Последние новости

Կ.ՃՇՄԱՐԻՏՅԱՆ. ՎԱՆԵ՛Ք, ՄԵՐԺԵ՛Ք, ՀԵՌԱՑՐԵՔ ԵՎ ՄԻ ԼՍԵՔ ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՄՈԶԵԼ, ԹԵ «...ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐՋԱՑԱՎ...»

Առավելևս՝ նրանց, ովքեր կիսաուրախ ասում են՝ «այսպես էլ պետք է լիներ…»։ Այսպիսի կոչով է հանդես եկել էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը իր ֆեյսբուքյան էջում ՝ պարզաբանելով, որ այդպիսի մարդիկ «կփորձեն մանիպուլացնել, իբր՝ իրենք պրագմատիկ են, իսկ դուք՝ ռոմանտիկ, և այլն»։

«Մի՛ հավատացեք, չկա նման բան։ Ոչինչ էլ չի վերջացել, և չի կարող վերջանալ, որովհետև պատմության անիվը պտտվում է, և բացառապես մեզնից է կախված՝ կընկնենք այդ անիվի տակ ու կվերանանք, թե կվերականգնվենք, և կրկին կդառնանք այդ անիվն առաջ շարժողներից մեկը՝ մեր չափով, մեր մտքով, մեր ունակությամբ: Ազգ համարվելու գլխավոր պայմանը նպատակի գոյությունն է։ Առանց նպատակի՝ ազգը պարզապես մեծամիտ ու որկրամոլ հանրույթ է, և ենթակա է վերացման»,- գրում է Կ.Ճշմարիտյանը:

Ուստի անհրաժեշտ է նպատակ դնել, և հասնել դրան, շարունակում է նա։ Հակառակ պարագայում՝ ազգի գոյությունը կդառնա աննպատակ, իսկ պետության առկայությունը՝ անիմաստ։

«Թերևս սա այն միակ դեպքն է, որ կարելի է, և պետք է օրինակ վերցնել հենց թշնամուց և իր դաշնակիցներից»,- մանրամասնում է նախկին նախարարը: Պարզաբանելով իր միտքը՝ նա մատնանշում է, որ 1994 թվականից ի վեր մեր թշնամիներից և նրանց դաշնակիցներից ոչ մեկը, երբեք և ոչ մի անգամ, ոչ մի տեղ, պետական, թե մասնավոր, հավաքական, թե անհատական մակարդակում չի ասել՝ «Վերջ, Ղարաբաղը կորցրեցինք…», կամ նման որևէ մի բան: Ընդհակառակը՝ անդադար կրկնել են. «Հայերը մեր տարածքի 20%-ը գրավել են, պետք է վերադարձնեն…»։

«Կրկնել ու հայտարարել են, կրկնել ու հայտարարել են` մոլորակի բոլոր անկյուններում, միջազգային բոլոր հարթակներից, բոլոր հնարավոր և անհնար հավաքներում ու միջոցառումներում։ Երբեք և ոչ մի անգամ չեն ասել՝ «Դե որ ոչ մի ադրբեջանցի այնտեղ չկա՝ ուրեմն վերջ, ամեն ինչ կորած է…»։ Երբեք չեն դադարել առաջ մղելու այդ գիծը, և անկախ նրանից, որ 25 տարի անընդմեջ դիվանագիտական ու ռազմական պայքարում ձախողել են՝ երբեք չեն հուսալքվել: Քավ լիցի, գովասանք չէ, փաստ է։ Ընդ որում՝ դա այն դեպքում, որ չեն ունեցել, չունեն, և չեն ունենալու Արցախի նկատմամբ բացառապես ոչ մի իրավունք՝ ոչ պատմական, ոչ քաղաքակրթական, ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ բարոյական, հոգևոր ու մշակութային։ Նպատակ են դրել, և այսօրվա դրությամբ՝ փաստացի հասել են…»,- նշում է Կ.Ճշմարիտյանը։

Էկոնոմիկայի նախկին նախարարը իմիջիայլոց խորհուրդ է տալիս տեղեկացնել որոշակի շրջանակներին, հենց այդ «գիտակ» մանիպուլյատորներին, որ այդ ողջ ընթացքում մեր թշնամիները բառի բուն իմաստով կեղեքել ու թալանել են իրենց ժողովրդին, ոչնչացրել ու համատարած ոտնահարել են մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, ճնշել ու բռնության ենթարկել ազգային փոքրամասնություններին։

«Իսկ նրանց, ովքեր կփորձեն համոզել, թե՝ «…բայց բանակ են զինել, և մեզնից ուժեղացել…», ի ցույց դրեք 2016թ. Ապրիլյանի նրանց խայտառակ պարտությունը, 2020 թվականի անկազմակերպ ու դավաճանված հայկական զինուժով հանդերձ՝ նոյեմբերի 10-ի դրությամբ հայկական զինուժի տիրապետության տակ գտնվող տարածքի քարտեզը, որը մինչ Արցախը հանձնելը 2 անգամ ավելին էր, քան մնացել էր Արցախում։ Նաև՝ հիշեցրեք այն բազմամիլիարդ դոլարներ արժեցող զենքը, որը չգիտես ինչու նվիրվեց թշնամուն։

Վերոգրյալում ոչ մի գրամ պաթոս չկա։ Պարզապես իրողություն է, որն անհրաժեշտ է իմանալ»,- ամփոփել Է Էկոնոմիկայի նախկին նախարարը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЛИТИКА НА ВОДЕ
    2025-05-02 09:42

    Экологическая тематика и ранее использовалась со стороны Баку как дипломатический рычаг в армяно-азербайджанском противостоянии, где даже природные ресурсы становились частью информационного фронта. Однако в последние годы, после 44-дневной Арцахской войны, риторика Азербайджана в этом направлении заметно усилилась.

  • КС СКАЗАЛ, ЧТО ДВА ПЛЮС ДВА – НЕ БОЛЬШЕ ДЕСЯТИ, НО НЕ РЕШИЛСЯ СКАЗАТЬ, ЧТО ЭТО ЧЕТЫРЕ
    2025-04-30 10:30

    Бороться с коррупцией – дело безусловно нужное. Тут, как говорится, и спорить не о чем. Но даже самые благие намерения могут дать опасный перекос, если в процессе забыть про главное - соблюдение закона и здравого смысла. Ведь когда в погоне за справедливостью начинают нарушать Основной закон, справедливость превращается в фикцию. Именно об этом – о тонкой грани между борьбой с коррупцией и правовым произволом - шла речь на пресс-конференции экс-министра юстиции, члена Республиканской партии Армении Давида АРУТЮНЯНА. Он подробно разобрал недавнее решение Конституционного суда по закону «О конфискации имущества незаконного происхождения» и указал на целый ряд юридических и моральных подводных камней.

  • ГЛОБАЛЬНЫЕ ФИНАНСОВЫЕ РЫНКИ СТАНОВЯТСЯ БЛИЖЕ
    2025-04-19 10:21

    Дни Казахстана в Армении, которые пройдут 18–19 апреля, могут выйти за рамки культурного обмена и стать платформой для обсуждения новых экономических инициатив в контексте сотрудничества на евразийском пространстве. Тем более, что в отношениях двух стран сегодня немало точек соприкосновения – особенно в сфере экономики.

  • ОТ ЗЛОВОНИЯ К РЕКУЛЬТИВИРОВАННЫМ ПАСТБИЩАМ
    2025-04-12 11:19

    Новая реальность хвостохранилища Арцваника Ярко-бирюзовый цвет воды, необычный ландшафт, привлекающий своей красотой и загадочностью, создают впечатление, будто это место - райский уголок. И если не знать, что здесь индустриальные отходы, то Арцваникское хвостохранилище в Сюникской области, особенно при ясной погоде и солнечном свете, можно смело принять за лазурный берег экзотических курортов. «Кстати, местные жители его часто так и называют – наши Мальдивы», - говорит один из сотрудников Зангезурского медно-молибденового комбината (ЗММК) в ходе нашего визита на хвостохранилище.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ