Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ԽԻՍՏ ԿԱՍԿԱԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԶԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՄՏՆԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պատճառը թող քննությունը պարզի, բայց ես կարծում եմ, որ կապիկի ձեռքը նռնակ կամ ավոտմատ տալը նույնն է, թե ՔՊ-ին եևրկրի կառավարում. Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով այսօր Եղվարդի մոտ ՊՆ-ի ինքնաթիռի կործանման պատճառներին:
«Մարդիկ գործից անտեղյակ, կրթություն չունեն, աշխատանքային փորձ չունեն, դիլետանտ են, մեծամիտ, փառասեր ու ինքնահավան են: Սա միայն այս ոլորտում չէ; Էս մարդիկ մահվան հրեշտակի խոսնակներն են Հայաստանում: Ցանկացած ոլորտում այդպես է՝ վթարների կտրուկ աճ, ինքնասպանությունների աճ, թմրամոլության կտրուկ աճ»,-ասաց փորձագետը:
Նրա խոսքով, թե պաշտպանության նախարար կոչվածը բանակի, ռազմական գործի հետ որևէ աղերս չունի, առողջապահության նախարարը առողջապահության հետ ոչ աղերս չունի և կադրային քաղաքականությունը Փաշինյանին շատ հոգեհարազատ-խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով է արվում. «Տանկիստին եթե տանես հրետանու հրամանատար դնես, կամ կապավորին՝ օդադեսանտային ստորաբաժանման հրամանատար, սպա է, բայց իր տեղում չի:
Տեսեք Երևան քաղաքը, դիլետանտների մի խումբ ամբողջ քաղաքը կոլապսի է վերածել՝ վթարներ, ջրհեղեղներ, խցանումներ»:
Հայկ նահապետյանը համոզմունք հայտնեց, որ բանակում բարեփոխումների մասին խոսակցությունները կենացի դաշտից են. «Իբր զենք-զինամթերք պետք է բերեն Հնդկաստանից և Ֆրանսիայից: Ես խիստ կասկածում եմ, որ ֆրանսիական զենքը Հայաստան մտնի: Ես այսպիսի կանխատեսում անեմ, այդ զենքը Ուկրաինա է գնալու:
Այդքան զենքի մասին համաձայնագրեր են կնքել, այդ զենքը որտե՞ղ է, թող հրապարակեն: Թող ասեն, երբ են դրանք բերվել, որ ստորաբաժանումներն են ստացել, օտար լեզվով սարքավորումներ են, ՀՀ-ից քանի զինծառայող է անցել վերապատրաստում, ովքեր պետք է վերանորոգեն այդ զենքերը, եթե խափանվի:
Եթե հրանոթներ են, ապա ինչ տրամաչափի, այդ տրամաչափի որքան զինամթերք է Հայաստան մտել: Արդյոք դա բավարար է գոնե մեկ օր պատերազմել այնպիսի ինտենսիվությամբ, որը եղավ 44-օրյա պատերազմի ժամանակ: Այդ հարցերն ուղղեք ՊՆ նախարարին և կտեսնեք, որ իմ ասածն օդից չէ: Այդ պայմանագրերը թղթի վրա են կնքում: Ես կարո ղեմ ենթադրել, որ այդ զենքերը այլ հասցեատերեր ունեն»,- հայտարարեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 15:51
Отказ от исков в международных судебных инстанциях не вытекает из интересов Армении. Об этом заявила председатель Центра международного и сравнительного права Сирануш Саакян на обсуждении, посвященном политике армянофобии, проводимой руководством Азербайджана.
-
2025-04-22 15:50
Национальное Собрание Армении окончательно приняло законопроект о продлении срока предоставления декларации о доходах физических лиц до 1 ноября, сообщает агентство экономической информации АРКА.
-
2025-04-22 15:47
Москва обеспокоена стремлением Еревана в ЕС; Армения рискует потерять выгоды ЕАЭС, если Запад втянет ее в свои геополитические игры, заявил журналистам замглавы МИД РФ Александр Грушко.
-
2025-04-22 15:44
Импичмент – один из способов добиться отстранения власти. Об этом сегодня, 22 апреля, в беседе с журналистами в Национальном Собрании заявил депутат от фракции «Армения» Ишхан Сагателян.