Последние новости

ԵՎ ՈՉ ՄԻ ԲԱՌ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ հնարավորինս շուտ բացվեն պետական սահմանները, հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ և ընդլայնվեն կապերը երկու ժողովուրդների և մշակույթների միջև: Այս մասին թուրքական Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարներին և սահմանի բացման հնարավորությանը, հաղորդում է News.am-ը։

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- հայտարարել է Միրզոյանը։

Պատասխանելով երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին՝ Միրզոյանն ասել է, որ դրանք ակնհայտ են։ «Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն օգուտ կբերի նախևառաջ մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»,- ասել է նա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Միրզոյանն ակնհայտորեն չափազանց շատ բան է վերցնում իր վրա՝ խոսելով Հայաստանի քաղաքացիների մեծամասնության անունից։ Առավելագույնը, ում անունից նա կարող է հանդես գալ, 2021-ի ընտրություններում փաշինյանական թիմին ձայն տված 650 հազար մարդիկ են։ Ընդ որում դա էլ մեծ հարցական է, քանի որ վերարտադրված թավիշն անցած տարիների ընթացքում կարողացել է հիասթափեցնել նույնիսկ իր ընտրազանգվածին, ավելի ճիշտ՝ իր երկրպագուների ակումբին։ Բացի այդ, նշյալ 650 հազար մարդկանց մտքով անգամ չէր անցնում, թե հայ-թուրքական սահմանի տխրահռչակ բացման համար ինչ գին են առաջարկում վճարել Հայաստանին։ Այդ գինը ձևավորվել ու ձևավորվում է ընտրություններից հետո և առ այսօր։ Ընդ որում՝ աճի ակնհայտ միտումով։ Համապատասխանաբար՝ բնավ փաստ չէ, թե նրանք, ովքեր երկիրը ղեկավարելու մանդատ են տվել ՔՊ-ին, այսօր նորից կանեին դա։ Ինչևէ, Միրզոյանը, որը պնդում է, թե Հայաստանում իբր օգուտ են տեսնում հայ-թուրքական սահմանի բացման մեջ, կարող է խոսել ոչ թե մեծամասնության, նույնիսկ ոչ թե փոքրամասնության, այլ լոկ մի խումբ անձանց անունից, որոնք իսկապես անձնական կոնկրետ օգուտ են ակնկալում։ Իսկ այդպիսիք հատուկենտ են։

Սկզբունքորեն Միրզոյանն այնուամենայնիվ կարող էր խոսել հայ հասարակության անունից, եթե հայ-թուրքական սահմանի խնդրի համատեքստում տար երկու պարզագույն հարց. 1.Ինչո՞ւ 30 տարի շարունակ և մինչ օրս հայ-թուրքական սահմանը չի բացվել, 2. Ո՞վ է փակել այն սահմանը, որն այսօր երկու երկրները չգիտես ինչու միասին փորձում են բացել։

Հիշեցնենք, որ 1993 թվականին Անկարան ինքը փակեց սահմանը՝ սկսելով Հայաստանի տրանսպորտային շրջափակումը, որն իրականացվում է առ այսօր։ Նկատենք, որ տրանսպորտային հաղորդակցությունների շրջափակումն ինքնին ագրեսիայի ակտ է։ Նշենք նաև, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի այդ ակտի իրականացման առիթը Թուրքիայի համար նախևառաջ ղարաբաղյան խնդիրն էր։ Այլ կերպ ասած, 30 տարի շարունակ հենց Անկարան է փակ պահում սահմանը՝ ագրեսիա իրականացնելով Հայաստանի դեմ, իսկ Արարատ Միրզոյանն այս ակնհայտ փաստն ուղղակի լռության է մատնում։ Նրա խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե սահմանն ինքն իրեն է փակվել, և հիմա Երևանն ու Անկարան համերաշխ, միասին ձգտում են բացել այն։ Փաստորեն դա ազատում է Թուրքիային Հայաստանի 30-ամյա շրջափակման համար պատասխանատվությունից։ Եվ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը կո՞ղմ է դրան։ Դժվար թե։

ԴԺՎԱՐ ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՆԱԵՎ ԵՐԿՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ։ Ակնհայտ է, որ սահմանի բացումը կհանգեցնի թուրքական արտադրանքի ներհոսքի հայկական շուկաներ և կխեղդի տեղական արտադրողներին։ Կասկածից վեր է, որ հայկական արտադրանքը հայկական շուկայում չի կարող դիմակայել թուրքական էժան ապրանքների հետ մրցակցությանը։ Այո, իրավացի է Միրզոյանը, երբ ասում է, որ «տնտեսական հարաբերությունների աճը օգուտ կբերի նախևառաջ մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»։ Միակ բանը, որ նա չի հստակեցնում, այն է, թե ինչ մարդկանց մասին է խոսքը։ Օրինակ՝ թուրք գործարարներին, լայն սպառման ապրանքների և գյուղմթերքի թուրք արտադրողներին դա հաստատ օգուտ կբերի։

Եվ էլի մի բան։ Ամենայն հավանականությամբ, լրագրողը, տալով համապատասխան հարցը Միրզոյանին, հույս ուներ, թե ՀՀ ԱԳՆ ղեկավարը կպատմի սահմանի բացման արդյունքում ստանալիք տնտեսական կոնկրետ շահաբաժինների մասին, որոնք կանխատեսում է պաշտոնական Երևանը։ Համենայնդեպս տրամաբանական կլիներ, եթե հայաստանյան իշխանությունները համապատասխան պատկերացում ունենային իրենց ենթադրյալ օգուտների մասին։ Բայց...

Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանի իշխանությունները խոսում են այն մասին, թե ի՜նչ հրաշալի կծաղկի երկրի տնտեսությունը հայ-թուրքական սահմանի բացումից հետո։ Սակայն այդուհանդերձ դեռ չեն բարեհաճել անցկացնել սպասվող դրականի և բացասականի լուրջ տնտեսական վերլուծություն.

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДЛЯ ЧЕГО НУЖНЫ ПОСРЕДНИКИ?
    2025-05-17 10:15

    Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.

  • ОЧЕРЕДНОЙ РЕКОРД
    2025-05-09 09:41

    Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.

  • ЗА СЧЕТ ПОДОРОЖАНИЯ
    2025-05-08 10:03

    В сравнении с январем-апрелем прошлого года налоговые поступления в государственный бюджет в январе-апреле 2025-го увеличились на 14,5% или 120 млрд драмов. Об этом написал на своей странице в «Facebook» премьер-министр Армении Никол Пашинян.«Выражаю благодарность всем гражданам, которые работают, создают результаты, выполняют свои налоговые обязательства в соответствии с законом, а также тем государственным служащим, работа которых способствует росту налоговых поступлений в государственный бюджет», - отметил Пашинян, передает NEWS.am.

  • ТРАНСФОРМАЦИЯ С ОБРАТНЫМ ЭФФЕКТОМ
    2025-05-07 10:36

    Сегодня мало кто вспоминает о том, что уже несколько лет правительство РА ведет страну в строгом соответствии со стратегией трансформации Армении. Речь о том «фундаментальном» труде, в котором обозначались армянские сверхзадачи на ближайшие 30 лет.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ