Последние новости

ՄՇՏԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ

Արդեն մեկ շաբաթից ավելի ժամանակ է անցել այն օրից, երբ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերը ենթարկվեցին բնական աղետի սարսափելի հարվածին, որը մարդկային կյանքեր խլեց և հսկայական նյութական վնաս պատճառեց այդ շրջաններին: Մինչդեռ աղետի հետևանքների վերացման հարցում կառավարության ապիկարությունն առավել քան ակնհայտ է տարերքի մոլեգնության առաջին իսկ րոպեներից։ Նշենք, որ մինչ օրս հաշվարկված չէ վնասի չափը։ Հայտնի է միայն, որ այն ահռելի է։ Ընդ որում իրավիճակն այդպես են բնութագրում հենց կառավարության ներկայացուցիչները։

Նկատենք նաև, որ առաջին իսկ օրերից, չնայած վերականգնողական աշխատանքներում հատուկ ծառայությունների, ուժային կառույցների ստորաբաժանումների գործարկման հնարավորությանը, չնայած պետական ապարատի ռեսուրսի մոբիլիզացման հնարավորությանը, կառավարությունը որոշեց աշխատանքներում ներգրավել ուսանող կամավորներին, որոնք չունեն ո՛չ համապատասխան գիտելիքներ ու փորձ, ո՛չ էլ անհրաժեշտ տեխնիկական միջոցներ:

Ընդհանուր առմամբ, աղետի գոտու պատկերն այսօր վշտալի է բոլոր բնութագրիչներով և հատկապես ճգնաժամի պայմաններում գործելու պետական կառույցների ունակության մասով: Բայց դա ամենևին էլ զարմանալի չէ։ Մեր դեպքում դա միանգամայն օրինաչափ է։ Չէ՞ որ խոսքն այն կառավարության մասին է, որը բազմիցս ցուցադրել է այն ամենը, ինչի ունակ է։ Եվ նրանից ավելին ակնկալելն ուղղակի միամտություն կլինի։

Այստեղ, թերևս, արժե մի փոքրիկ էքսկուրս կատարել դեպի ոչ այնքան վաղ անցյալ և հիշել այն արհավիրքները, որոնց դեմ իբր պայքարել է թավշե իշխանությունը։

Օրինակ, հիշենք համավարակը, դրա հենց սկիզբը՝ 2020 թվականի մարտը, երբ Հայաստանի կառավարության ղեկավարը երկրի մարզերից մեկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Կորոնավիրուսը ո՞ւմ շունն էՀատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք»։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ այդ «շունը» ՀՀ հազարավոր քաղաքացիների կյանք է խլել։ Իսկ պինցետն ու տնական արաղը մնացին ճգնաժամային իրավիճակներին թավշե իշխանության արձագանքի անհամարժեքության խորհրդանիշ։

Հետո սկսվեց պատերազմը։ Հիմա արդեն շատերը մոռացել են, թե ինչպես էին ընդհանրապես կառավարությունն ու մասնավորապես դրա ղեկավարը պատրաստվում հաղթել 44-օրյա պատերազմում։ Իսկ հիշել անհրաժեշտ է: 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հաղթանակի հասնելու համար անհրաժեշտ 6 քայլերը. Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ։ Քայլ 2. Ընտրել հրամանատար: Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ: Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում: Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ: Քայլ 6. Հաղթել»... Հաղթել չհաջողվեց, իսկ այդ բանաձևի կիրառման արդյունքը դարձան հազարավոր զոհերն ու վիրավորները, տարածքային ահռելի կորուստները

Եվս մեկ աղետի հայ ժողովուրդը բախվեց անցած տարի, երբ ավելի քան 100 հազար արցախցիներ ստիպված եղան հաշված օրերի ընթացքում լքել իրենց Հայրենիքը, փրկվելով ցեղասպանությունից: Իհարկե, այն ժամանակ ստեղծված իրավիճակն անմիջական հետևանքն էր ՀՀ կառավարության և դրա ղեկավարի քաղաքականության, որը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Խոսքն այն մասին է, որ այդ հերթական աղետի օրերին հետևանքների դեմ պայքարում հիմնական դերը կատարում էին կամավորները, այլ ոչ թե պետական կառույցների հակաճգնաժամային մենեջմենտը։ Խոսքն այն մասին է, որ տասնյակ հազարավոր արցախցիներ Հայաստանում մինչ օրս նետված են բախտի քմահաճույքին

Վերադառնալով Լոռու եվ Տավուշի մարզերում այսօր ստեղծված իրավիճակին՝ հարկ է նշել, որ այդ շրջանների բնակիչներին հուզող գլխավոր հարցերից մեկը գլխավերևում գոնե տանիք ունենալու հեռանկարն է, տարերքից ավերված ենթակառուցվածքների վերականգնման հարցը: Իհարկե, մարդկանց հետաքրքրում է, թե ինչպես, ինչ տեմպերով են տարվելու վերականգնողական աշխատանքները։ Ավաղ, հարցը հռետորական է։ Թեև, եթե որևէ մեկն ուզում է այնուամենայնիվ կոնկրետ պատասխան ստանալ, կարող է հարցնել Շուռնուխ գյուղի բնակիչներին։ Այն շուռնուխցիներին, որոնց համար այս կառավարությունը արդեն 4 տարի շարունակ չի կարողանում կառուցել ընդամենը 13 մեկհարկանի տներ, որ խոստացել էր Ադրբեջանին նվիրածների փոխարեն

Արդեն ավելի քան 6 տարի շարունակ Հայաստանը աղետի գոտի է։ Թերևս ամենասարսափելի և մշտական աղետի, ինչպիսին է աննախադեպ դիլետանտ և նույնքան աննախադեպ անպատասխանատու կառավարությունը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ОЧЕРЕДНОЙ РЕКОРД
    2025-05-09 09:41

    Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.

  • ЗА СЧЕТ ПОДОРОЖАНИЯ
    2025-05-08 10:03

    В сравнении с январем-апрелем прошлого года налоговые поступления в государственный бюджет в январе-апреле 2025-го увеличились на 14,5% или 120 млрд драмов. Об этом написал на своей странице в «Facebook» премьер-министр Армении Никол Пашинян.«Выражаю благодарность всем гражданам, которые работают, создают результаты, выполняют свои налоговые обязательства в соответствии с законом, а также тем государственным служащим, работа которых способствует росту налоговых поступлений в государственный бюджет», - отметил Пашинян, передает NEWS.am.

  • ТРАНСФОРМАЦИЯ С ОБРАТНЫМ ЭФФЕКТОМ
    2025-05-07 10:36

    Сегодня мало кто вспоминает о том, что уже несколько лет правительство РА ведет страну в строгом соответствии со стратегией трансформации Армении. Речь о том «фундаментальном» труде, в котором обозначались армянские сверхзадачи на ближайшие 30 лет.

  • КОМПАС СЛОМАЛСЯ?
    2025-05-05 09:24

    Министр экономики Армении Геворг Папоян представил в бизнесменам из французского Лиона инвестиционную политику РА, законодательную базу, стимулирующую инвестиции, инструментарии поддержки бизнеса. «Армения движется по пути диверсификации экономики и развития ряда стратегических отраслей. Одним из наших приоритетов является стимулирование иностранных инвестиций путем формирования более благоприятной, гибкой и предсказуемой бизнес среды», - отметил Папоян на встрече с делегацией из более чем 10 лионских предпринимателей. Министр подчеркнул, что в Армении заинтересованы в тесном сотрудничестве, особенно с французскими партнерами, и готовы обсуждать возможности реализации инвестиционных проектов, представляющих взаимный интерес, сообщает пресс-служба Минэкономики РА, передает АРКА.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ