Последние новости

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏՔ Է ԳԱՆ ԲՆԱՎ ՈՉ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՄԵՆՔ ԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ, ԱՅԼ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ԵՐԿԻՐԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻՑ

Այսօրվա դրությամբ գլխավոր հարցը, որը հուզում է մեր հասարակության գերակշիռ մասին, այն է, թե հնարավո՞ր է արդյոք առանց կորուստների դուրս գալ ներկայումս ստեղծված օրհասական իրավիճակից և, նույնիսկ ավելին՝ առաջ շարժվել: Ինչպես վստահ է էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ, Արցախը կորսված չէ, և կան դիվանագիտական լուծումների իրական հնարավորություններ (այն փաստը, որ իշխանության ղեկին ընդ որում պետք է լինեն բոլորովին այլ մարդիկ, քննարկման ենթակա չէ)։

Առաջին բանը, որ պետք է անել, Ռուսաստանի հետ հարաբերություններն անհապաղ վերականգնելն է։ Այո, հիմա մեզ մոտ շատերն են քննադատում ՌԴ-ին (մի մասը՝ օբյեկտիվորեն, մյուսները՝ սուբյեկտիվ պատճառներով), առանձնապես խորամուխ չլինելով, թե ինչը հանգեցրեց այս իրավիճակին։ Ռուսաստանն իր պատմության ընթացքում երբեք չի եղել, այսպես ասած՝ նրբագեղ դիվանագիտություն վարող երկիր։ Եվ երբեք այդպիսին չի լինի, քանի որ չի սիրում խորամանկել. նույնիսկ եթե փորձում է, դա նրան առանձնապես չի հաջողվում: Սա նշանակում է, որ գոյություն ունի նրա հետ շփման միայն մեկ մեթոդ. ուղղամտություն և ազնվություն։ Այդ ամենն իմանալով հանդերձ՝ մենք նախ որոշեցինք կալանավորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ապա արեցինք հնարավոր ամեն ինչ, որ դաշնակից Հայաստանի նկատմամբ որոշակի և փաստաթղթերով ամրագրված պարտավորությունների առկայության պարագայում անգամ Ռուսաստանը չձգտի կատարել դրանք։

Ի դեպ, նման հանգամանքներում բոլոր դաշնակիցներն էլ այդպես կվարվեին, եթե ոչ ավելի կոշտ։ Ինչ եք կարծում, ի՞նչ կանեին ամերիկացիները, եթե իրենց ռազմավարական դաշնակիցը հանդիսացող որևէ երկիր սկսեր իրեն պահել այնպես, ինչպես մենք վարվեցինք ՌԴ-ի հետ։ Սկզբում պարզապես կզգուշացնեին, իսկ հետո, եթե ուղեղին չհասներ, կանցնեին այնպիսի կոշտ միջոցների, որոնք շատ արագ կսթափեցնեին այդ «դաշնակցին»՝ հասկացնել տալով, որ առհասարակ չարժեր դիմել այդօրինակ ոչ բարեկամական քայլերի։

Ամենևին չեմ ցանկանում Ռուսաստանի հետ կապված ներկա իրավիճակում մեղքն ամբողջությամբ բարդել մեզ վրա։ Սակայն ցանկացած մեծ երկրի հետ փոխգործակցելիս պետք է հասկանաս, որ ինքդ էլ պիտի պատրաստ լինես փոխարենը ինչ-որ բան տալ՝ լինելով նրա դաշնակիցը։ Ռուսաստանին առիթ էր պետք, որպեսզի հիմա հայտարարի, թե իբր՝ դուք ստորագրել եք այսինչ ու այնինչ բանը։ Կրկնում եմ, սա լոկ առիթ է, իսկ պատճառը այն քաղաքականությունն է, որ Հայաստանը վարել է նրա նկատմամբ վերջին հինգ տարիներին։

Դա հանգեցրեց նրան, որ Հայաստանում ՌԴ ներկայիս դեսպանը հանդես է գալիս որպես բացարձակ անհասկանալի գործառույթներով օժտված մարդ։ Թեև, երբ դաշնակից երկրում ակտիվորեն զարգանում են հակառուսական տրամադրությունները, դա առաջին հերթին Ռուսաստանի մեղքն է։ «Ռուսաստանը հիմա զբաղված է Ուկրաինայով» կարգի բոլոր խոսակցությունները բացարձակապես անտեղի են, քանզի նա ահռելի ռեսուրսներ ունի և կարող է իրեն թույլ տալ միաժամանակ լուծել տարատեսակ խնդիրներ։ Խոստովանեմ, ինձ շատ է զարմացնում, որ ոմանք կասկածի տակ են առնում դա։

Խնդիրն այն է, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վատթարացման խորապատկերին այնտեղ ակտիվորեն զարգացավ թուրքական լոբբին։ Նույնիսկ ռուս փորձագետներն արդեն բաց տեքստով ասում են, որ թուրքական լոբբին արդեն գրեթե գրավել Է Կրեմլի աշտարակներից մեկը։

-Պրն. Ճշմարիտյան, ավելի քան մեկ տարի առաջ մեր վերջին զրույցի ժամանակ դուք ասացիք, որ աշխարհաքաղաքական առումով մեր տարածաշրջանի կայունությունը հիմնվելու է Հայաստանի և Թուրքիայի միջև հակասությունների հավասարակշռության վրա։ Հենց որ այդ հակասությունը վերանա, տարածաշրջանն այլևս կայուն չի լինի, քանի որ Թուրքիան ամեն դեպքում ձգտելու է զավթել Հայաստանը։ Եվ, ի դեպ, այդ հակասության մեջ է, ինչպես պարզաբանեցիք, պահպանվում հավասարակշռությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Քանի որ Ռուսաստանի կայուն դիրքերն այս տարածաշրջանում հաստատուն մեծություն են, և նա երբեք չի կորցնի դրանք։ Համարո՞ւմ եք արդյոք ներկայումս, որ այդ հավասարակշռությունը խաթարված է։

-Իհարկե, հաշվի առնելով այն, որ մեր տարածաշրջանն այսօր ամբողջովին թուրքական ազդեցության տակ է։ Եվ շատերը դա ընկալում են որպես Ռուսաստանի թուլություն։ Թուրքիայում նրանց դեսպանին սպանեցին՝ խիստ պատիժ ոչ ոք չկրեց, նրանց օդաչուին սպանեցին՝ արձագանքը համանման եղավ, հիմա Արցախում սպանում են իրենց խաղաղապահներին, իսկ ռուսական փորձագիտական հանրությունն ի պատասխան ասում է, թե հայկական իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի ամբողջականությունը։ Բայց Ռուսաստանում ոչ ոք, չգիտես ինչու, իրեն չի մեղադրում այս իրավիճակի համար։ Եվ թուրքական լոբբիի ուժեղացման պայմաններում այնտեղ պնդում են հավասար հեռավորության պահպանման քաղաքականության մասին։ Թեև անձամբ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է քաղաքականությունը հավասար հեռավորություն պահպանել, մի կողմից՝ դաշնակից պետության, մյուս կողմից՝ ոչ դաշնակից և, նույնիսկ ավելին, թշնամի պետության նկատմամբ, որն իր ողջ պատմության ընթացքում դանակ է խրել թիկունքդ:

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը խոսում է Ալմա-Աթայի հռչակագրի մասին: Պարզապես ամոթ է: Որևէ մեկը չի՞ կարող նրան ասել, որ Հայաստանը չի վավերացրել այդ հռչակագիրը։ Հայաստանը վավերացրել Է Մինսկի համաձայնագրերը, ընդ որում՝ բազմաթիվ վերապահումներով։

-Այ հենց այդ ամենն էլ հակառուսական տրամադրությունների ալիքներ է ծնում հայ հասարակության մեջ։

-Բայց նույնիսկ այս պայմաններում մենք կարող ենք դիմակայել և կարգավորել փոխհարաբերությունները ՌԴ-ի հետ։ Ինչո՞ւ էր մինչև 2018 թվականն այդ հավասարակշռությունը տարածաշրջանում առկա, իսկ հիմա՝ ոչ։ Անկեղծ ասած, չեմ հասկանում այն մարդկանց, որոնք այդքան եռանդագին ձգտում են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե մենք ներկա իրավիճակում ստանանք այնպիսի թշնամի, ինչպիսին Ռուսաստանն է։ Թուրքերը մեզ քիչ են, հիմա էլ Ռուսաստանի՞ն ենք ուզում թշնամի դարձնել։

Ուստի միանգամայն միանշանակ է. պետք է առաջին հերթին վերականգնել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Իսկ բառացիորեն երկրորդ օրը սկսել վերականգնել հարաբերությունները Իրանի հետ։ Ինչպե՞ս կարող ենք մենք առհասարակ մոռանալ, թե ինչ աջակցություն է ցուցաբերել Իրանը մեզ ժամանակին, դառնալով մեզ համար «կյանքի ճանապարհ»։ Վրաստանի հետ նույնպես պետք է վերականգնել հարաբերությունները։ Թե ինչ է նա մեզ արել, ինչու են հարաբերություններն այսչափ փչացած, ինձ համար անհասկանալի է։

Երրորդ օրը պետք է թռչել Բրյուսել, ապա՝ Վաշինգտոն։ Այնտեղ էլ հարաբերությունները հիմա գրեթե զրոյացել են, թող ոչ մեկին չթվա, թե ամերիկացիները կամ եվրոպացիները համարում են, թե այն, ինչ տեղի է ունենում մեզանում, հենց այդպես էլ պետք է լինի։ Ավելին, և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ն, ինչպեսև մնացյալ ողջ աշխարհը համարում է այս տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտի։ Բնականաբար, սեփական նպատակներից ելնելով՝ նրանք ձգտում են նպաստել, որ այդ ազդեցությունն այստեղ չլինի։ Բայց միաժամանակ հաշվի են առնում այն փաստը, որ Ռուսաստանն այստեղ լուրջ գործոն է, ունի ռազմաբազա, ռազմական զորակազմ և այլն։

Միանգամայն վստահ եմ, որ բոլոր այդ երկրների վստահությունը հնարավոր է վերականգնել կարճ ժամանակում։ Չէ՞ որ մինչև 2018 թվականը հայկական լոբբին շատ ուժեղ էր հենց նույն Ռուսաստանում, չխոսենք արդեն այն մասին, որ երբ ադրբեջանցիները գալիս էին Բրյուսել կամ Վաշինգտոն, նրանք, մեղմ ասած, խղճուկ տեսք էին ունենում և շարունակ աջուձախ գանգատվում, որ հայերը ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում ու Եվրոպայի այլ երկրներում ուժգին լոբբինգավորում են սեփական շահերը։

Իսկ ո՞ւր է այսօր մեր բազմամիլիոնանոց Սփյուռքը։ Նրա ներուժն ու հզորությունը զրոյացրել են, և դա պետական մակարդակով արվել է Հայաստանում վերջին տարիներին։

Բայց վստահեցնում եմ ձեզ, որ մեկ շաբաթում կարելի է նորից միավորել Սփյուռքը, պետության անունից ուղղորդել նրան (այն, որ Հայաստանի իշխանության ղեկին պետք է այլ մարդիկ լինեն, քննարկման ենթակա չէ) և հուժկու գործընթաց կազմակերպել։ Այժմ աշխարհի բոլոր քաղաքներում, որտեղ կա ուժեղ հայ համայնք, փողոցները պետք է լցված լինեին նրանցով՝ ի նշան Արցախի ցեղասպանության դեմ բողոքի. Փարիզ, Լոս Անջելես, Նյու Յորք, Վաշինգտոն, Մոսկվա…

Եվ ոչ ոք ոչ մի տեղ չէր ասի՝ «այս ի՞նչ եք անում»։ Որովհետև ցանկացած գերտերություն, երբ տեսնում է, որ դու կարմիր գծեր ունես և ազնվորեն ցույց ես տալիս դա իրեն, երբեք փայտ չի խրի անիվներիդ արանքը, և դու միանշանակորեն հաղթող դուրս կգաս։ Ուրեմն ցույց տուր կարմիր գծերդ, ազնիվ եղիր բոլորի հետ: Ինչպե՞ս էինք մենք ժամանակին շփվում եվրոպացիների հետ՝ իմանալով նրանց և Ռուսաստանի միջև առկա հակասությունները։ Բայց մենք թույլ չէինք տալիս ներքաշել մեզ իրենց հարաբերությունների մեջ։ Ասենք, Ռուսաստանն էլ, պետք է արժանին մատուցել նրան, երբեք չի փորձել տրամադրել մեզ եվրոպացիների դեմ։ Նույնը կարող եմ ասել Իրանի մասին։ Նրանք մեզ երբեք չեն ասել, թե ում հետ լավ կլինի համագործակցել, իսկ ում հետ՝ ոչ։

-Իսկ այժմ Ադրբեջանի ագրեսիային միջազգային հանրության պատասխանը ինտեգրման կոչերն էին, որոնք հնչեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում:

-Այո, գերտերությունների ներկայացուցիչները փորձում էին բոլորին համոզել, թե Արցախի ժողովուրդը կարող է ինտեգրվել մի երկրի, որը ծրագրում և իրականացնում է այդ ժողովրդի ցեղասպանությունը: Եվ ոչ ոք նույնիսկ չհիշեց, որ այդ երկիրը չի բարեհաճել կատարել նույնիսկ Հաագայի դատարանի որոշումը։ Ուրեմն ի՞նչ ինտեգրման մասին է ընդհանրապես խոսքը։

Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Դոնբասն ու Լուգանսկը չեն կարող ինտեգրվել Ուկրաինային, իսկ մենք չգիտես ինչու կարող ենք, ընդ որում՝ դարավոր թշնամու հետ, որը բաց տեքստով ասում է. կա՛մ ինտեգրվեք, կա՛մ կբնաջնջեմ ձեզ։ Նույնիսկ ԽՍՀՄ-ի օրոք այդ ինտեգրումը չստացվեց, դրա համար էլ Ղարաբաղը ինքնավարության կարգավիճակում էր։ Նույնիսկ Ստալինը չհամարձակվեց ասել՝ «ինտեգրվեք»։ Դուք ինչ է, ծաղրո՞ւմ եք արցախցիներին։ Անհնար է բռնի կերպով ինտեգրել որևէ մեկին։

Իսկ հիմա տեսեք, թե ինչ հակադրեց Արցախը՝ ի պատասխան ագրեսոր երկրի հետ ինտեգրմանը։ Արցախցիները պատասխանեցին պարտիզանական շարժումով։ Փաստորեն հիմա հենց դա է տեղի ունենում։ Չէ՞ որ այնտեղ ոչ բոլորն են պարզապես ելնելու ու հեռանալու։ Նրանք լուռումունջ հանձնվողներից չեն:

-Այլ կերպ ասած, դուք այն կարծիքին չեք, որ Արցախն արդեն կորսված է, և համարում եք, որ պետության անունից կոնկրետ քայլերի առկայության դեպքում հնարավոր է ելք գտնել ստեղծված իրավիճակից: Պայմանով, իհարկե, որ մեր պետության ղեկին այլ մարդիկ լինեն։ Բայց հայ հասարակությունն այսօր պառակտել են ծայրահեղության աստիճան։ Ինչ եք կարծում, մենք դեռ հնարավորություն ունե՞նք:

-Հայաստանին այսօր անհրաժեշտ է, որ իշխանության գան բնավ ոչ այն մարդիկ, ում մենք ենք ցանկանում, այլ նրանք, ովքեր ունակ են դուրս բերել երկիրն այս իրավիճակից: Իսկապես, եթե վերլուծենք բոլոր այն մանիպուլյացիոն տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են հետխորհրդային և արևելաեվրոպական բոլոր երկրներում, ի հայտ կգա մի շատ հետաքրքիր հանգամանք։ Այսպես կոչված՝ սոցհարցումների ընթացքում, որոնց արդյունքների վրա էլ հետո իբր հիմնվում են, հարցերի հիմնական բնույթը հանգում է նրան, թե «իսկ ո՞ւմ կցանկանայիք տեսնել ձեր պետության ղեկին»։ Երբեք չեն հարցնում՝ «ձեր կարծիքով, ո՞վ կարող է դուրս բերել երկիրն այս վիճակից»։ Որովհետև երբ հարցնում ես՝ ո՞վ է ունակ, մարդը սկսում է մտածել. իրոք որ, ո՞վ կարող է դա անել։ Իսկ երբ սկսում ես հարցնել, թե ում ես ցանկանում, ապա չես գտնի այնպիսի մեկին, ում ցանկանում են բոլորը։ Եվ սա մանիպուլյացիայի ամենաուժեղ մեթոդն է, երբ հարցը փոխադրում ես «ուզենալ-չուզենալու» դաշտ։

Իսկ հիմա եկեք կենտրոնանանք այն բանի վրա, թե ով կարող է այսօր դուրս բերել Հայաստանը այս վիճակից։ Ռուսաստանում թուրքական լոբբիի ուժեղացման պայմաններում, եթե երկրիդ ղեկավարը ուղիղ կապի մեջ չլինի ռուսական պետության առաջին դեմքի հետ (իսկ այն, որ բոլոր հարցերն այնտեղ լուծվում են հենց այդ մակարդակով, պարզապես աքսիոմա է), ապա նրանց պետական ապարատը կանի՝ ինչ կամենա։ Ինչն էլ, ի դեպ, արեց 2021 թվականին, երբ Հայաստանում ընտրություններից հետո այնտեղից տեղացին առաջին շնորհավորանքները։

Այնպես որ մենք այսօր պետք է լրջորեն մտորենք ոչ թե այն մասին, թե ում ենք ցանկանում տեսնել իշխանության ղեկին, այլ թե ով կարող է դուրս բերել Հայաստանը այս օրհասական վիճակից։ Այդ դեպքում մենք հնարավորություններ կունենանք:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОСТОРОЖНО, МАСЛО ИЗ ФРИТЮРНИЦ!
      2024-05-02 10:10

      Опасные отходы без законодательного регулирования Ежемесячный объем отработанного растительного масла в Армении достигает около 200 тонн. Это приблизительные оценки, потому что более или менее конкретных расчетов никто не ведет. Ведь у нас до сих пор нет законодательной базы, которая регулировала бы этот рынок, позволив заодно в цифровом выражении понять, что к чему.

    • КАК ПОТЕРЯЛИ ГРУЗИНСКИЙ ЭНЕРГОРЫНОК, ТАК СКОРО ПОТЕРЯЕМ И ИРАНСКИЙ
      2024-04-20 11:37

      Правительство Армении, судя по всему, решило полностью свести на нет все проекты в сфере энергетики, реализуемые совместно с иранской стороной. Ровно месяц назад стало известно о том, что в очередной раз сорвался конкурс на строительство высоковольтной линии электропередачи (ЛЭП) Армения-Грузия. На заседании комиссии Национального Собрания РА по региональной и евразийской интеграции, состоявшемся 11 марта 2024 года, заместитель министра территориального управления и инфраструктур Акоп Варданян заявил, что конкурс на строительство ЛЭП Армения-Грузия не состоялся по причине отсутствия заявок на строительство электрической подстанции возле населенного пункта Ддмашен. 

    • ИЛЛЮЗИЯ ЭКОНОМИЧЕСКОГО РОСТА
      2024-04-13 09:54

      Если взглянуть на цифры, то обрабатывающая промышленность Армении растет. И растет довольно-таки хорошо и уверенно. Армянский центр социально-экономических исследований ACSES на основе свежих статпоказателей подсчитал, что в январе-феврале 2024 года объем производства обрабатывающей промышленности вырос на 47% в сравнении с тем же показателем 2023 года. Проблема в том, что это всего лишь иллюзия роста, а не реальные достижения.  

    • ХОТЬ ОНЛАЙН, ХОТЬ ЧЕРЕЗ ГРАНИЦУ: АРМЯНСКИЕ НОРМЫ ГОРАЗДО ЖЕСТЧЕ
      2024-04-09 09:32

      Сразу после того, как было объявлено об изменении порога беспошлинного ввоза товаров в Армению путем онлайн торговли, который с 1-го апреля 2024 года снизился до 200 евро с ранее действующих 200 тыс. драмов, Комитет по госдоходам (КГД) выступил с новой инициативой. А именно - ужесточении нормы беспошлинного ввоза в страну товаров для личного пользования, но уже в пешем порядке.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ