ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՋԵՎ ՈՒՐՎԱՆՇՎՈՒՄ ԵՆ 1990-ԱԿԱՆՆԵՐԸ…
Ո՞ր խելամիտն է այլ պետությանը հանձնում մայրուղիների վերահսկումը
Փաշինյանի կառավարությունը փորձում է մեզ ներշնչել, թե խոսքն ընդամեը Տավուշում փոքրիկ տարածքային զիջումների մասին է, որոնք, ինչպես ասվել է բազմաթիվ այլ դեպքերում, Հայաստանի համար առանցքային նշանակություն չունեն։ Հիշենք իբր «դժգույն ու դժբախտ» Շուշին, Իշխանասարի «անպետք» ձյունածածկ գագաթները, «անտեր» Սև լիճը…
Մինչդեռ Ադրբեջանին են հանձնվում ոչ միայն հիմնականում անապատային հողատարածքներ. թշնամու վերահսկողության տակ են անցնում ռազմավարական ենթակառուցվածքներ. Վրաստան տանող միջպետական մայրուղին և գլխավոր գազատարը, իսկ դա ուղղակի և անմիջական սպառնալիք է ոչ միայն ազգային անվտանգությանը՝ ֆիզիկական իմաստով, այլև էներգետիկ և տնտեսական անվտանգությանը…
Իշխանավարման 6 տարիների ընթացքում Փաշինյանն իջեցրել է ազգային անվտանգության տարբեր տեսանկյուններն ու բնութագրիչները «պլինտուսից ցածր» մակարդակի և շարունակում է անպատիժ գործել նույն ուղղությամբ: Մասնավորապես, գլխավոր գազատարի մի հատվածի անցումն Ադրբեջանի վերահսկողությանը կդառնա մեր երկրի վրա ճնշում գործադրելու ևս մեկ ծանրակշիռ լծակ, Հայաստանի իշխանություններին ցանկացած ապազգային որոշում կայացնել հարկադրելու արդյունավետ միջոց չարակամների ձեռքում:
Կենցաղային պարզունակ օրինակներով մարդկանց հիմարացնելու սիրահար, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հետագայում Ադրբեջանից գազ ստանալու հնարավորության մասին հարցին դրական պատասխան է տալիս. իբր, եթե դուք ինչ-որ բան գնել եք մի խանութից, բայց հետո նկատել եք, որ հարևան խանութում նույնը կրկնակի էժան է, ապա եզրահանգումն ակնհայտ է։
Ահավասիկ ՔՊ-ականների համար այդպիսի «ակնհայտ» եզրահանգումներով Հայաստանը կրկին կարող է բախվել 1990-ականների առաջին կեսի մութ ու ցուրտ տարիներին, երբ ամբողջ բնակչությունը տագնապով հետևում էր հանրապետությանը կապույտ վառելիքի մատակարարման հետ կապված իրավիճակին, իսկ լրատվամիջոցներն ամենօրյա ռեժիմով հաղորդում էին այդ տվյալները, քանի որ մեկ օրում Հայաստան մտնող գազի ծավալից էր կախված, թե քանի ժամով կմիացնեն տների հոսանքը և կմիացնեն արդյոք ընդհանրապես։
Իշխանությունները, դատելով ամենից, լիովին պատրաստ են փոխարինել ռուսաստանյան արտոնյալ գազը ադրբեջանականով, որը ամենևին չի լինի ո՛չ էժան, ո՛չ էլ հուսալի։ Իրենց բնավ ոչ փոքր քթից դենը տեսնելու անընդունակ «թավշե» պատգամավորների ու չինովնիկների պարզունակ տնտեսական հաշվարկներ արդեն զզվեցրել են ամենքին՝ նորանոր պատուհասներ բերելով քաղաքացիների գլխին։ Եվ ոչ մի բան, այդ թվում Արցախում իր ձեռքն անցած գազատարի պարագայում թշնամու ճակատագրական մանիպուլյացիաները դաս չեն դառնում սրանց համար։
Անցած տարեվերջին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում հույս հայտնեց, թե տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի, «և մենք կկարողանանք համագործակցել ու տարբերականացնել մեր էներգահամակարգերը, ինչպես նախկինում», նկատի ունենալով խորհրդային ժամանակաշրջանը, երբ Հայաստանը գազ էր ստանում Ադրբեջանից:
Ուղղակի զարմանալի է, թե որքան կարճամիտ են փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, որոնք, ըստ երևույթին, նույնիսկ չգիտեն, որ «չի կարելի երկու անգամ մտնել նույն գետը»։ Մի՞թե կարելի է այնքան անհեռատես լինել, որ ինքնակամ հանձնես քո էներգետիկ և համապատասխանաբար տնտեսական անվտանգության բանալիները թշնամական պետությանը։
Մինչդեռ Ադրբեջանի իշխանությունների ողջ գործունեությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, հետապնդում է ցանկացած հասուն մարդու համար միանգամայն հասկանալի երկարաժամկետ նպատակներ, որոնց էությունն այն է, որ զրկեն մեր երկիրը ոտքի կանգնելու ցանկացած հնարավորությունից, մեկուսացնեն նրա տրանսպորտային-լոգիստիկ և էներգետիկ հաղորդակցությունները, որպեսզի վերածեն Հայաստանը կամազուրկ բնակչությամբ և ապագայում զարգացման ու բարգավաճման զրոյական հնարավորություններով երրորդական տարածքի։ Եվ Փաշինյանը, իսկական տխմարի պես, օժանդակում է նրանց՝ խաղաղության մասին գունագեղ, բայց բացարձակապես անհիմն խոսակցությունների ներքո։ Դե, հո իզուր չէ, որ հակահայկական հանրահավաքներում ադրբեջանցիների և թուրքերի ամբոխը վանկարկում է նրա անունը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 09:28
Величина выплачиваемого хозяйствующими субъектами в государственную казну косвенного налога на добавленную стоимость (НДС) – вовсе не свидетельство их успешной деятельности, и с этой точки зрения показательным является прямой налог на прибыль, которая собственно и является их главной целью. Рассмотрим под этим углом опубликованный Комитетом госдоходов Армении под занавес прошлой недели список тысячи крупнейших налогоплательщиков страны по итогам 1-го квартала этого года…
-
2025-04-29 10:31
Правительство за прошедшие годы ничего не сделало для повышения товарности сельского хозяйства По итогам 1-го квартала этого года неожиданно взбодрилось сельское хозяйство, которое относительно того же периода прошлого года приросло на 10,5%. Такие данные приводит Armstat. Такое впечатление, что это из той же серии, когда, проснувшись утром, обнаруживаешь, что хронически минусовавшая промышленность вдруг начала расти двузначными темпами, хотя не было введено ни дополнительных производственных мощностей, ни освоен выпуск новых товаров. Напомним, что объем сельского хозяйства Армении в 2024 году прибавил в годовом разрезе всего 1,6%…
-
2025-04-28 09:40
Правительство каждый год берет в долг по миллиарду долларов, чтобы увеличить казну на… $600 тысяч! «В течение 7-и постреволюционных лет в государственный бюджет Республики Армения дополнительно поступило $4,2 млрд», - недавно с парламентской трибуны вещал Пашинян, подчеркнув, что в эту сумму не входят госдолг и перечисленные в 2020 году в госбюджет средства Общеармянского фонда «Айастан». «То есть, речь о чистом, революционном доходе бюджета», - с довольным видом заключил он. Но так ли уж «чисты» приведенные показатели, долженствующие продемонстрировать мудрость «революционного» правительства?
-
2025-04-26 11:07
Armstat 25 апреля опубликовал основные макроэкономические показатели, характеризующие социально-экономическое положение Армении в 1-м квартале 2025 года относительно того же периода прошлого года. Единственной и неожиданной сенсацией стал рост валовой продукции сельского хозяйства на 110,5%…