Պաշտպան․ ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՐԱՐՔՈՒՄ «ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆԸ» ԵՎ «ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԴՐԴՈՒՄԸ» Ի ՍՊԱՌ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ ԵՆ
Մհեր Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մհեր Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ազգային ժողով՝ պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու (նրան մեղադրանք առաջադրելու) միջնորդությամբ։
1) Իրավասու մարմինները մտադիր են Սահակյանին մեղադրանք առաջադրել խուլիգանության (297 հոդվածի 1-ին մաս) և Վլադիմիր Վարդանյանին խուլիգանական դրդումներով թեթև մարմնական վնասվածք պատճառելու համար (171 հոդվածի 2-րդ մաս):
2) Երկու դեպքում էլ գործ ունենք ոչ մեծ ծանրության հանցակազմի հետ։
3) Խափանման միջոց կալանքի թույլտվության միջնորդություն ազգային ժողովին չի ներկայացվել։
4) Հարվածը ինչ-որ առարկայով հասցնելու նախնական վարկածը փաստորեն հերքվել է։
5) Մեր մոտեցումն անփոփոխ է. Սահակյանի արարքում խուլիգանությունը (որպես օբյեկտիվ երևույթ) և խուլիգանական դրդումը (որպես սուբյեկտիվ երևույթ) ի սպառ բացակայում է, իսկ հարվածը հասցվել է անհրաժեշտ պաշտպանության նկատառումով»,- նշել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-07 14:49
Тема «Зангезурского коридора», прокладывания которого через территорию Армении после второй карабахской войны продолжает добиваться Азербайджан, в последние дни вновь стала актуальной. Это произошло с подачи Турции.
-
2025-07-07 14:04
В Твери накрыли азербайджанскую ОПГ, которая занималась торговлей контрафактными сигаретами и алкоголем, сообщает Телеграмм-канал «Многонационал».
-
2025-07-07 14:02
Защита арестованного архиепископа Баграта Галстаняна в ближайшие дни представит несколько судебных исков о клевете в адрес владыки.
-
2025-07-07 14:00
В Баку в День Ашура у шиитов отобрали траурные флаги и осквернили, обращает внимание иранист Вардан Восканян, сообщает ФактИнфо.