Последние новости

ՌԴ դիվանագետներն ու զինվորականները Գյումրիում հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը

Ռուս դիվանագետներն ու զինվորականներն այսօր Գյումրիում հարգել են 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Տեղեկությունը հայտնել են Երևանում Ռուսական տան («Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության) մամուլի ծառայությունից:

Արարողությունը տեղի է ունեցել «Անմեղ զոհեր, ողորմած սրտեր» հուշարձանի մոտ։ Ծաղիկներ են խոնարհել նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ռուսական 102-րդ ռազմաբազայի, Լենինականի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչները և Ռուսական տան աշխատակիցները։

Նշվում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» թիմը նաև այցելել է հուշահամալիր՝ ի հիշատակ ավիավթարի հետևանքով զոհված Իլ-76-ի անձնակազմի:

1989 թվականի հոկտեմբերի 20-ին Ուլյանովսկից չվերթը Լենինականի վերականգնման աշխատանքների համար նախատեսված շինանյութեր և սարքավորումներ էր հասցնում։ Բարձրաչափերի սխալի պատճառով ինքնաթիռը բախվել էր Մարալիկ քաղաքի մոտակա սարերին։

Հավելենք, որ առավոտյան 11:41 րոպեին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն էին ծաղիկներ դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ու 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: Արարողությանը հանրապետական իշխանությունների ներկայացուցիչներից ոչ ոք չի եղել։

Նշենք, որ երկրաշարժից 35 տարի անց Գյումրիում դեռ մոտ 2600 տնակ կա։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ