Последние новости

ՄԱՆԴԱՏԸ ԿՈՐՍՎԱԾ Է

Օ՜, վարչական իրավախախտումների վերաբերյալ քանի՜-քանի արձանագրություն կկազմի ապիկար իշխանությունն այսօր ժողովրդական բողոքի մասնակիցների դեմ: Այն իշխանությունը, որն իրեն ներկայացնում է իբրև ժողովրդական, բայց այդպես էլ չի ուզում ընդունել, թե որքան է զզվեցրել ժողովրդին։ Իր մշտական ստախոսությամբ: Հայոց պետականության շահերի հետևողական հանձնմամբ։

ՄԻ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՀԱՆՁՆԵԼ Է ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ՀԻՄԱ ՀԵՐԹԸ ԵՐԿՐՈՐԴԻՆՆ Է։ Այսօր այդ ոչուփուչ իշխանության ներկայացուցիչները կուրծք են ծեծում ու ասում, թե Հայաստանի Հանրապետության հողի մի թիզ անգամ չեն հանձնի…

Ճիշտ այդպես կուրծք էր ծեծում նաև Նիկոլը՝ հայտարարելով, թե «Արցախը Հայաստան է» և քննադատելով հանրապետության նախկին իշխանություններին փոխզիջումների գնալու պատրաստակամության համար։ Նա կուրծք էր ծեծում նաև վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ ստում էր, թե պաշտպանելու է Արցախի ինքնորոշման իրավունքը, ապահովելու է Շուշի և Հադրութ հայ փախստականների վերադարձի իրավունքը։

Իսկ հետո՞։ Հետո ասաց, թե իրավիճակ է փոխվել, ինքը ոչ մի բանում մեղավոր չէ, և որպես վարչապետ իր գլխավոր պարտականությունն է «ադապտացնել» ժողովրդին ստեղծված իրողություններին։

Ի՞նչ արժեք ունեն այսօր նրանց այն խոսքերը, թե չեն հանձնելու Հայաստանի Հանրապետության տարածքի և ոչ մի սանտիմետր։ Վաղը պարզապես կասեն, թե իրավիճակ է փոխվել, պետք է էլի ինչ-որ բան հանձնել՝ Բաքվի ու Անկարայի ողորմածությանն արժանանալու համար, և իրենց՝ որպես հանրապետությունում իշխող կուսակցության պարտականությունն է «ադապտացնել» ժողովրդին նոր իրողություններին։

Փաշինյանի ու իր ապիկար թիմի օրոք Հայաստանը կապրի «ադապտացման» մշտական ռեժիմով։ «Ադապտացման»՝ տարածքների հանձնմանը։ «Ադապտացման»՝ ոստիկանական սանձարձակ կամայականությանը: «Ադապտացման»՝ իշխող թիմի կոռումպացվածությանը։ «Ադապտացման»՝ պետական խորհրդանիշների ոչնչացմանը: «Ադապտացման»՝ սեփական պատմության մոռացությանը: «Ադապտացման»՝ իրեն նոր մեսիա երևակայած վարչապետի ինքնագոհ մենախոսություններին։

Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան: Եվ Նիկոլ Փաշինյան… Ծիծաղելի է, այնպես չէ՞, դնել նրան այդ շարքում։ Հայաստանի նախորդ երեք առաջնորդների կառավարման բոլոր թերություններով հանդերձ՝ այսօրվա ղեկավարն ու իր թիմը հայոց պետականության գաղափարի ծաղր են։

Բոլորը համոզվեցին, որ արժանավոր առաջնորդներ այս թիմից չստացվեցին։ Միայն թքող «աբիժնիկներ», որոնց, ինչպես պարզվեց, բանակում ծառայելիս պետական «տռուսիկ» չեն տվել։ Դա, իհարկե, «նախկինների» մեծ հանցագործությունն է։ Կարծում ենք, Բագրատ արքեպիսկոպոսի հռչակած համաժողովրդական հաշտեցման գործընթացի շրջանակներում պետք է պարտավորեցնել «նախկին» իշխանություններին, որ իշխող թիմի ներկայիս ներկայացուցիչներին հանձնեն ներքնաշորի հավաքածուներ՝ այն քանակով, որը կբավականացնի նրանց երկրային կյանքի բոլոր տարիների համար։ Թող գրպանները բացեն։

Դիլետանտների թիմն անկեղծորեն չի ձգում, ի վիճակի չէ դուրս բերել Հայաստանն այն նվաստ վիճակից, որի մեջ իրենք են գցել նրան։ Ներկայիս իշխող թիմի օրոք Հայաստանի անկումը միայն նոր թափ կհավաքի, բայց դա հասկանալով անգամ՝ նրանք համարձակություն չունեն ներողություն խնդրել իրենց արածի համար և պարզապես հեռանալ։ Չզբաղվելով դեմագոգիայով, թե իբր՝ իրենք «ժողովրդի մանդատն» ունեն։ Վերջին բողոքի ակցիաները, հասարակական կարծիքի հարցումները վկայում են մեկ բանի մասին. նրանք չունեն այդ մանդատը։

Հայաստանն արժանի է այլ իշխող թիմի՝ ներկայինիս փոխարեն, որը չի պատկերացնում իր կյանքն առանց իշխանության, պարգևավճարների, պետական «տռուսիկների»։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • У ПРЕМЬЕРА НЕ СРАСТАЕТСЯ
    2025-07-30 08:58

    Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …

  • ОПЯТЬ ДВОЙКА
    2025-07-29 10:40

    Хокку Жаркий вечер.  О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.

  • МАЛЬЧИК С КОНСТРУКТОРОМ
    2025-07-29 09:39

    Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…

  • НЕДООЦЕНЕННЫЙ ВИЗИТ
    2025-07-29 09:27

    Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности.  О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ