Последние новости

ԻՆՉՊԵՍ ՍԻՆԱՆՅԱՆԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ ԴՐԵՑ ՆԻԿՈԼԻՆ

Նիկոլ Փաշինյանի փարիզյան այցի ընթացքում, բացի ԶԼՄ-ներում լայնորեն լուսաբանված իրադարձություններից, տեղի ունեցավ նաև մի բան, որը հաստատ արժանի է ավելի մեծ ուշադրության: Այն է՝ ՀՅԴ կայքը տեղեկացրեց նախագահ Մակրոնի կազմակերպած հանդիպման մասին՝ Փաշինյանի և հայ համայնքի ղեկավարների միջև: Ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (ССAF) համանախագահ Մուրադ Փափազյանի հետ, որին, ինչպես հայտնի է, 2022 թվականի ամռանը թույլ չտվեցին մտնել Հայաստան։

Հակիրճ հիշենք այդ տհաճ, բայց նիկոլական ռեժիմի համար ծայրաստիճան ցուցանշական պատմության հանգամանքները։ 2022թ. ամռանից մինչև 2023թ. սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում եվրոպական երկրներից միանգամից մի քանի հայտնի սփյուռքահայեր՝ ՀՅԴ անդամներ, Հայաստանում հայտարարվեցին պերսոնա նոն գրատա։ Նրանց բռնեցին և պատմական Հայրենիքից արտաքսեցին հենց օդանավակայանից։ Պաշտոնական պատճառը մասնակցությունն էր Փաշինյանի դեմ բողոքի ակցիաներին, բայց, ինչպես իրենք էին նշում, ՀՀ իշխանություններին դուր չի գալիս իրենց գործունեությունն ի պաշտպանություն Արցախի, ինչպես նաև լոբբիստական գործունեությունը Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով։

Այդ շարքում առաջինը հենց Մուրադ Փափազյանն էր՝ Ֆրանսիայի հայ համայնքի բազմամյա առաջնորդներից մեկը։ Նա դիմեց դատարան, և մեկ ամիս առաջ ՝ հունվարի 22-ին, Երևանի վարչական դատարանը բավարարեց հայցը՝ պարտավորեցնելով ԱԱԾ-ին բացառել նրան, ինչպես նաև Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանին, այն անձանց ցանկից, ում ներկայությունը Հայաստանում ցանկալի չէ։ Եվս 2 շաբաթ անց նման որոշում կայացվեց նաև Մասիսի դստեր՝ Սյունե Աբրահամյանի նկատմամբ։ Սակայն ԶԼՄ-ները գրում էին այդ որոշումները բողոքարկելու իշխանությունների մտադրության մասին։

Մինչդեռ փարիզյան հանդիպման մասին հաղորդագրության մեջ կա շատ հետաքրքիր ու պերճախոս մանրամասների մի ամբողջ «փունջ», որոնք լիովին ցույց են տալիս Փաշինյանի ստեղծած պետաիրավական համակարգի արատավորությունն ու փտածությունը։ Դատեք ինքներդ:

Զրույցը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում կազմակերպված հանդիսավոր ընթրիքի վերջում, և դրան, բացի երկու գլխավոր դերակատարներից, մասնակցել են անձամբ Մակրոնը և CCAF-ի երկրորդ համանախագահ Արա Թորանյանը: «Բացելով զրույցը՝ նախագահը հայտարարել է վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի շփումների անհրաժեշտության մասին, նույնիսկ նրանց հնարավոր տարաձայնությունների դեպքում»,- ասվում է տեղեկատվության մեջ:

Հիմա «թարգմանենք». Մակրոնը Նիկոլին հասկացրել է, որ քաղաքական տարաձայնությունները միանգամայն նորմալ երևույթ են, և դրանք ոչ մի կերպ չեն կարող պատճառ հանդիսանալ համայնքի ճանաչված ղեկավարների նկատմամբ նման վերաբերմունքի համար:

Այնուհետ՝ է՛լ ավելի կարևորը. «Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի աշխատանքն ի նպաստ Հայաստանի և Ֆրանսիայի հայ համայնքի շահերի»: Սա նշանակում է հետևյալը. Ֆրանսիայի նախագահը բաց տեքստով հայտարարում է, որ Փափազյանն ու Թորանյանը իր համար շարունակում են մնալ հայ համայնքի գլխավոր կոնտակտային անձինք և գլխավոր ներկայացուցիչներ, և ինքը մտադիր չէ փոխարինել նրանց Փաշինյանին հաճո մարդկանցով։

Երրորդը. «Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որ կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ Նյարդայնացած Նիկոլ Փաշինյանը քննադատել է Մուրադ Փափազյանին՝ Ֆրանսիայի նախագահի առջև այս թեման քննարկելու համար»։ Այստեղ նույնիսկ «թարգմանություն» չի պահանջվում. Նիկոլը հասկացավ, թե «ժողովրդավարի»-ի համար ինչ անհրապույր լույսի ներքո է ներկայացել Մակրոնին և փաստացի մեղադրեց Փափազյանին «աղբը հայկական խրճիթից հանելու» մեջ, ընդ որում՝ աղբ, որը խայտառակու է հենց իրեն։

Վերջապես, չորրորդը. «Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու»: Դրանով Նիկոլը խոստովանեց, որ նախ՝ այդ գործի հետևում կանգնած է անձամբ ինքը, երկրորդ՝ Փափազյանի և նրա գործընկերների մուտքն արգելելու համար որևէ իրավական հիմք չկա։ Մակրոնը հասավ իր ուզածին՝ միտումնավոր կերպով ծայրահեղ անհարմար դրության մեջ դնելով «ժողովրդավար» Փաշինյանին և ստիպելով նրան հրաժարվել իր անմաքուր մտադրություններից։

Թեպետ, գուցե Ֆրանսիայի նախագահին լոկ թվում է, թե լուծեց իր վաղեմի ընկերների խնդիրը։ Հաշվի առնելով ստախոսության և խաբեբայության նկատմամբ Փաշինյանի անզուսպ հակվածությունը, ինչպես նաև այդ կերպարի պաթոլոգիկ բարոյազրկությունը, ոչ մի երաշխիք չկա, թե նա կկատարի իր խոստումը: Կամ էլ կանի ամեն ինչ, որպեսզի մնացած երեք դաշնակցականների նկատմամբ, որոնց պարագայում արգելանքը դեռ ուժի մեջ է, դատարանը իշխանություններին անհաճո որոշումներ չկայացնի։

Ամեն դեպքում տվյալ փուլում կարելի է փաստել, որ Փաշինյանի քաղաքականությունը, որն ուղղված է Ֆրանսիայի հայ համայնքը պառակտելուն և նրա ավանդական առաջնորդներին՝ ի դեմս ՀՅԴ-ի, անձամբ իրեն նվիրված մարդկանցով փոխարինելուն, տապալվեց։ Այդ քաղաքականության կրող է, ինչպես հայտնի է, մեկ այլ արկածախնդիր՝ Զարեհ Սինանյանը, որը հսկայական ջանքեր ու է՛լ ավելի մեծ բյուջետային գումարներ է ծախսել հակահայկական սույն խորշելի խնդրի իրականացման համար։ Սփյուռքի հարցերով հանձնակատարը, որի գլխավոր խնդիրն այս տարիների ընթացքում եղել է Սփյուռքն առավելագույնս թուլացնելը, այնտեղ նոր կառույցների ձևավորումը՝ Երևանին դրանց լիակատար ենթակայությամբ և իշխանությունների վարած թուրքամետ քաղաքականությանը կողմնակցությամբ։

Այդ սուբյեկտը, հիշեցնենք, բազմիցս հայտնվել է սկանդալային միջադեպերի կենտրոնում, երբ նրան, ինչպես իր շեֆին, խարանել են դավաճան ու բառացիորեն վռնդել դահլիճից։ Սինանյանի նկատմամբ, սակայն, միանգամայն կիրառելի է «թքես երեսին, կասի՝ Աստծո ցողն ու շաղն է» արտահայտությունը, քանզի ապշեցուցիչ համառությամբ (հաստատ թելադրված նրա ստացած շատ բարձր աշխատավարձով) շարունակում է շրջել աշխարհով մեկ՝ փորձելով Սփյուռքում հավաքագրել իր նման ստահակների և նրանցով սարքել Փաշինյանին հավատարիմ համայնքային կազմակերպություններ։

Այլ կերպ ասած՝ Նիկոլը ձգտում էր Սփյուռքում նույնպես ստանալ լուռ ու անտարբեր կրիտիկական զանգված, որն առնվազն չի խանգարի իրեն, իսկ առավելագույնը՝ ամեն կերպ կաջակցի։ Ինչպես տեսնում ենք, ամենամեծ և կազմակերպված եվրոպական համայնքում դա չստացվեց, ինչպեսև ԵՄ մյուս երկրներում, ինչպեսև ԱՄՆ-ում։ Հայերի աճող ակտիվությունը, նրանց գործունեությունը հանուն Արցախի և Հայաստանի, ակցիաներն ընդդեմ Ադրբեջան հանցավոր պետության և նրա արյունալի առաջնորդի և ակտիվացող հայանպաստ լոբբինգը դրա լավագույն վկայությունն են։

Այնպես որ Սինանյանը Փարիզում շատ մեծ հարվածի տակ դրեց Փաշինյանին, որը և՛ Մակրոնի առջև խայտառակվեց, և՛ հանդես եկավ որպես բռնապետ, և՛ ստիպված եղավ խոստում տալ։ Ի դեպ, այս օրերին հանձնակատարը հերթական «առաքելությամբ» կրկին շրջում է ֆրանսիական քաղաքներում։ Գուցե նոր հարվածնե՞ր է պատրաստում շեֆի համար։ Ոչ մի այլ բանի նա պիտանի էլ չէ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «С АРМЯНСКОЙ КРОВЬЮ НА РУКАХ»: ПОЧЕМУ НИКОЛ С МАКУНЦ ВЫБРАЛИ ИМЕННО MERCURY?
    2025-05-15 09:18

    На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.

  • ПОЗОР БЕРКЛИ: ОДИН ИЗ КРУПНЕЙШИХ УНИВЕРСИТЕТОВ США ПОДДАЕТСЯ ШАНТАЖУ БАКИНСКИХ ХУЛИГАНОВ
    2025-05-12 09:50

    Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал  29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.

  • «ВСЕГО ОДИН ЗВОНОК – ВСЕ, ЧЕГО ОН ХОЧЕТ»: ГОЛОДОВКА, О КОТОРОЙ НИКТО НЕ ЗНАЛ
    2025-05-10 09:29

    «Викен Эулджекчян, армянский пленный, содержащийся в Азербайджане с 2020 года, решился на молчаливый, но крайне болезненный протест - голодовку, которая длится уже более 15 дней. Его требование до боли простое: телефонный звонок жене Линде. Всего один звонок, простая человеческая связь – это все, чего он хочет», – говорится в письме филиала «Общества помощи армянским сиротам» (SOAR) в Буэнос-Айресе, адресованном Международному комитету Красного Креста.

  • ШУШИ – ГОРОД, КОТОРЫЙ ВСЕГДА С НАМИ: ВОЗВРАЩЕНИЮ – БЫТЬ!
    2025-05-09 09:16

    Пятый раз настает 8-9 мая без Шуши, второй – без Арцаха. И с каждым годом заметно меняются настроения и тональность сакрального дня. Если 4 года назад, спустя всего несколько месяцев после катастрофического «9.11.2020», люди были в скорби, шоке и растерянности, не зная – отмечать или нет былой тройной праздник (знаменитый армянский Եռատոն), то сегодня в общественной атмосфере чувствуется совсем другое. Лозунг «Возвращению – быть!», потрясший многих 24 апреля на Факельном шествии, постепенно воспринимается как императив, которому нет альтернативы.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ