Последние новости

ՊԱՐՈՆ Օ’ԲՐԱՅԸՆԻ ԿԱՐՃ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ. ԻՆՉՈ՞Վ ԵՎ ՈՒՄՈ՞Վ Է ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ը

Ամենայն հավանականությամբ, Վաշինգտոնում բավական լուրջ են վերաբերվում Հայաստանում ծավալվող բողոքի շարժմանը։ Հակառակ դեպքում ԱՄՆ դեսպանը չէր վազի խորհրդարան հունիսի 11-ին, երբ ԱԺ խորհուրդը քննարկում էր իմպիչմենտի վերաբերյալ ընդդիմության առաջարկը: Եվ առավելևս Երևան չէր գործուղվի Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը՝ գերատեսչության ղեկավարի օգնականը։ Այո, պաշտոնապես Ջեյմս Օ'Բրայընը ժամանեց մասնակցելու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստին, բայց դրան կարող է հավատալ միայն շատ միամիտ մարդը։

Հասկանալի է, որ վաշինգտոնյան պաշտոնյան Երեվան շտապեց հենց այս օրերին, որպեսզի անսասան աջակցություն ցուցաբերի իրենց հովանավորյալին և հասկացնել տա ընդդիմադիր շարժման ղեկավարությանը, որ իրենք մտադիր չեն հանձնել Փաշինյանին։ Հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ի տարածաշրջանային գլխավոր դաշնակից Թուրքիան հետևողականորեն հասնում է իր ուզածին տարածաշրջանում, իսկ հայկական իշխանությունները ինքնասպանի վճռականությամբ դուրս են մղում Ռուսաստանին նույն այդ տարածաշրջանից և ստրկամտորեն կատարում Բաքվի ու Անկարայի բոլոր պահանջները։

Եվ Հայաստանի ու հայության շահերին սպառնացող գոյաբանական վտանգի մասին ոչ մի փաստարկ չի կարող կասեցնել փաշինյանական հանցախմբին, որի համար Արևմուտքի դրվատանքն ու հավանությունը երազանքների գագաթնակետն են և սեփական արտաքին քաղաքականության «հաջողության» գլխավոր (թեպետ՝ միակ) չափորոշիչը։ Դե, սրանց պարագայում ամեն ինչ վաղուց պարզ է։ Իսկ այ Պետդեպարտամենտի և ընդհանրապես ԱՄՆ-ի դեպքում նույնիսկ մի տեսակ վիրավորական է։ Ցանկություն է առաջանում բացականչել. ախր ո՞ւմ եք աջակցում, գրողը տանի, և ո՞ւմ եք օգնում:

Ուզում ես գոչել դա բնավ ոչ այդ համաշխարհային տերության արտաքին քաղաքականության էության և նախասիրությունների մասին իդեալիստական պատկերացումների պատճառով, քա՜վ լիցի։ Պարզապես հիշողության մեջ դեռ շատ թարմ է աշխարհում Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին նույն Պետդեպարտամենտի վերջին զեկույցը, որի խորապատկերին Երևանում Բլինքենի օգնականի հնչեցրած հայտարարությունները ծաղր են թվում առողջ բանականության, իրականության և ամենակարևորը՝ սեփական գնահատականների նկատմամբ։

Հիշեցնեմ, որ երեկ Օ'Բրայընը հայտարարեց, թե «Հայաստանում քաղաքական զարգացումները արտացոլում են ժողովրդի ժողովրդավարական ձգտումները»: «Մեզ ուրախացնում են ՀՀ կառավարության քայլերը, որոնք ձեռնարկվել են մասամբ մեր օգնությամբ, միտված օրենքի գերակայությունը հիմնարար դարձնելուն, կոռուպցիայի դեմ պայքարի ակտիվացմանը և մարդկանց կարծիք հայտնելու հնարավորություն տալուն»,- ասաց նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Երևանի համար կարևորագույն երեք ուղղություններին. անվտանգություն, բարգավաճում, ժողովրդավարություն:

Իսկ ինչի՞ն է աջակցում ԱՄՆ-ը իրականում։

Անվտանգություն. սահմանին տեղի ունեցող գործընթացների խորապատկերին, որոնք կոպտորեն խախտում են Մարդու իրավունքները հայկական գյուղերի բնակիչների պարագայում, և առաջին հերթին՝ սեփական երկրում անվտանգ ապրելու իրավունքը: Չենք խոսում արդեն այն մասին, որ մեկ տարի էլ չի անցել ցեղասպանությունից և պատմական Հայրենիքից 120 հազար արցախահայության գաղթից, փոխարենը 3 տարի է անցել այն պահից, երբ Հայաստանի տարածքի մի մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։

Բարգավաճում. այնպե՜ս ենք բարգավաճել, ինչպես ասում են, էլ տեղ ու դադար չկա։ Երկիրը երեքուկես տարի շարունակ ապրում է անդադար ստրեսի ռեժիմով՝ այդ ընթացքում վերապրելով երեք պատերազմ և ազգային աղետ, 5 հազար մարդու կորուստ և հիմնականում սուբյեկտիվ բնույթի մշտական ցնցումներ։

Ժողովրդավարություն... Դե ինչ, դատելով ամենից, պարոն Օ'Բրայընը կա՛մ շատ կարճ հիշողություն ունի, կա՛մ շատ բարձր կարգի քաղաքական երեսպաշտության վարպետ է: Քանզի ընդամենը մեկուկես ամիս առաջ՝ ապրիլի 24-ին Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում բավական քննադատական գնահատականներ են տրվել Հայաստանում ժողովրդավարության վիճակին և Վաշինգտոնի կողմից այդքան սիրված Փաշինյանի կառավարության գործողություններին։ Հիշեցնենք այդ փաստաթղթի դրույթներից լոկ մի քանիսը։

Գերատեսչությունը նշում է, որ Մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրները ներառում են արժանահավատ հաղորդումներ կառավարության կողմից խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը ոտնահարող վերաբերմունքի ու պատժի, կամայական ձերբակալությունների կամ կալանավորումների, լրագրողների նկատմամբ ճնշման, իշխող ուժին քննադատելու համար ընդդիմադիր պատգամավորների պատժման մասին: Դատական համակարգը չի համարվում անկախ կամ անկողմնակալ, արձանագրում է Պետդեպարտամենտը՝ նշելով չարաշահումների աճն ու ոստիկանության անպատժելիության ահագնացող միտումը:

Զեկույցի հրապարակման պահից ի վեր, կրկնեմ, անցել է ընդամենը մեկուկես ամիս, սակայն միայն կույրը կարող է չնկատել դրանում նշված բոլոր բացասական միտումների կտրուկ աճն ու Մարդու իրավունքների խախտումների ծավալի ավելացումը: Այդ մասին հաղորդագրություններով լի են հայաստանյան, ինչպես նաև միջազգային մամուլի էջերը, իրավապաշտպանները շեփորում են այդ մասին ամեն օր, սոցցանցերը ողողված են քաղաքացիների նկատմամբ ոստիկանության բռնության և անմարդկային վերաբերմունքի փաստերն արձանագրած տեսանյութերով։

Պետդեպարտամենտն այդ ամենը ջանադրաբար չի նկատում։ Պետդեպարտամենտը լռում է, թեև հենց ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ են վերջին տարիներին գործուն բարեփոխումներ իրականացվել ՀՀ ոստիկանությունում։ Գուցե Պետդեպարտամենտը լռում է հենց այն պատճառով, որ այդ «բարեփոխումների» արդյունքներն այսօր ակնհա՞յտ են, իսկ գուցե «բարեփոխումների» նպատակն էլ հենց դա՞ էր։

Ի դեպ, ապրիլին հրապարակվեց նաև ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպության՝ Freedom House-ի զեկույցը, որի բովանդակությունը բառացիորեն քարը քարին չթողեց փաշինյանական «ժողովրդավարության բաստիոնից»։ «Հայաստանում ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է», «կոռուպցիայի վիճակի ընկալումը լճացում է ցուցաբերում», «ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների և իրավապահների կողմից բռնության դեպքերը», «ԶԼՄ - ների հետաքննությունները բացահայտել են քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ». սրանք Փաշինյանի ռեժիմին FH-ի տված գնահատականներից ընդամենը մի քանիսն են, այն Փաշինյանի, որով այդքա՜ն հպարտանում է ԱՄՆ-ը։

Իմիջիայլոց, այդ կազմակերպությունը 60-80% -ով ֆինանսավորվում է ամերիկյան կառավարության կողմից։ Այնպես որ Պետդեպարտամենտին և անձամբ պարոն Օ'Բրայընին գերազանց հայտնի է, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում փաշինյանական հանցախումբը, որին իրենք աջակցել են, աջակցում են և մտադիր են աջակցել՝ անկախ ամենից:

Ասենք, ինչպեսև մեկ այլ՝ Ադրբեջանի ավտորիտար ռեժիմին, որի բազմաթիվ արյունալի հանցագործությունները ոչ մի անգամ չարժանացան ամերիկյան պատժամիջոցների։ Իրոք, ինչպե՞ս կարելի է համեմատել ռազմական ագրեսիան, շրջափակումը և մի ամբողջ ժողովրդի դեմ գործած հրեշավոր ոճիրները Վրաստանում ընդունված օրենքի հետ, որի համար Վաշինգտոնն ակնթարթորեն պատժեց այդ երկրի իշխանություններին։

Օ'Բրայընի հիշողությունը, իհարկե, կարգին է: Այլ հարց է, որ արևմտյան պաշտոնյաների հիշողությունը և նրանց գործողությունները խիստ ընտրողական են, մեծապես ենթակա երկակի չափանիշների, և թելադրված են բացառապես աշխարհաքաղաքական ու տնտեսական շահերի սառնասիրտ ցինիզմով։ Իսկ «անվտանգությունը, բարգավաճումը և ժողովրդավարությունը» լոկ իրենց երևանյան ծառայանու լսողությունը շոյելու համար են, որը մի ամբողջ երկիր ու ժողովրդի դրել է օտարների, առաջին հերթին՝ թշնամական շահերի զոհասեղանին։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «С АРМЯНСКОЙ КРОВЬЮ НА РУКАХ»: ПОЧЕМУ НИКОЛ С МАКУНЦ ВЫБРАЛИ ИМЕННО MERCURY?
    2025-05-15 09:18

    На днях Армянский центр американских исследований опубликовал доклад, касающийся взаимоотношений правительства Пашиняна с новой администрацией США. Проанализировав ситуацию, эксперты пришли к однозначному выводу: за 100 дней деятельности нынешнего хозяина Белого дома контакты властей РА с командой Трампа не дали никаких результатов.

  • ПОЗОР БЕРКЛИ: ОДИН ИЗ КРУПНЕЙШИХ УНИВЕРСИТЕТОВ США ПОДДАЕТСЯ ШАНТАЖУ БАКИНСКИХ ХУЛИГАНОВ
    2025-05-12 09:50

    Об инциденте в Калифорнийском университете Беркли "ГА" уже писал  29 апреля. Тогда мы сделали акцент на постыдный для армянской дипломатии (если, конечно, таковая при Николе вообще существует) факт: отсутствие какой-либо реакции на скандал, связанный с отменой фильма "Моя сладкая земля" из-за угроз и шантажа со стороны Баку.

  • «ВСЕГО ОДИН ЗВОНОК – ВСЕ, ЧЕГО ОН ХОЧЕТ»: ГОЛОДОВКА, О КОТОРОЙ НИКТО НЕ ЗНАЛ
    2025-05-10 09:29

    «Викен Эулджекчян, армянский пленный, содержащийся в Азербайджане с 2020 года, решился на молчаливый, но крайне болезненный протест - голодовку, которая длится уже более 15 дней. Его требование до боли простое: телефонный звонок жене Линде. Всего один звонок, простая человеческая связь – это все, чего он хочет», – говорится в письме филиала «Общества помощи армянским сиротам» (SOAR) в Буэнос-Айресе, адресованном Международному комитету Красного Креста.

  • ШУШИ – ГОРОД, КОТОРЫЙ ВСЕГДА С НАМИ: ВОЗВРАЩЕНИЮ – БЫТЬ!
    2025-05-09 09:16

    Пятый раз настает 8-9 мая без Шуши, второй – без Арцаха. И с каждым годом заметно меняются настроения и тональность сакрального дня. Если 4 года назад, спустя всего несколько месяцев после катастрофического «9.11.2020», люди были в скорби, шоке и растерянности, не зная – отмечать или нет былой тройной праздник (знаменитый армянский Եռատոն), то сегодня в общественной атмосфере чувствуется совсем другое. Лозунг «Возвращению – быть!», потрясший многих 24 апреля на Факельном шествии, постепенно воспринимается как императив, которому нет альтернативы.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ