ԱՅԴ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՀԱՇԻՎ ՏԱԼԻՍ ԲԱՔՎԻՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նամակ է ստացել Ադրբեջանից՝ կապված Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի հետ: Պատասխան նամակով Հայաստանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և, իր հերթին, պահանջել Ադրբեջանից դադարեցնել ուժի ապօրինի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքում:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամլո քարտուղար Անի Հակոբյանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տրամադրել են գերատեսչության ղեկավար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հայկական նախարարությունը ամենայն ջանադրությամբ, հանգամանալից և առավել քան մանրամասնորեն պատասխանել է ադրբեջանցիներին։ Սկզբունքորեն դա նորմալ է: Սակայն տվյալ դեպքում պարզապես արտառոց է։ Ադրբեջանական թորվածքի «գրինփիսականներին» երեքտառանոց հայտնի երթուղով ուղարկելու փոխարեն՝ հայկական կողմը ծավալուն բացատրական նամակ է գրում, հղում անելով կոնվենցիաներին, զեկուցում, թե կոնկրետ ինչ է արտադրելու կառուցվող ձեռնարկությունը և այլն: Մի խոսքով, արդարանում է՝ հավաստիացնելով, որ ոչինչ չի խախտել և մտադիր չէ փչացնել հարակից ադրբեջանական էկոլոգիան: Իսկ այս պատմության մեջ արտառոցն այն է, որ մեկ-մեկուկես ամիս առաջ ադրբեջանական կողմը պարբերաբար գնդակոծում էր տվյալ ձեռնարկությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Այդ երբվանի՞ց են էկոլոգիական սպառնալիքները վերացվում կառուցվող ձեռնարկության՝ իբր այդ սպառնալիքի աղբյուրի գնդակոծման միջոցով։
Նույն տրամաբանությամբ, նույն հաջողությամբ և «բնապահպանական» եռանդով վաղը ադրբեջանցիները կարող են սկսել գնդակոծել հայկական ատոմակայանը, որի վտանգավորության մասին Բաքվում ճղավում են արդեն մի քանի տասնամյակ։ Եվ ի՞նչ, այդ գնդակոծություններից հետո Երևանը պետք է արդարանա և համոզի՞ ադրբեջանցիներին, որ կայանն անվտանգ է և դա հաստատվում է ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կանոնավոր մոնիտորինգով:
Բաքվում, իհարկե, վերջնականապես կորցրել են վախը։ Բայց Երևանում իսպառ կորցրել են թասիբը, ինչը, ուղիղն ասենք, ավելի վատթար է, քանզի դա խրախուսում է թշնամուն, դրդում նրան հետագա ագրեսիվ քայլերի։ Պաշտոնական Երևանի թասիբի այսպիսի կորսման պայմաններում Բաքուն իր վախը չի գտնի երբեք։ Բաքուն զենքի կիրառմամբ մշտապես կթելադրի, թե հատկապես ինչ կարելի է կառուցել Հայաստանում, իսկ ինչ՝ չի կարելի։ Բաքուն կպարտադրի Հայաստանի ինքնիշխան տարածքում ապրել իր կանոններով և քմայքներով։ Լինի դա բնապահպանական, տնտեսական, թե քաղաքական: Ըստ էության, արդեն ուշ է այդ մասին խոսել ապառնի ժամանակով։ Այսօր հենց դա է տեղի է ունենում։ Իսկ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման պատմությունը դրա վառ ապացույցն է։
Եվ էլի մի բան։ Երբ դեռ նոր էին սկսվել ադրբեջանցիների կողմից տվյալ ձեռնարկության գնդակոծությունները, երբ վիրավորվել էին շինարարության վրա աշխատող բանվորները, հայկական կողմը կանոնավորապես ընդգծում էր այն փաստը, որ ձեռնարկությունը համատեղ է, դրանում ներդրված է ամերիկացի ներդրողների կապիտալը: Դատելով ամենից, դա արվում էր, որ գոնե համաշխարհային հեգեմոնի հեղինակությունը կարողանար կասեցնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հերթական ակտը։ Ի դեպ, այն ժամանակ այնտեղ նույնիսկ այցելեց ԵՄ քաղաքացիական առաքելությունը, որը խուսափում է հայտնվել և մոնիտորինգ անցկացնել այնտեղ, որտեղ կրակում են և որտեղ անհրաժեշտ է արձանագրել ադրբեջանական ագրեսիան։ Այնտեղ այնուամենայնիվ եկան և... Եվ հայկական կառավարությունն այսօր արդարանում է ադրբեջանցիների առջև՝ ընդգծելով, որ ոչինչ չի խախտել և ադրբեջանական էկոլոգիային վնաս չի պատճառում…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:43
Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.
-
2025-05-22 09:50
Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.