Последние новости

«Կոնդեցիները քեզ աթոռից թռցնելու են». ակցիայի մասնակիցը՝ Ավինյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել Երևանի քաղաքապետարանի դիմաց: Նրանք դժգոհ են Երևանի ավագանու որոշումից և համաձայն չեն քաղաքային բյուջե վճարել իրենց սեփականության (քառակուսի մետրով հաշվարկված) կադաստրային արժեքի երկու տոկոսը։

 


Բանն այն է, որ Կոնդում բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող տներից բացի զբաղեցրել են նաև հարակից տարածքներ՝ օգտագործելով որպես հողամաս, կառուցելով կից շինություններ և այլն։

«Ավինյանը մեզ չի ընդունում, իրենց նամակների վարչության պետին է ուղարկել, և հայտարարում է, որ իրենց որոշումն անփոփոխ է: Մենք հիմա մեր ուժով ցույց կտանք, որ ամեն ինչ էլ փոփոխվող է: Մենք հիմա կբարձրանանք Կոնդ, կորոշենք՝ ինչ ենք անում և կսկսենք մեր պայքարը:

Ինձ ոստիկաններն ասացին, որ ձեզ ընդունելու են, մենք գնացինք, տեսանք, որ իրենց նամակների վարչության պետն է ու ասում է՝ մեզ ասեք, ինչն է խնդիրը: Ձե՞ռ եք առնում, մենք Ավինյանի խորհրդականին ամբողջը բացատրել ենք, ասել ենք, ու քանի որ իրենք հիմա չեն ուզում մեզ ընդունել: Ու քանի որ իրենք սենց են անում, մենք անցնում ենք պայքարի մյուս փուլին:

Ընտրարշավի ժամանակ պարոն Ավինյանը մեզ ասել է, որ ամեն ինչ անվճար է լինելու, բայց էնքան ձգեցին, հիմա էլ մեզ այսպիսի ծանր բեռի տակ են մտցնում»,-ասաց Կոնդի բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ՝ Գոհար Պողոսյանն էլ դիմելով քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասաց. «Իրեն ասեք, որ կոնդեցնիները քեզ աթոռից թռցնելու են, աթոռդ հետդ գերեզման չես տանելու: Էն ժամանակ, որ մենք իրեն պետք էինք, մեր ոտքերն ընկած խնդրում էր, որ իրեն ընտրենք, իսկ հիմա մենք իրան դուրս կշպրտենք: Ինչքան փողոցում քրչ ու փալաս կա, իր գլխին ենք տալու: Չի կարում աշխատի, թող ռադը քաշի գնա, զզվել ենք արդեն: Ով նստեց, մենակ իր մասին մտածեց: Նույն Ավինյանը կգա՞, մեր պայմաններում ապրի: Կոնդեցիներին խոստացավ, որ իրենց հարցը կլուծի ու Կոնդը մեկ մարդու պես իրեն ընտրեց: Սա՞ է իր հարց լուծելը: Ինքը մեզ խոսք տվեց, որ մինչև իր ընտրվելը պետք է մեր սեփականաշնորհման թղթերը տա, ո՞ւր է»:

Նշենք, որ քաղաքապետարանի նախորդ խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:

Այժմ բնակիչները պետք է սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքների համար իրենց սեփական տան համար տուրք վճարեն՝ յուրաքանչյուր քմ-ի համար 2780 դրամ կամ 4280 դրամ: Այսինքն 100 քմ տարածքով տուն ունենալու դեպքում, բնակիչը պետք է վճարի 278-428 հազար դրամ տուրք:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ