ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏ ԽՈՍԵՑԻՆ ԲԱՔՎՈՒՄ, ԲԱՅՑ ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Նիկոլի հերթական զառանցանքը՝ Ադրբեջանի հետ «սպառազինությունների նկատմամբ փոխադարձ վերահսկողության մեխանիզմի և չհարձակման մասին համաձայնագիր» ստորագրելու վերաբերյալ, արժանացավ Բաքվի միանգամայն սպասելի արձագանքին։ Այդ արձագանքի մեջ կար ամեն ինչ. և՛ սովորական երեսպաշտությունն ու ցինիզմը, և՛ սպառնալիքների, մանիպուլյացիաների, մեղադրանքների ու շանտաժի նոր չափաբաժին։ Վերջապես, այն բովանդակում էր տեղեկատվության նոր արտահոսք այն մասին, թե ինչի շուրջ են ակնհայտորեն արդեն պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԱՍՎՈՒՄ ԷՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ. «Չնայած նշված համաձայնագրի նախագծի քննարկման հենց սկզբից հայկական կողմին ուղղված ադրբեջանական կողմի կոչերին՝ վերջ դնելու Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ շարունակվող նկրտումներին՝ իր սահմանադրության մեջ, օրենսդիր մարմնի մի շարք որոշումներում, ինչպես նաև 44-օրյա Հայրենական պատերազմից հետո տարբեր միջազգային ատյաններ դիմելիս, միջազգային կազմակերպություններում տարածված պաշտոնական նամակագրություններում և նամակներում, Հայաստանն այս ուղղությամբ դեռ գործնական քայլեր չի ձեռնարկել»։
Այսպիսով, Այխան Հաջիզադեն պաշտոնապես հաստատեց ամեն գնով «խաղաղության պայմանագիր» տենչացող Հայաստանի իշխանություններին Ադրբեջանի կողմից ներկայացվող մի շարք պահանջներ: Նախ՝ Սահմանադրության փոփոխում (բարեփոխում)։ Երկրորդ, Արցախում կատարված հանցագործությունների առնչությամբ միջազգային դատական ատյաններ հղված հայցերի հետկանչ։ Երրորդ, Ազգային ժողովի մի շարք որոշումների չեղարկում: Չորրորդ, նույնիսկ այն նվազագույն աշխատանքի դադարեցում, որ ընդդեմ Ադրբեջանի իրականացվում է միջազգային հարթակներում ՀՀ առանձին ներկայացուցիչների, ինչպես նաև Սփյուռքի կողմից։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին փաշինյանական ԱԳՆ ղեկավարը հայտարարեց, թե «ասել, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, չափազանց մեծ չափազանցություն կլինի»։ Դե ինչ, Հաջիզադեն, ըստ էության, մերկացրեց վայ-նախարարի սուտը՝ հաստատելով Բաքվի պահանջները Սահմանադրության մասով։ Մյուս կողմից, Միրզոյանն, անշուշտ, իրավացի է այն առումով, որ իր թիմակից դավաճանների ոհմակը մի շարք պատճառներով Ադրբեջանից ոչ պակաս շահագրգռված է նոր Սահմանադրության ընդունմամբ։ Այդ թվում՝ Անկախության հռչակագրի համատեքստում։
Մինչդեռ Հաջիզադեի հայտարարություններին արձագանքելը հանձնարարվեց ԱԳՆ-ի այն զավեշտական կերպարին, որին անհնար է լուրջ ընդունել: Խոսքը խամաճիկ «փոխնախարարի» մասին է, որն իր ողջ կերպարանքով ակնհայտորեն ցույց է տալիս իշխող կուսակցության կադրային ներուժի և կադրային քաղաքականության ողջ ողորմելիությունն ու սնանկությունը։ Բայց քանի որ հենց այդ երիտասարդն է բարձրաձայնում իշխանությունների դիրքորոշումը, մեջբերենք նաև նրա արտահայտությունները Հանրային հեռուստաընկերության եթերում, ըստ «Լուրեր Հայաստանից» - News.am-ի։
Նախ՝ Վահան Կոստանյանն ու իր շեֆերը շարունակում են ձևացնել, թե ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ՝ ցանկանում են արդյոք Բաքվում խաղաղություն, թե ոչ։ Կարծես թե ամեն ինչ միանգամայն պարզ է, և ոչ ոք ոչինչ չի թաքցնում։ Բայց ոչ, Կոստանյանը խորիմաստ բարբառում է, իբր՝ Բաքվից հնչող հայտարարությունները բնավ միանշանակ չեն, և «ի վերջո, Ադրբեջանը պետք է պատասխանի՝ շահագրգռված է արդյոք խաղաղության հաստատմամբ, թե ոչ»։
Այնուհետ «փոխնախարարը» խոսեց գերիների մասին և հնչեցրեց ամենևին ոչ այն թիվը, որ նշում են հայ իրավապաշտպանները, այլ այն, որը պաշտոնապես պնդում է Ադրբեջանը. 23: Ընդ որում արվում է դա ոչ առաջին անգամ, թեև տվյալ թեմայի մեջ մասնագիտացած իրավաբանները հավաստիացնում են, որ գերության մեջ գտնվող հայերի թիվը բազմապատիկ ավելին է, ինչն ունի բազմաթիվ ապացույցներ։
Խոսելով «հումանիտար հարցերի» մասին՝ Կոստանյանն ընդգծեց, թե «Ադրբեջանի ղեկավարության գործողությունները խիստ գնահատականի են արժանանում մեր կողմից», ցավոք, չներկայացնելով Բաքվի նկատմամբ նման խստության ոչ մի օրինակ: Այնուհետ համարձակ հայտարարեց, որ «մնացած բոլոր հումանիտար խնդիրները ադրբեջանական կողմից պետք է լուծվեն»։
Սահմանադրության փոփոխման (բարեփոխման), միջազգային ատյաններից հայցերի հետկանչի և Հաջիզադեի հնչեցրած այլ պահանջների մասին բացարձակապես ոչինչ չասվեց։ Մինչդեռ խոսքը այն հարցերի մասին է, որոնց լրջությունն ու կարևորությունը հայկական պետության շահերի համար դժվար է գերագնահատել։ Եվ եթե պաշտոնական Երևանը՝ ի դեմս Փաշինյանի և Միրզոյանի, նախընտրում է լռության մատնել դրանք, ապա բխող եզրահանգումները բավական միանշանակ են. ՀՀ իշխանությունները ոչ միայն տեղյակ են այդ պահանջներից և ոչ միայն պարզապես քննարկել են դրանք բանակցությունների ընթացքում. և՛ գաղտնի, և՛ բացահայտ։ Գլխավորն այն է, որ ինչպեսև Սահմանադրության հարցում՝ նրանք արդեն համաձայնել են կատարել դրանք։
Սակայն նույնքան միանշանակ է, որ Ադրբեջանը, չնայած իր պաշտոնական ներկայացուցիչների ամբարտավանությանը և ցուցադրական խրոխտանքին, խիստ մտահոգ է միջազգային տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ դատական ատյաններում ծավալված գործընթացներով։ Բաքվի դեմ, հիշեցնեմ, արդեն մի շարք բանաձևեր են ընդունվել, այդ թվում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի կողմից, այդ ատյաններ են ուղարկվել նաև այլ հայցեր՝ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի գործած սարսափելի ոճիրների մասին։
Ակնհայտ է, որ Փաշինյանը հարկադրված է համաձայնել այդ աշխատանքին՝ գործերի քննության տևականության ակնկալիքով. գործընթացը, ինչպես հայտնի է, տևում է տարիներ և նույնիսկ տասնամյակներ: Այդուհանդերձ տվյալ հարցը շատ ցավոտ է ընկալվում Բաքվում, այդ իսկ պատճառով Փաշինյանից պահանջում են հետ կանչել բոլոր հայցերն ու դադարեցնել այդ ուղղությամբ ցանկացած աշխատանք։ Բացի այդ, Ադրբեջանում գիտակցում են, որ իրենց ոչ մի կերպ չի հաջողվի թաքցնել Արցախի պատմամշակութային ժառանգության դեմ շարունակվող վանդալիզմը, ինչը նույնպես վաղ թե ուշ կարող է ներկայացվել միջազգային դատարանների քննությանը:
Դատելով ամենից, Ադրբեջանում նաեվ շատ լավ հասկանում և արդեն համոզվում են, որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այդ թվում՝ Սփյուռքում, ամենևին չի կիսում ՀՀ իշխանությունների կարծիքը և փակված չի համարում Արցախի հարցը: Ավելին, տարբեր երկրների խորհրդարաններում, միջազգային կազմակերպություններում և հանրային ազդեցիկ հարթակներում, ինչպեսև համաշխարհային մամուլում պարբերաբար արծարծվում են Արցախի Հանրապետության գերեվարված և ապօրինի պահվող ղեկավարների ազատ արձակման, Բաքվի դեմ պատժամիջոցների կիրառման, Արցախի ժողովրդի իրավունքների և հանրապետության կարգավիճակի, ինչպես նաև բուն Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման ու անվտանգության թեմաները:
Այսինքն՝ այն ամենը, ինչ պարտավոր են, բայց չեն անում ՀՀ իշխանությունները։
Փաշինյանն, իհարկե, կարող է փոփոխել Սահմանադրությունը կամ ընդունել նորը՝ այնպիսին, ինչպիսին իրենից պահանջում են Բաքուն ու Անկարան, և ինչպիսին անհրաժեշտ է իրեն. այդ գործընթացը նա արդեն սկսել է։ Փաշինյանը կարող է նաև կարգադրել դադարեցնել աշխատանքը միջազգային ատյաններում և սառեցնել կամ հետ կանչել դատական հայցերն ընդդեմ Ադրբեջանի: ՀՀ ԱԺ-ում նստած հնազանդ մեծամասնությունը պատրաստակամորեն փոփոխություններ կմտցնի այն օրենքներում և օրենսդրական ակտերում, որոնք Բաքվի սրտով չեն։ Վերջապես, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հռետորաբանությունից կարող է վերջնականապես չքանալ առանց այն էլ հազվադեպ ու վեհերոտ քննադատությունը Ադրբեջանի հասցեին։
Բայց կա մի բան, որում ՀՀ իշխանություններն անզոր են, նույնիսկ եթե Նիկոլն արդեն դա էլ է խոստացել Ալիևին. նրանք չեն կարող ստիպել Հայաստանի և ողջ աշխարհի հայերին դադարել խոսել Արցախի մասին, չմտածել, չերազել և չնախապատրաստել նրա վերազատագրումը։ Չեն կարող ստիպել մեզ մոռանալ Ցեղասպանության մասին՝ հանելով դրա հիշատակումը պաշտոնական փաստաթղթերի տեքստերից, և Արարատ լեռը՝ բացառելով այն Զինանշանից։ Քանզի ոչ մի նիկոլ չի կարող փոխել մի ամբողջ ժողովրդի պատմությունն ու հոգեկերտվածքը, նույնիսկ եթե նրան հաջողվել է ժամանակավորապես մթագնել այդ ժողովրդի մի որոշակի, թեկուզ անգամ էական հատվածի գիտակցությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-01-10 09:50
Тот поток антиармянских заявлений, который в унисон озвучили в начале недели Алиев, а вслед за ним Пашинян и Мирзоян, крайне сложно, да и незачем комментировать. Все уже настолько очевидно, что давно требует простой констатации факта и поиска путей выхода из ситуации: Арменией правит режим, обслуживающий вражеские интересы. Пашинян, Мирзоян и иже с ними этого уже и не скрывают – достаточно вспомнить, с каким цинизмом и нескрываемой неприязнью бывший (?) турецкий агент Арабат высказался о перспективах возвращения арцахцев на родину.
-
2025-01-07 09:47
4 января был задержан, а на следующий день арестован бывший замначальника Генштаба ВС РА, генерал-майор, Национальный герой Армении Тиран Хачатрян. Один из очень немногих – единичных - высокопоставленных военных в стране, которые не побоялись высказать свое мнение о пашиняновской власти и критиковать лично «главнокомандующего». В том числе – из 40 подписантов знаменитого заявления Генштаба ВС РА от 25 февраля 2021 года с требованием отставки Никола. Из этого списка вместе с Хачатряном можно выделить разве что только генерала Григория Хачатурова.
-
2024-12-25 09:20
"Мы вновь стоим на пороге нового года и вновь хотим думать, что несмотря ни на что 2024-й может поставить точку в затянувшемся кошмаре" - писал "ГА" ровно год назад. Сегодня, накануне наступления 2025-го, как ни горько, нужно признать: уходящий год не поставил точку в армянском кошмаре, ситуация лишь усугубилась, иллюзий стало еще меньше, как и оснований для надежд на то, что удастся хотя бы остановить падение в пропасть.
-
2024-12-20 09:36
Прошло чуть больше месяца после окончания СОР29, и маски оказались сорваны окончательно. Вслед за откровенным и беспрецедентным по наглости интервью Алиева российским СМИ выступил его подельник в Ереване, и стало ясно, что Пашинян согласен практически на все требования Баку, не выдвигая при этом ни единого своего условия. В том числе – даже не заикаясь о том, что однозначно и категорично является требованиями не денонсированного ни одной из сторон-подписантов соглашения от 9 ноября 2020г. и международного права. А именно: освобождения незаконно содержащихся в Баку армян и деоккупации суверенной территории Армении.