Последние новости

ՊԱՐՈՆ ՍԱՍՈՒՆՅԱՆ, ՀԵՆՑ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՆԻԿՈԼՆ ՈՒՂԱՐԿԵՑ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԴԵՍՊԱՆ

Փետրվարի 3-ին 168.am կայքում հարցազրույց տպագրվեց ԱՄՆ-ի հայ համայնքի ամենահայտնի և հարգված գործիչներից մեկի՝ The California Courier թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հետ: Թեման՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի գործունեությունը, իսկ ավելի ճիշտ, Սասունյանի խոսքերով՝ բացարձակ անգործությունը: Մեզ համար ոչ մի նոր բան այս փաստի արձանագրման մեջ, իհարկե, չկա, բայց ուշադրություն է գրավում վերնագիրը. «Իսկ Փաշինյանը տեղյա՞կ է, որ Մակունցը մսխում է բյուջեի փողերը»։

Գնահատելով ԱՄՆ-ի պես կարեվոր երկրում հանկարծ դեսպան դարձած փաշինյանական ուսուցչուհու աշխատանքը որպես անբավարար, Սասունյանը նրա ստացած աշխատավարձը համարում է «պարզապես Հայաստանի պետբյուջեի մսխում»։

«Լիլիթ Մակունցը կապ չունի ամերիկահայ համայնքի հետ։ Նա ոչ միայն այս համայնքով չի զբաղվում, այլ նաև չի զբաղվում իր բուն աշխատանքով, այն է՝ քաղաքական աշխատանք ԱՄՆ Կոնգրեսի հետ։ Կոնգրեսականները զարմացած են, ասում են՝ երբեք չենք տեսնում Հայաստանի դեսպանին, մինչդեռ Ադրբեջանի դեսպանն ամեն օր ԱՄՆ Կոնգրեսում է, թակում է դռներ, մասնակցում հանդիպումների, աշխատում է, անում է մի բան, որը որպես հաղթող կողմ՝ Ադրբեջանին գուցե պետք էլ չէր, նրանք այդ աշխատանքի կարիքը չունեն, ստացվում է՝ Հայաստանը, որը դրա կարիքն ունի, ոչինչ չի անում», - պատմում է The California Courier-ի խմբագիրը։

Եվ ընդգծում. Մակունցն ԱՄՆ է ուղարկվել մեկ նպատակով՝ վայելելու։

Հայաստանը, նշում է Սասունյանը, պետք է այդ երկիր ուղարկեր իր ամենակայացած և փորձառու դիվանագետին, որը պատրաստ կլիներ գիշեր-ցերեկ աշխատել, իսկ Մակունցն այն աստիճան վատ է կատարում իր պարտականությունները, որ նրա աշխատանքի արդյունքները ոչ մի ոլորտում տեսանելի չեն:

Ըստ էության, կարևորագույն դիվանագիտական պաշտոնում այդ տիկնոջ անգործության մեջ համոզվելու համար բավական է հայացք նետել դեսպանության ֆեյսբուքյան էջին։ Այս տարվա ընդամենը չորս գրառումներից (մինչև փետրվարի 3-ը) միայն 2-ն են ուղղակիորեն վերաբերում դեսպանի աշխատանքին, մնացածը ամերիկացի պաշտոնյաների հետ Արարատ Միրզոյանի և Արմեն Գրիգորյանի հանդիպումների մասին հաղորդագրությունների վերահրապարակումն է։ Նույն վիճակն էր նաև դեկտեմբերին. 7 գրառումներից կրկին միայն 2-ն են անմիջականորեն կապված Մակունցի հետ, մնացածը տարբեր բնույթի հաղորդագրություններ են կամ հղումներ վերոնշյալ անձանց և ՀՀ ԱԳՆ-ի էջերին:

Նախկին ուսուցչուհու հունվարյան գործունեությունը հանգել է երկու «իրադարձությունների»։ Առաջինը ներկայությունն էր ԱՄՆ նախագահի մասնակցությամբ «National Prayer Breakfast» («Ազգային աղոթքի նախաճաշ») ամենամյա միջոցառմանը, որին հրավիրված էին 2000 հյուրեր 127 երկրներից: Երկրորդը՝ հանդիպումը Ջորջ Մեյսոնի համալսարանում «Ռուսաստանը և Մերձավոր Արևելքը» թեմայով սեմինարի ունկնդիրների հետ:

Մակունցի համար քիչ ավելի «հագեցած» էր դեկտեմբերը. ամբողջ երկու հանդիպում կոնգրեսականների հետ։

ԹԵ ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԵԼ ԴԵՍՊԱՆԸ ՄՆԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ՝ ՀԱՅՏՆԻ ՉԷ։ Ըստ երևույթին, իսկապես «վայելել» է։ Ի՞նչ է արել սույն տիկինը հայ ժողովրդի համար ծանրագույն օրերին՝ սկսած սեպտեմբերի 19-ից մինչև ամսվա վերջ։ Ավելի լավ է չհարցնել. դատելով ֆեյսբուքյան գրառումներից՝ այդ ողջ ընթացքում նա միայն մեկ հանդիպում է ունեցել ինչ-որ սենատորի հետ, իսկ դեսպանատան էջում մնացած բոլոր գրառումները հղումներ են ԱԳՆ-ի և կառավարության մամուլի ծառայության հայտարարություններին։

Եվ ինչքա՞ն է ստանում Մակունցն իր փաստացի անգործության համար։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքի՝ 2022 թվականին նրա տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 23 մլն դրամ, գրում է 168.am-ը։ Եվ հիշեցնում. մինչև 2018 թվական նա վաստակել է տարեկան ոչ ավելի, քան 1,5 միլիոն, իսկ ամսական ՝ մոտ 125 հազար դրամ…

Այնպես որ վիճել Հարութ Սասունյանի հետ «դիվանագետի» գործունեության գնահատման հարցում, այդ թվում՝ ֆինանսների տեսանկյունից, դժվար է ոչ միայն այն պատճառով, որ նրան ներսից ավելի տեսանելի է։ Բայց այ վերնագրի բովանդակած հարցը՝ «Իսկ Փաշինյանը տեղյա՞կ է, որ Մակունցը մսխում է բյուջեի փողերը», պարոն Սասունյանի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, առնվազն տարօրինակ է հնչում։ Քանզի ՔՊ-ի իշխանավարման գրեթե 6 տարիներից հետո ժամանակն է արդեն հասկանալ, որ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է Հայաստանում և նրա շուրջ, այլև իր ոհմակի հետ իշխանության է բերվել արտաքին խաղացողների կողմից հենց այդ՝ հակահայկական նպատակներով։

Ուստի այն ամենը, ինչ նրանք անում են, լիովին գիտակցված, կանխամտածված և նախապես ծրագրված գործողություններ են, որոնք ուղղված են կոնկրետ արդյունքի: Եվ այդ արդյունքն ակներև է առնվազն վերջին 3 տարիներին։

Առանց այս ճշմարտության ճանաչման և ընդունման, դժվար է հասկանալ կատարվող ամենը. իրողությունների ցանկացած այլ ընկալում հիմնված կլինի կեղծ մտահանգումների և պատրանքների վրա: Վաղուց անցել է «թողեք աշխատեն» կարգի բարեհոգի կոչերի ժամանակը, վաղուց անցել է անփորձությամբ, անձեռնհասությամբ, պրոֆեսիոնալիզմի ու գիտելիքների բացակայությամբ, պատահական սխալներով ու մարդկային թուլություններով պետության և ազգի համար աղետալի ձախողումներն արդարացնելու ժամանակը։

Ամեն ինչ մտածված, համաձայնեցված ու ծրագրված է եղել տարիների հանգամանալի աշխատանքով՝ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, այսօր իշխող թիմը մանրակրկիտ «քասթինգի» արդյունք է և ընդամենը հնազանդ, բայցև սեփական արարքների վերաբերյալ իրեն լիովին հաշիվ տվող կամակատար։ Ինչից նրանց մեղքը ոչ միայն չի նվազում, այլև հակառակը՝ դառնում է է՛լ ավելի ակնբախ ու մասշտաբային։

Չգիտակցել դա, զբաղվել ինքնախաբեությամբ ու շարունակել միամիտ հարցեր տալ, թե «իսկ Նիկոլը գիտի՞, թե ինչով են զբաղված իր ենթակաները»՝ անթույլատրելի ճոխություն է մտածող և ողջամիտ մարդկանց համար ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Այնպես որ, պարոն Սասունյան, Փաշինյանն ամեն ինչ գիտի։ Ընդ որում, ոչ միայն գիտի, այլև հենց դրա համար է ԱՄՆ ուղարկել իր ուսուցչուհուն։

Նախ, դա իսկապես պարգևատրում էր «հեղափոխության» գործում ունեցած ավանդի համար, ինչը հաստատ ի սկզբանե խոստացվել է Մակունցին։ Երկրորդ, Նիկոլին բացարձակապես չի հետաքրքրում Հայաստան պետության շահերի ուղղությամբ դեսպանի աշխատանքը որևէ երկրում. կարևորը, որ նրանց գործողությունները լիովին համապատասխանեն իր՝ թուրքական դրածոյի արտաքին քաղաքական ուղեգծին։ Եվ Լիլիթ Մակունցը, բնականաբար, Փաշինյանին ու նրա տերերին անձամբ ծառայելու խնդիրը կատարում է ոչ պակաս ջանադրաբար, քան ցանկացած այլ նիկոլական «դիվանագետ»։

Երրորդ, այս համատեքստում Մակունցի առջև ոչ ոք խնդիր չի դրել «աշխատել հայ համայնքի հետ», և դա վերաբերում է առաջին հերթին ՀՅԴ-ի հետ կապված հայկական ավանդական կառույցներին: Ընդհակառակը, միանգամայն բնական է, որ նա կտրուկ խզեց դեսպանության և Սփյուռքի միջև հաստատված կապերը, քանի որ իր առջև դրված էր բոլորովին հակառակ բնույթի խնդիր, թելադրված Անկարայի և Բաքվի կողմից. առավելագույնս թուլացնել այդ կապն ու փոխգործակցությունը և դրանով իսկ նվազեցնել հայ համայնքի հայանպաստ գործունեության արդյունավետությունը:

Թե ուրիշ ինչ է կատարում Մակունցը Փաշինյանի անձնական հրահանգով՝ կարելի է լոկ կռահել, բայց վերոնշյալ առաջադրանքները նա, դատելով Հարութ Սասունյանի գնահատականից, լիովին հաղթահարել է։ Իսկ «բյուջեի փողերի մսխումը» տվյալ դեպքում ամենից քիչ է հուզում Փաշինյանին։ Ասված է, չէ՞, ուղարկել են վայելելու։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ПОЧЕМУ ПРЕКРАЩЕН РОЗЫСК ГОЛОВОРЕЗА, или ЧЕМ ПАШИНЯН ОТЛИЧАЕТСЯ ОТ ОРБАНА?
    2025-05-19 09:27

    «Предпринимаются шаги по нормализации отношений между Азербайджаном и Арменией», - заявил вчера помощник Алиева Хикмет Гаджиев. О каких таких «шагах» идет речь, он не уточнил, но заверил, что, дескать, «в регионе создались очень благоприятные условия для мира». Подобные самодовольные заявления из Баку, как правило, свидетельствуют об одном: Пашинян уже выполнил или обещал выполнить новые требования Азербайджана, о которых армянской общественности ничего не сообщается.

  • «С АРМЯНСКОЙ КРОВЬЮ НА РУКАХ»: ПОЧЕМУ НИКОЛ С МАКУНЦ ВЫБРАЛИ ИМЕННО MERCURY?
    2025-05-15 09:18

    На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.

  • ПОЗОР БЕРКЛИ: ОДИН ИЗ КРУПНЕЙШИХ УНИВЕРСИТЕТОВ США ПОДДАЕТСЯ ШАНТАЖУ БАКИНСКИХ ХУЛИГАНОВ
    2025-05-12 09:50

    Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал  29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.

  • «ВСЕГО ОДИН ЗВОНОК – ВСЕ, ЧЕГО ОН ХОЧЕТ»: ГОЛОДОВКА, О КОТОРОЙ НИКТО НЕ ЗНАЛ
    2025-05-10 09:29

    «Викен Эулджекчян, армянский пленный, содержащийся в Азербайджане с 2020 года, решился на молчаливый, но крайне болезненный протест - голодовку, которая длится уже более 15 дней. Его требование до боли простое: телефонный звонок жене Линде. Всего один звонок, простая человеческая связь – это все, чего он хочет», – говорится в письме филиала «Общества помощи армянским сиротам» (SOAR) в Буэнос-Айресе, адресованном Международному комитету Красного Креста.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ