Последние новости

ԱՊՐԻԼ-2016. ՀԵՏ ԿԿԱՆՉԻ՞ ԱՐԴՅՈՔ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ 8 ՏԱՐՎԱ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԵՐԸ

Արցախի դեմ Ադրբեջանի 4-օրյա ագրեսիայի՝ պատմության մեջ Ապրիլյան անունով մտած պատերազմի մեկնարկի 8-րդ տարելիցը նշանավորվեց միայն ընդդիմադիր գործիչների հայտարարություններով ու սոցցանցային գրառումներով: Մի բառ անգամ չասվեց իշխող կուսակցության, այդ թվում՝ դրա բարձրագույն էշելոնի ներկայացուցիչների կողմից։ Չենք խոսում արդեն Եռաբլուր այցելելու և Հայրենիքի պաշտպանությամբ հավերժական փառքի արժանացած հայ զինվորների շիրիմներին ծաղկեպսակներ դնելու մասին։ Այն հերոսների, որոնց անունները, փառքն ու նրանց նկատմամբ անսահման երախտագիտությունն այդ շրջանում բառացիորեն թնդում էին ողջ Հայաստանում և Արցախում։

Ապրիլյան պատերազմը դարձավ գնահատման տեսանկյունից անմիանշանակ և բարդ իրադարձություն, որը լուրջ հարցեր առաջացրեց՝ ուղղված պաշտպանության նախարարության և բանակի ղեկավարությանը: Այդ մասին են վկայում և՛ պատերազմից հետո ռազմական ղեկավարության մի շարք պաշտոնանկությունները, և կատարված վերլուծությունը, որի արդյունքը ՀՀ ՊՆ-ի և ԶՈՒ ԳՇ-ի զեկույցն էր: Նման զեկույցի առկայության մասին 2020 թվականի օգոստոսի 19-ին վկայեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ մարտական գործողությունների ընթացքում բացահայտված թերությունների վերաբերյալ կա «Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի գլխավոր շտաբի հույժ գաղտնի զեկույցը»։

Մյուս կողմից, չնչին իսկ կասկած չկա և չի կարող լինել գլխավորի վերաբերյալ. Հայաստանն ու Արցախն այդ պատերազմում իրական հաղթանակ տարան՝ կարողանալով զսպել Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ հարձակումը «շփման գծի» ողջ երկայնքով և վերադարձնել մարտական գործողությունների առաջին ժամերին թշնամու գրաված գրեթե բոլոր տարածքները։ Բավական է ասել, որ արդեն հաջորդ օրը՝ ապրիլի 3-ին, հենց Բաքուն հրադադար խնդրեց, դրանով իսկ ընդունելով իր հիմնական խնդրի՝ Արցախի զավթման անհնարինությունը։

Նույնքան վստահորեն կարելի է արձանագրել 2016-ի ապրիլյան իրադարձությունների անմիջական ազդեցությունն ու կապը 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած զարգացումների հետ: Այսօրվա աղետալի իրողությունների համատեքստում առանձնակի ցուցանշական է այն հանգամանքը, որ Փաշինյանն ու իր ոհմակը իշխանության գալու առաջին իսկ օրից, և նույնիսկ մինչ այդ, զարմանալի համառությամբ ձգտել են վարկաբեկել հայոց բանակը, նսեմացնել նրա մարտիկների սխրանքը և ապացուցել, թե հայկական կողմն իբր ձախողվել է Ապրիլյան պատերազմում:

Հենց այդ նպատակով էլ խորհրդարանում ստեղծվեց 2016-ի ապրիլյան իրադարձություններն ուսումնասիրող հանձնաժողովը, որը բացահայտ տապալեց իր «առաքելությունը»։ Ըստ էության, այլ բան չէր էլ կարելի սպասել պետական գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու հնարավորություն ստացած անհասկանալի անձանց խմբից՝ փաշինյանական ոհմակի ամենախորշելի, ամենավարկաբեկված և ամենավանիչ կերպարներից մեկի՝ Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, որը դեռևս անցած դարի 80-ականների վերջից հայտնի էր որպես «մաուզերիստ Անդո»։

Այսօրվա իրավիճակի համատեքստում քննարկման է արժանի ևս մեկ տեսանկյուն. ադրբեջանական ավազակների գործած արյունալի, հրեշավոր ոճիրները։ Ընդամենը 4 օրվա ընթացքում այդ երկրի բանակը բազմիցս «աչքի ընկավ» իր համար սովորական «գործով». բնակավայրերի զանգվածային ավերումով, իսկ գլխավորը՝ գազանային սպանություններով, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, և հայ ժողովրդի դեմ այլ հանցագործություններով։

АПРЕЛЬ-2016: ОТЗОВЕТ ЛИ ПАШИНЯН ИСКИ ПО ПРЕСТУПЛЕНИЯМ АЗЕРБАЙДЖАНА 8-ЛЕТНЕЙ ДАВНОСТИ?

ՀԵՆՑ ԱՅՍ ԵՐԿՈՒ ՏԵՍԱՆԿՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՆՔ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱՆՔ ԵՐԿՈՒ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐՈՒՄ։

...2016 թվականի ապրիլի 2-ի առավոտյան մի քանի մետր հեռավորության վրա պայթած արկի բեկորից սպանվեց 12-ամյա երեխա՝ Ներքին Ճարտար գյուղի բնակիչ Վաղարշակ Գրիգորյանը, իսկ նրա կրտսեր եղբայրը՝ Գևորգը, և համադասարանցիներից մեկը վիրավորվեցին: Դա տեղի ունեցավ դպրոցի մոտ, երբ երեխաները գնում էին դասի, դեռ անտեղյակ Ադրբեջանի հարձակման մասին։ Դպրոցի շենքի ուղղությամբ արձակվել էր միանգամից 4 հզոր հրետանային արկ, ընդ որում՝ նշանառությամբ. ինչպես պատմում էին գյուղի բնակիչները, հետախուզական դրոնները պատերազմի նախորդ օրերին բազմիցս պտտվել էին Ներքին Ճարտարի վերևում, արձանագրելով բոլոր մանրամասները:

Այդ թվում՝ այն հանգամանքը, որ ամեն օր նույն ժամին դպրոցի բակում ֆիզմարզանք էին անցկացնում։ Հարվածը նպատակաուղղված և մտածված հասցվեց հենց այդ ժամանակ. կան բոլոր ապացույցները, որ Բաքուն ծրագրել էր սպանել հնարավորինս մեծ թվով դպրոցականների: Եվ լոկ պատահականությամբ զոհերն ավելի շատ չեղան։

Նույն օրը՝ ապրիլի 2-ին, մի քանի ժամով մտնելով Թալիշ գյուղ, ադրբեջանցի բարբարոսները տներից մեկում դաժանաբար սպանեցին երեք տարեց մարդկանց, իսկ հետո ծանակեցին նրանց մարմինները: Խալափյան ամուսինների, ինչպես նաև 92-ամյա տատիկի՝ Մարուսյա Խալափյանի խեղված դիակները հայտնաբերվեցին Թալիշի ազատագրումից հետո, այդ ոճրագործությանը լայնորեն անդրադարձավ համաշխարհային մամուլը: «Կտրած ականջներով դիակների լուսանկարները ստիպեցին վերհիշել 1988-1994 թվականների պատերազմի վայրագությունները»,- ապրիլի 11-ին գրել էր ֆրանսիական Le Monde-ի թղթակիցը:

Վերջապես՝ ծանրագույն թեման. հայ զինծառայողների գլխատումն ու զոհվածների մարմինների ծանակումը... լուսանկարը, որում Ադրբեջանի զինված ուժերի համազգեստով ճիվաղը կեցվածք է ընդունում ազգությամբ եզդի ՀՀ ԶՈՒ 20-ամյա զինծառայող Քյարամ Սլոյանի կտրած գլխով, տեսանյութը, որում նույն ճիվաղը ցեղակիցներին ցույց է տալիս իր սարսափելի «ավարը»՝ հարուցելով նույնպիսի ճիվաղների ոհմակի վայրի հրճվանքը, տիրաժավորվում էին հարևան երկրի սոցցանցերում և մամուլում: Անշուշտ, գլխավոր դահիճ Ալիևի թույլտվությամբ, հրամանով և լիակատար խրախուսմամբ։

Այս առնչությամբ հիշեցնեմ, որ ընդամենը մեկ ամիս անց ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվեց լուսանկար, թե ինչպես է Ալիևը ցուցադրաբար մեդալ հանձնում Քյարամ Սլոյանին սպանողին, այդ երկրում հայ սպանողներին պարգևատրելու ավանդույթի համաձայն, ինչը 21-րդ դարի նորմալ մարդը պարզապես անկարող է հասկանալ

Դեռևս ռազմական գործողությունների ավարտից առաջ հայտնի դարձավ, որ զինվորական համազգեստով գազանները գլխատել են ևս երկու հայ զինծառայողների՝ Հրանտ Ղարիբյանին և լեյտենանտ Հայկ Թորոյանին, ընդ որում Հայկին՝ կենդանության օրոք, կտրելով նաև ձեռքը: Նրա գլուխը այնուհետ այդպես էլ չվերադարձրեցին։

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ զոհվածների մարմինների փոխանակումը։ Թե ինչ վիճակում էին հայ զինվորների դիակները, ավելի լավ է չնշել։ Ասեմ միայն, որ այդ մասին զեկույցը պատրաստվել է երկու օրինակով. մեկը՝ փակ, զարհուրելի լուսանկարներով, մյուսը՝ բաց, առանց լուսանկարների։

Ադրբեջանի այս բոլոր հանցագործությունների վերաբերյալ հայ իրավաբանները հայցեր պատրաստեցին և ներկայացրեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Առնվազն 7 տարի է անցել, բայց մինչ օրս ոչ մի տեղեկություն չկա գործերի ընթացքի մասին, ինչը, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի առանձնահատկությունները, մեծ հաշվով նորմալ է։ Սակայն այսօր Հայաստանում տեղի ունեցող ամենի խորապատկերին հիմնավոր հարց է ծագում. ինչպիսի՞ն է այդ հայցերի հավանական ճակատագիրը։ Ավելի կոնկրետ. երբ Փաշինյանը սկսի Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցերը միջազգային դատական ատյաններից հետ կանչելու գործընթացը, կվերաբերի՞ արդյոք դա նաև տվյալ գործերին։

Այն, որ Նիկոլն անելու է դա, կասկածից վեր է։ Ինչպեսև այն, որ օկուպացիոն ռեժիմի պարագլուխը կփորձի հոգատարությամբ պաշտպանել իր յուզգյար Ալիևին մարդկության դեմ գործած բոլոր ոճիրների համար պատասխանատվությունից ու պատժից։

Եթե, իհարկե, Փաշինյանին մինչ այդ չհեռացնեն։

Հաջորդ հոդվածում կանդրադառնանք այն հարցին, թե ինչպես և ինչու էր իշխող ՔՊ-ն իշխանության գալու գրեթե առաջին իսկ օրվանից ամեն կերպ փորձում ապացուցել, թե Ապրիլյան պատերազմն ավարտվել է Հայաստանի պարտությամբ: Այս փաստին առանձնահատուկ ցինիզմ է հաղորդում այն հանգամանքը, որ 2018 թվականի գարնանը «հեղափոխականների» կողմից իշխանության զավթման օրերին հենց Ապրիլյան պատերազմում անմահություն ձեռք բերած Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի կերպարը օգտագործվեց Փաշինյանի և նրա թիմակիցների կողմից ամենանողկալի և անթույլատրելի ձևով (հիշո՞ւմ եք Ռոբերտի կեղծ պապիկին միտինգի հարթակում)…

 

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КАК ОРБАН ПОДСТАВИЛ ПОДНОЖКУ ПАШИНЯНУ В ПОЛЬЗУ ОБЩЕГО ДРУГА АЛИЕВА
      2024-05-02 11:29

      17 апреля пресса сообщила о достижении в Брюсселе предварительной договоренности о предоставлении Армении помощи из Фонда мира Евросоюза. Говорилось об этом с осени прошлого года, и вот сейчас радио "Азатутюн" сообщило о наличии дипломатических документов, подтверждающих, что ЕС планирует выделить Еревану 10 млн евро, которые должны быть использованы в течение 30 месяцев. Согласно источнику, средства будут направлены на создание модульного полевого лагеря на один батальон, который также будет включать в себя один медицинский пункт, а также сопутствующие услуги и возможности.

    • ОПЕРАЦИЯ "КОЛЬЦО" 33 ГОДА СПУСТЯ: ГОСУДАРСТВЕННЫЙ ТЕРРОРИЗМ НА ТЕРРИТОРИИ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ
      2024-05-01 09:51

      Ровно 33 года назад - 30 апреля 1991 года началось одно из самых страшных преступлений против армянского народа. Операция "Кольцо", первой мишенью которой стали героические села Геташен и Мартунашен, продлилась до 20 августа, и за эти почти 4 месяца порядка 26 армянских сел подверглись военной агрессии, этническим чисткам, насильственной депортации и геноциду. Именно в тот период интересы преемника турецкой политики геноцида - Азербайджана совпали с интересами советского центра. Точно так же эти интересы трагически для армянского народа совпадут осенью 2023 года, когда российские миротворцы стали молчаливыми свидетелями, а по сути - пособниками в реализации преступных планов Баку и Анкары по окончательному террористическому захвату и оккупации армянского Арцаха.   

    • ПОДЕЛЬНИК ПАШИНЯНА УНИЧТОЖАЕТ АРМЯНСКИЙ ШУШИ, ПРЕВРАЩАЯ ЕГО В "СЕРЫЙ, НЕСЧАСТНЫЙ" ГОРОД
      2024-04-22 11:40

      За последнюю, полную тревожных и опаснейших развитий неделю трижды приходили сообщения о продолжающемся планомерном уничтожении варварами армянского следа в оккупированном Арцахе. Фактическое молчание мира, и прежде всего самой Армении, развязывает руки азербайджанским вандалам, давая возможность Алиеву целенаправленно вытравлять из Арцаха армянский дух, дабы в условном "завтра" истинные хозяева края не могли доказать свои права на него. В Баку отлично понимают, что для этого нужно разрушать прежде всего сакральные места: храмы и древние армянские кладбища. И в первую очередь в Шуши - главном свидетеле истории и главном хранителе армянской идентичности Арцаха.

    • 1915,1992, 2023: РЕГИОНОМ ПРАВЯТ НЕФТЬ, КРОВЬ И ЦИНИЗМ ГЕОПОЛИТИКИ
      2024-04-15 10:34

      В опубликованном на днях докладе "Нации в транзитном периоде" одна из наиболее авторитетных правозащитных организаций Freedom House констатирует: "ЕС продолжает полагаться на энергетические ресурсы Азербайджана и игнорировать нарушения прав человека со стороны режима президента Ильхама Алиева, явно отдавая приоритет политической и экономической целесообразности над фундаментальными ценностями и долгосрочными интересами". Казалось бы, прописная уже истина, реалии, действующие более сотни лет. Однако в контексте армянской истории поразительным образом получающие наиболее убедительное, наглядное, а главное - кровавое подтверждение.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ