Моди отменил запланированную поездку в Европу. Как передает Armenpress, об этом сообщил индийский англоязычный телеканал 18news.
-
2025-05-07 12:20
Уже четвертый день продолжаются поиски пропавшего в Котайкской области РА двухлетнего Тиграна.
-
2025-05-07 12:18
Крупнейший бюджетный авиаперевозчик в Центральной и Восточной Европе Wizz Air отныне будет базировать свои самолеты в ереванском аэропорту "Звартноц", сообщил на пресс-конференции управляющий директор Wizz Air Роланд Тишнер.
-
2025-05-07 12:17
Власти Ирана должны принять правильное решение и отказаться от возможности получения ядерного оружия, иначе они не оставят США выбора. Об этом заявил американский президент Дональд Трамп журналистам в Белом доме.