Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՑԱՆԿԱՑԱԾ ՄՈԴԵԼ ԹԵՐԻ Է, ԵԹԵ ՀԱՇՎԻ ՉԻ ԱՌՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի զարգացման ցանկացած մոդել, ծրագիր, տեսլական թերի է և ոչ արդյունավետ, եթե այն հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:
«Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը վերջերս հարցազրույց է է տվել Politico պարբերականին, որտեղ հնչեցրել է բավական հետաքրքիր և անկեղծ մտքեր։ Կուզեմ ձեր ուշադրությունը սևեռել դեսպանի այս մտքի վրա.
«Կան հասկացող մարդիկ, որոնք գիտեն, որ Թուրքիան անփոխարինելի գործընկեր է։ Երբ աշխարհը խաղաղության փուլում է, Թուրքիան կարևոր դիրքերում է զուտ իր աշխարհագրության բերում։ Իսկ երբ աշխարհն իրարանցման մեջ է, ապա Թուրքիան դառնում է շատ ավելի կարևոր»։
Գիտության մեջ սա կոչվում է աշխարհագրական դետերմինիզմ, կամ, պարզ բառերով ասած, երբ աշխարհագրությունը կանխորոշում է քաղաքական ու հասարակական զարգացումները։
Աշխարհագրությունը հնարավոր չէ անտեսել։ Երբ անտեսում ես, այն վրեժ է լուծում։ Թուրքիայի քաղաքական վերնախավերը մշտապես հասկացել են իրենց աշխարհագրական ռեսուրսները՝ Քեմալ Աթաթյուրքից մինչև Դավութօղլու և Էրդողան։
Հայաստանի զարգացման ցանկացած մոդել, ծրագիր, տեսլական թերի է և ոչ արդյունավետ, եթե այն հաշվի չի առնում աշխարհագրական իրականությունը։ Մեկ հայացք քարտեզին․ ավելի և մեծ վերլուծությունների կարիք չկա. հասկանալի է, թե որն է իրական խնդիրը, որտեղ են լուծումները»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-03-28 19:49
30 марта состоятся внеочередные выборы в Совет старейшин Гюмри. В сложившейся ситуации в Армении выборы в Совет старейшин Гюмри предоставляют уникальную возможность переломить ситуацию во всей республике. Об этом говорится в заявлении, распространенном движением «Вместе».
-
2025-03-28 19:47
Председатель Союза армян России Ара Абрамян пообещал через два дня рассказать о причинах инцидента в аэропорту "Звартноц", где его продержали три часа. Причина "станет сюрпризом", заявил он в интервью 24news.am.
-
2025-03-28 19:44
Землетрясение магнитудой 4,9 (предположительное значение) произошло 28 марта в районе границы Казахстана и Кыргызстана. Об этом сообщает 24.kg.
-
2025-03-28 19:42
В Мьянме число погибших в результате землетрясения достигло 144. Об этом сообщает Kyodo.