Последние новости

Անթալիայում հանդիպել են ՀՀ–ի և Թուրքիայի արտգործնախարարները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում և քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի:

Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ