Ալեքսանյան․ Եթե անգամ ընդդիմությունը մանդատները վայր դնի, արտահերթ ընտրություններ չեն լինի
Եթե անգամ ՀՀ ազգային ժողովի ընդդիմությունը մանդատները վայր դնի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարց չի լուծի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Վարչապետի իմպիչմենտի գործընթացի մասին միայն հայտարարություններ են անում, հլը թող սկսեն, ես այդ հայտարարություններին հումորով եմ վերաբերվում։ Այդ գործընթացն ակնհայտորեն չեն կարողանում սկսել , իսկ սկսելու պարագայում էլ միանշանակ դատապարտված է ձախողման»,–ասաց Ալեքսանյանը։
Լրագրողներից մեկը հարցրեց` ՔՊ–ում արդյոք սպասում են «առնետավազքի», Ալեքսանյանը բացառեց, որ նման բան կարող է լինել։
Նա անդրադարձավ նաև Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։
«Չգիտեմ` Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հերթական պայքարը սրբազան կոչելը որքանով է օգնում այդ պայքարին, բայց ես խորհուրդ կտամ այդ պայքարը սրբազան չանվանել, դա այս ամենը կոմիկ դաշտ է տեղափոխում»,– ասաց նա։
Հարցին՝ փաստեր ունի՞, որ այդ ամենը ղեկավարվում է Ռոբերտ Քոչարյանի կողմից, պատգամավորը պատասխանեց, որ եթե Քոչարյանի ամբողջ խմբակցության՝ Բագրատ Գալստանյանի կողքին կանգնած լինելը բավարար փաստ չէ, ինքը էլ չգիտի, թե որն է բավարար փաստ։
Անդրադառնալով Բագրատ սրբազանի և արտախորհրդարանական ուժերի, կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը, ապա, Ալեքսանյանը նշեց, որ նրանք քաղաքական կշիռ չունեցող կուսակցություններ են։
Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե Բագրատ սրբազանը «Ռուսաստանի գործակալ է», Ալեքսանյանը վստահեցրեց, որ ինքը երբեք դա չի ասել։
«Ես գուցե քաղաքական որոշ ուժերի «ազդեցության գործակալ» անվանած լինեմ, բայց Վազգեն Գալստանյանին չեմ անվանել։ Բայց չգիտեմ, թե դուք ինչու եք փորձում հակադրել Ռուսաստանի գործակալ լինելը Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ես անհրաժեշտություն չեմ տեսնում այդ անձնավորության (Բագրատ սրբազանի. խմբ.) հետ հանդիպում կազմակերպելու»,–ասաց նա։
Ալեքսանյանը հերքեց, որ իրենց թիմում քաղաքական ճգնաժամ կա` հայտարարելով, որ այժմ ոչ մի նոր բան չի կատարվում, և փողոց են դուրս եկել նույն ուժերը, որոնք 2021 թվականից պայքարում են իրենց իշխանության դեմ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետին իմպիչմենտ հայտարարելու ընթացակարգը սկսելու համար հարկավոր է ներկայացնել վարչապետի սեփական թեկնածուին և ձևաթուղթը վերցնելուց 24 ժամվա ընթացքում հավաքել 36 ստորագրություն. ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ունեն 35 պատգամավոր, ևս մեկին կա՛մ պետք է «հավաքագրել» իշխող ուժից, կա՛մ ստանալ միակ անկախ պատգամավորի՝ Իշխան Զաքարյանի աջակցությունը։
Ստորագրությունները հավաքելուց հետո անհրաժեշտ է 48-72 ժամվա ընթացքում քվեարկություն հրավիրել: Իմպիչմենտի համար անհրաժեշտ է նվազագույնը 54 ձայն, այսինքն՝ ընդդիմությունը պետք է լրացուցիչ 18 պատգամավորի աջակցություն ստանա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-30 23:06
Офис омбудсмена Армении заявил о ряде нарушений, допущенных в ходе голосования на выборах в советы старейшин в общинах Гюмри и Паракар.
-
2025-03-30 22:49
Во втором городе Армении в настоящее время продолжается подсчет голосов на внеочередных выборах в представительный орган. Поступают сообщения о напряженной ситуации на некоторых избирательных участках, где подсчет начался с опозданием. В частности, на участке 31/69. Как передал корреспондент Новости Армении – NEWS.am из окружной избирательной комиссии N31. ответственной за проведение внеочередных выборов в Совет старейшин Гюмри, на 22.20 ни одна участковая избирательная комиссия не представила результаты.
-
2025-03-30 22:42
Все, что происходит в Гюмри, происходит у вас на глазах, – в «оплоте демократии» проходят «свободные, справедливые, прозрачные» выборы. Все это в основном направлено против нас», – заявил на пресс-конференции 30 марта кандидат в мэры города Гюмри Ширакской области Армении от блока «Наш город» Мартун Григорян.
-
2025-03-30 22:36
Общее число избирателей в двух общинах составляет 132 203 человека.