Последние новости

MOODY'S-Ը ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻ ՀԵՌԱՆԿԱՐԸ` ՍԱՀՄԱՆԵԼՈՎ «ԿԱՅՈՒՆ», ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է BA3 ՎԱՐԿԱՆԻՇԸ

Moody’s վարկանիշային գործակալությունը Ամերիաբանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) b1-ից բարձրացրել է bа3` վերահաստատելով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը, և վերանայել է վերջինիս հեռանկարը` սահմանելով «կայուն»` նախկին «բացասականի» փոխարեն:

ԲԱՐՁՐԱՑԵԼ ԵՆ ՆԱև ԲԱՆԿԻ ԿՈՆՏՐԱԳԵՆՏԻ ՌԻՍԿԻ երկարաժամկետ վարկանիշը (CRR)` Ba3-ից դառնալով Ba2, և գնահատականը` Ba3(cr)-ից դառնալով Ba2(cr):

Այս բարելավումները պայմանավորված են մի շարք գործոններով, մասնավորապես, համաճարակի պայմաններում բանկի ակտիվների որակի կայունությամբ` կապիտալի համարժեքության և եկամտաբերության ցուցանիշների կտրուկ բարելավմանը զուգահեռ:

Moody’s-ը նշում է նաև, որ Ամերիաբանկը շարունակում է ապահովել կայուն ցուցանիշներ, ինչի մասին է վկայում նյութական ակտիվների շատ բարձր եկամտաբերությունը՝ 3.6% 2022թ. և 3.5% (տարեկանացված) 2023 թ. 1-ին եռամսյակի ընթացքում։ Բանկը միաժամանակ  ապահովել է բարձր եկամուտ նախքան պահուստավորումը, վարկավորման ցածր արժեք և ծախսերի արդյունավետության լավ ցուցանիշներ. 2023թ. 1-ին եռամսյակում ծախսերի և եկամուտների հարաբերակցությունը կազմել է 45%:

Ըստ Moody's-ի, 2021-2022թթ. հետհամաճարակային շրջանում Ամերիաբանկն էապես բարելավել է իր ակտիվների որակը: Խնդրահարույց վարկերի տեսակարար կշիռը 2023թ. 1-ին եռամսյակի դրությամբ կազմել է 2.5%՝ նվազելով 2020թ. վերջում գրանցած 4.2%-ից։ 2023թ. 1-ին եռամսյակի արդյունքներով խնդրահարույց վարկերի ծածկույթը պահուստներով գնահատվում է կայուն և կազմում է 80%:

Վերջին տարիներին բարձր շահութաբերության և վարկային պորտֆելի չափավոր աճի պայմաններում էապես բարելավվել է նաև Ամերիաբանկի կապիտալի բուֆերը:

Ամերիաբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի կանխատեսումը «կայուն» է և  արտացոլում է Moody’s-ի տեսակետը, ըստ որի առաջիկա 12-18 ամիսների ընթացքում բանկը պահպանելու է բարձր ցուցանիշներ։

Ամերիաբանկի վարկանիշի կանխատեսման բարելավումը հաջորդել է Հայաստանի սուվերեն վարկանիշի կանխատեսման վերանայմանը`«բացասականից» «կայուն»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЕСЕННИЕ ВСТРЕЧИ
      2024-05-01 10:36

      Погода продолжает преподносить нам сюрпризы. Прошедшая зима получилась удивительно мягкой. Весна рванулась с места в карьер, взметнув вверх столбики термометров. Апрель вообще побил все рекорды. Может, хочет поменяться местами с маем? Деревья раньше оделись в зеленый наряд. Даже в моем, самом северном 9-м Норкском массиве Еревана. Ну а приходу тепла больше всех рады птицы.

    • 28 АПРЕЛЯ - ДЕНЬ ОХРАНЫ ТРУДА - ОТМЕТИЛИ В ЮКЖД
      2024-04-30 14:36

      В компании "Южно-Кавказская железная дорога" сфера охраны труда и производственной безопасности является одной из центральных, в связи с чем 28 апреля - Всемирный день охраны труда - железнодорожники отметили рядом мероприятий.  

    • "ВРЕМЯ РАЗБРАСЫВАТЬ КАМНИ, И ВРЕМЯ СОБИРАТЬ КАМНИ..."
      2024-04-27 11:07

      В мае в Москве состоится презентация первых двух томов научно-исследовательского проекта нашего российского соотечественника Ашота ХАЧАТУРЯНЦА "История Армении", призванного через всесторонний анализ всей хроники национальной жизни и выявленных в ней закономерностей обозначить - с учетом актуальных политических и технологических тенденций - сценарии среднесрочных и отчасти долгосрочных армянских перспектив.

    • Армен АЙВАЗЯН: "ОСВОБОЖДЕНИЕ ОТ ПАШИНЯНОВСКОЙ ХУНТЫ НЕ ТЕРПИТ ПРОМЕДЛЕНИЯ!"
      2024-04-25 11:58

      "Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ