ՀՀ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՀԱՆՑԱԿԻՑ ԴԱՌՆԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՒԼԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
«Փաստացի Հայաստանը պաշտոնապես թույլ է տալիս Թուրքիային լինել Արցախյան հակամարտության կողմ։ Սրանից առաջ դիվանագիտական մակարդակում մենք մշտապես Թուրքիայի այդ փորձերը տապալել ենք։ Այժմ ինքներս ենք բերում Թուրքիային և ներգրավում խաղի մեջ»,- համարում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։ «Մինչ այժմ ընդունված էր խոսել Ռուսաստան-Արևմուտք երկընտրանքի մասին՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պարագայում, սակայն հիմա ակնհայտ է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև Երևանն ընտրել է Անկարային, որքան էլ սա պարադոքսալ և առաջին հայացքից անտրամաբանական հնչի»,- համակարծիք է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Արցախում «Հայաստանի անընդունելի գործողությունների» մասին Էրդողանի հայտարարությունները և դրանց հաջորդած հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահի և Նիկոլ Փաշինյանի միջև իսկապես այլ եզրահանգման տեղ չեն թողնում: Արցախի ընտրություններին պաշտոնական Երևանի որևէ արձագանքի բացակայության և ոչ մի քննադատության չդիմացող փաշինյանական «պարզաբանման» խորապատկերին ակնհայտ է դառնում, որ ՀՀ իշխանություններն ընտրել են չարյաց մեծագույնը: Քանզի տարածաշրջանում ամենամեծ չարիքը հենց ցեղասպան Թուրքիան է։
Ավելի քան 26 տարի, սկսած ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորումից և այդպիսով Արցախյան հարցի միջազգայնացումից, Անկարան ամեն կերպ ջանացել է խցկվել գլխավոր միջնորդների շարքը։ Ճիշտ է, Թուրքիան ընդգրկվեց ՄԽ անդամ 11 երկրների ցանկում, սակայն բոլոր այդ տարիներին նրան թույլ չի տրվել փոքրիշատե էական դեր խաղալ և աջակցել իր կրտսեր եղբորը առնվազն ԵԱՀԿ շրջանակներում։ Հայկական կողմերին հաջողվում էր ոչ միայն զսպել թուրքերի բոլոր ոտնձգությունները, այլև սեփական դիրքորոշման լիակատար ըմբռնում գտնել կարգավորման մեջ ներգրավված արտաքին բոլոր դերակատարների մոտ։
20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականացնողի խարանը կրող, չճանաչող, չապաշխարող, ավելին՝ սեփական ոճրագործությունը կատաղաբար ժխտող պետությունը չնչին իսկ իրավունք չունի հանդես գալու որպես միջնորդ և որևէ դեր խաղալու Հայ Դատի անքակտելի մաս կազմող հարցի կարգավորման գործում. այսպիսին էր դիրքորոշումը։ Մանավանդ որ Թուրքիան ոչ միայն չի թաքցրել, այլև մշտապես ընդգծված ցուցադրել է իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին, ինչն ի բնե դարձնում էր նրան ՄԽ-ի ծայրաստիճան կողմնակալ անդամ, իսպառ բացառելով միջնորդի դերին հավակնելու Անկարայի որևէ հնարավորությունը։
Այդպես էր գրեթե քառորդ դար շապունակ։ Այսօր, երբ Ադրբեջանն Արցախում բացահայտ ցեղասպան քաղաքականություն է վարում՝ շարունակելով Հայոց ցեղասպանությունը և ձգտելով վերջ տալ Հայկական հարցի ևս մեկ բաղադրիչին, ՀՀ դե ֆակտո իշխանությունները տարածաշրջանում «գլխավոր նայողի» դերում ընտրում են հենց Թուրքիային։ Տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերաձևաչափման ամենաթեժ պահին, որը սպառնում է հայկական պետականության լիակատար փլուզմամբ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում, Փաշինյանը անթաքույց ճանաչում է Անկարային որպես հիմնական միջնորդ ոչ միայն Արցախի հարցում, այլև փաստորեն արտաքին աշխարհի հետ Հայաստանի փոխհարաբերություններում։
Սեպտեմբերի 9-ի ամբողջ օրը ՀՀ դե ֆակտո վարչապետն անցկացրեց տարբեր երկրների ղեկավարների հետ տենդագին հեռախոսազրույցներ վարելով, փորձելով հասկանալ, թե ինչպես վարվի Արցախում իշխանափոխության և նրա նկատմամբ սեփական վերահսկողության կորստի պայմաններում։ Ընդ որում շրջանցելով այն երկրի նախագահին, որին արտաքին բոլոր դերակատարներն առայժմ առաջատար են ճանաչում տարածաշրջանում, և դրանով իսկ ցույց տալով սեփական անհամաձայնությունն այդ փաստին և իրավիճակը փոփոխելու նպատակադրումը։ Դժվար է դատել, թե ինչ խորհուրդ են տվել նրան Վաշինգտոնից, Փարիզից, Թբիլիսիից կամ Թեհրանից, բայց մի բան պարզ է, Նիկոլի համար վճռորոշ ուղեցույց գործոն է դարձել հենց Էրդողանի հետ զրույցը։
Նույնիսկ այն հանգամանքի անտեսումով, որ Արցախում ընթացող զարգացումները վերջինս բնութագրել է որպես «սխալ»։ Ասենք՝ ոչ, հենց այդ պատճառով. Հայաստանի գործող իշխանությունների և պաշտոնական Անկարայի մոտեցումները հերթական անգամ համընկան Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակի գնահատման հարցում։ Եվ դա տեղի է ունենում արցախցիների հիրավի հերոսական դիմադրության և աշխարհի տարբեր երկրներում հայրենակիցների համահայկական աջակցության խորապատկերին։ Դիմադրություն, որը կարելի է համեմատել թերևս միայն Մուսալեռան 40 օրվա հետ, և դա կրկին ակներևաբար ցույց է տալիս այսօր կատարվող ամենի անքակտելի կապը անցյալ դարասկզբի իրադարձությունների հետ։
Էրդողանի հետ զրույցի բովանդակությունը Փաշինյանը, բնականաբար, չհայտնեց։ Սակայն դրան անմիջապես հաջորդած հարցազրույցում անվանեց այդ հեռախոսազրույցը «անհրաժեշտ և օգտակար»։ Կռահել, թե ում էր այն «օգտակար», դժվար չէ. նրանց, ում Հայաստանի ազգային կողմնորոշում ունեցող բոլոր քաղաքացիները համարում են թուրքամետ ռեժիմ, որը բռնազավթել է մեր երկիրը Արցախի հետ մեկտեղ այն թուրքացնելու նպատակով։
Վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն ասաց, որ եթե դատենք ըստ արդյունքների, ապա Փաշինյանի ռեժիմը պետք է բնութագրել որպես Հայոց ցեղասպանության ազեր-աթուրքական քաղաքականությունը սպասարկող իշխանություն: Փաշինյանի կողմից տարածաշրջանում Թուրքիայի առաջատար դերի փաստացի ճանաչումը. այն պետության, որն արդեն ցեղասպանություն է իրականացրել և չի թաքցնում դա ավարտին հասցնելու իր մտադրությունը, նշանակում է, որ ՀՀ գործող իշխանությունները կարող են նաև հանցակից դառնալ Արցախում արդեն ընթացող ցեղասպանության իրականացմանը։ Առնվազն՝ սեփական լուման ներդնել Հայ Դատի հարցը վերջնականապես փակելու Թուրքիայի ձգտման մեջ։
Թուրքիային խանգարել կարելի է միայն մեկ, լավ հայտնի եղանակով. հեռացնել ազգադավ իշխանությունը և վերականգնել իրերի բնական կարգը։ Եթե ոմանք մոռացել են, հիշեցնենք, որ դա այն է, երբ իշխանությունները պաշտպանում են սեփական երկրի, այլ ոչ թե թշնամական, հանցավոր և քո լիակատար ոչնչացմանը միտված պետության շահերը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-28 09:42
«Коротко о пиар-акции под названием «Ереванский диалог». За счет армянских налогоплательщиков в гостинице «Двин» собрались несколько десятков госчиновников, экспертов и «просто хороших людей», чтобы верховный предатель армянской нации у них на глазах от имени нас всех вымаливал у азербайджанцев и турок мир и фактически заявил, что готов согласиться на ЛЮБОЕ их требование. Все», - написал правозащитник, бывший Омбудсмен Арцаха Рубен Меликян.
-
2025-05-26 09:49
Армянские правозащитники и представители гражданского общества выступили с заявлением о неприемлемости участия в конференции «Ереванский диалог» старшего советника Центра внешней политики Великобритании Крейга Олифанта. Авторы заявления требуют от МИД Армении объяснений по поводу приглашения в Ереван лица, принимавшего участие в форуме, состоявшемся в здании Арцахского государственного университета в оккупированном Степанакерте в апреле текущего года.
-
2025-05-24 10:14
22 мая пресс-секретарь пашиняновского МИД Ани Бадалян прокомментировала Арменпресс последние заявления Алиева. Вопрос звучал так: «Вчера на одном мероприятии прозвучало заявление Алиева, в котором вновь было озвучено словосочетание «западный Азербайджан». Как вы ответите на это»? Ответ: «На территории Республики Армения нет «западного Азербайджана», «западный Азербайджан» – это западные районы Азербайджанской Республики».
-
2025-05-21 09:50
20 мая появилось сообщение о том, что Совет общественного вещателя (СОВ) применил дисциплинарное взыскание в отношении исполнительного директора Общественного радио Армении (ОРА) Армена Колояна. Причина - в очевидных нарушениях в процессе закупки в сентябре 2024 года. «Выявлено, что процедура закупки была организована без включения ее предмета в план закупок и опубликования информации в бюллетене», говорится в сообщении.