ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄԵՌՆՈՒՄ ԵՆ ԾՆՎԵԼՈՒՆ ՊԵՍ
Կառավարությունը վերջապես նշմարեց այն ճեղքը, որով արտասորում են պետբյուջեի միջոցները
Փաշինյանի կառավարման 6 տարիները ցույց տվեցին պետական աջակցության հստակ և արդյունավետ ծրագրեր մշակելու կառավարության անկարողությունը. դրանք որոշ ժամանակ անց ցուցաբերում են զրոյական կամ չնչին արդյունք և կարիք ունեն լուրջ լրամշակման կամ նույնիսկ չեղարկման։ Սակայն այդ պահի դրությամբ «փորձ ու փորձանքի» ճանապարհով դեգերող կառավարությունն արդեն հասցրած է լինում քամուն տալ պետբյուջեի ահռելի միջոցներ…
Ապրիլի 22-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների վերաբերյալ, որոնց էությունը, ինչպես հանձնաժողովի նիստում պարզաբանեց ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը, բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթացի մեխանիզմի ներդրումն է: Ըստ երևույթին, անարդյունավետ պետական ծրագրերի վրա հարկատուների միջոցների հսկայական և անմտածված վատնումը դադարել է վերջապես «գաղտնիք» լինել գործադիր իշխանության համար, որն ամեն քայլափոխի կոչ է անում քաղաքացիներին վճարել հարկերը, բայց մատների արանքով է նայում դրանց աննպատակ ու անօգուտ օգտագործման սեփական գործողություններին։
Այն, որ կառավարությունը, թեկուզև ակնհայտորեն ուշացած, ամբողջ 6 տարի անց վերջապես մտահոգվեց իր ծրագրերի որակով ու կատարումով, իհարկե ողջունելի է, սակայն համակարգային և հետևողական աշխատանք այս ուղղությամբ առաջվա պես չի նկատվում: Այսպես, ֆինանսների նույն փոխնախարարը խոստովանեց, որ 2022 թվականի ապրիլի 28-ին կառավարության կողմից հաստատվել է պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատման գործընթացի ներդրման հայեցակարգը, սակայն դա «օդում կախված» է մնացել այն լիազորությունների կարգի բացակայության պատճառով, որոնցով կառավարությանը կտրվեր նման իրավունք։ Նկատեք, գործադիրը միայն երկու տարի անց է գլխի ընկել, որ ընդունել է հայեցակարգ, որն անհնար է իրականացնել դրա... թերմշակվածության պատճառով։ Այսինքն բավական չէ, որ կառավարության մշակած ծրագրերի գերակշիռ մասը տառապում է անմտածվածությամբ, դեռ մի բան էլ դրանց արդյունավետության գնահատման միջոցառումների համակարգն է հեռու կատարյալ լինելուց։
Մինչդեռ երկրում արդեն մեկնարկել են գարնանային դաշտային գյուղատնտեսական աշխատանքները, որոնց համար կառավարությունն անցած տարիների ընթացքում ահռելի միջոցներ է հատկացրել, բայց «սայլը տեղից չի շարժվել», այսինքն ոլորտը մինուսի մեջ է։ Իսպառ ձախողված է ագրոապահովագրության մեռելածին ծրագիրը, որի պատճառով դրա իրականացմանը մասնակցող ապահովագրական ընկերությունները նախորդ տարվա արդյունքներով լուրջ վնասներ կրեցին և ստիպված եղան հրաժարվել դրանից։ Այժմ կառավարությունը հարկադրված է լրացուցիչ միջոցներ հանել պետական խնայատուփից՝ ապահովագրողների հետ ռիսկերը կիսելու և ծրագրին վերադառնալ նրանց խրախուսելու նպատակով։ Սակայն գարնանացանն արդեն սկսվել է, այնպես որ ֆերմերներից շատերն արդեն չեն հասցնի օգտվել այդ ծրագրից։
Գյուղացիներին հողամշակման խրախուսելու նոր մեխանիզմներով և սուբսիդիաներով վերջերս համալրվեց նաև բուսաբուծության զարգացման պետական աջակցության գործիքակազմը։ Մինչ այժմ գյուղի աշխատավորներին մշակվող հողերի տարածքն ավելացնելու մղող կառավարության բոլոր ծրագրերը, հիմնավորապես ձախողվել են, իսկ մշակվող վարելահողերի տարածքը ոչ միայն չի ավելացել, այլև կրճատվել է: Այսօր Հայաստանում մշակվում է գյուղատնտեսական հողերի կեսից էլ պակասը, և կառավարությունը հույս ունի պետական աջակցության նոր գործիքակազմի հաշվին ավելացնել մշակվող հողատարածքների մակերեսը լքված հողերի խորապատկերին առանձնապես աննշմար 12-14 հազար հեկտարով:
Փաշինյանի կառավարության ծանրումեծ դանդաղկոտությունը ստիպում է կասկածի տակ առնել այն, թե հիմա արդեն վերջապես նոր պետական ծրագրերի արդյունավետության գնահատման ուղղությամբ ֆինանսների նախարարության վերլուծական (բայց ոչ վերահսկողական) աշխատանքը կտա վաղուց սպասված պտուղները։ Մանավանդ որ մշտադիտարկման անցկացման կարգը կառավարությունը հաստատելու է 3-ամսյա ժամկետում, այն էլ միայն այն բանից հետո, երբ փոփոխություններն ընդունվեն խորհրդարանի կողմից։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 09:28
Величина выплачиваемого хозяйствующими субъектами в государственную казну косвенного налога на добавленную стоимость (НДС) – вовсе не свидетельство их успешной деятельности, и с этой точки зрения показательным является прямой налог на прибыль, которая собственно и является их главной целью. Рассмотрим под этим углом опубликованный Комитетом госдоходов Армении под занавес прошлой недели список тысячи крупнейших налогоплательщиков страны по итогам 1-го квартала этого года…
-
2025-04-29 10:31
Правительство за прошедшие годы ничего не сделало для повышения товарности сельского хозяйства По итогам 1-го квартала этого года неожиданно взбодрилось сельское хозяйство, которое относительно того же периода прошлого года приросло на 10,5%. Такие данные приводит Armstat. Такое впечатление, что это из той же серии, когда, проснувшись утром, обнаруживаешь, что хронически минусовавшая промышленность вдруг начала расти двузначными темпами, хотя не было введено ни дополнительных производственных мощностей, ни освоен выпуск новых товаров. Напомним, что объем сельского хозяйства Армении в 2024 году прибавил в годовом разрезе всего 1,6%…
-
2025-04-28 09:40
Правительство каждый год берет в долг по миллиарду долларов, чтобы увеличить казну на… $600 тысяч! «В течение 7-и постреволюционных лет в государственный бюджет Республики Армения дополнительно поступило $4,2 млрд», - недавно с парламентской трибуны вещал Пашинян, подчеркнув, что в эту сумму не входят госдолг и перечисленные в 2020 году в госбюджет средства Общеармянского фонда «Айастан». «То есть, речь о чистом, революционном доходе бюджета», - с довольным видом заключил он. Но так ли уж «чисты» приведенные показатели, долженствующие продемонстрировать мудрость «революционного» правительства?
-
2025-04-26 11:07
Armstat 25 апреля опубликовал основные макроэкономические показатели, характеризующие социально-экономическое положение Армении в 1-м квартале 2025 года относительно того же периода прошлого года. Единственной и неожиданной сенсацией стал рост валовой продукции сельского хозяйства на 110,5%…